ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
23 հունիսի 2021 թ. |
N 1008-Ա/2 |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԱԼԵՔՍԱՆՅԱՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ Հ/Կ-Ի ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ N 0003 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 6-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009թ. հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված հավելված 1-ի 3-րդ և 8-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի 2021թ. հունիսի 14-ի նիստի N 129/12 եզրակացությունը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. «ԱԼԵՔՍԱՆՅԱՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ Հ/Կ-ի ՀՀ կրթության և գիտության նախարարի 2009 թվականի օգոստոսի 5-ի N 686-Ա/Ք հրամանով տրված նախադպրոցական կրթական ծրագրով գործունեության N 0003 լիցենզիայի գործողությունը կասեցնել` հիմնական մանկավարժական կազմի, ուսումնական տարածքի, ուսումնամեթոդական ապահովվածության, գրադարանային-տեղեկատվական համակարգի, հսկիչ-դրամարկղային մեքենայի առկայության սահմանված կարգի պահանջներին չբավարարելու հիմքերով՝ մինչև խախտման պատճառների վերացումը:
2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության լիցենզավորման գործակալության պետ Ա.Արշակյանին:
3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժ.Անդրեասյանին:
|
Վ. ԴՈՒՄԱՆՅԱՆ /պաշտոնակատար/ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 հոկտեմբերի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|