Գլխավոր տեղեկություն
Номер
N 40
Տիպ
Քաղվածք
Тип
Ինկորպորացիա (02.10.2014-01.01.2022)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.09.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
02.10.2014
Дата вступления в силу
02.10.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

25 սեպտեմբերի 2014 թվականի N 40

 

30. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

 Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեից ֆինանսավորվելիք գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրերին՝ համաձայն հավելվածի, և դրանք Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. հոկտեմբերի 2

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թ.

սեպտեմբերի 25-ի նիստի N 40 արձանագրային որոշման

 

ՑԱՆԿ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎԵԼԻՔ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ

Ծրագրի վերնագիրը

Կատարող կազմակերպության անվանումը, գերատեսչական պատկանելությունը

Գումարը (հազար դրամ)

1

Տեղեկատվական անվտանգության գիտահետազոտական կենտրոն

ՀՀ ԿԳՆ «Երևանի պետական համալսարան» ՊՈԱԿ

10868.0

2

ԼՂՀ ջրային ռեսուրսների կառավարման հայեցակարգերի և ջրային ենթակառուցվածքների շահագործման տեղային կանոնակարգերի մշակում

ՀՀ ԿԳՆ «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան» ՊՈԱԿ

20000.0

3

Մատենադարանի մեծադիր ձեռագրերի, հազվագյուտ փաստաթղթերի և հնատիպ գրքերի կոնսերվացման ու գիտատեխնիկական մշակման ծրագիր

ՀՀ ԿԳՆ «Մ.Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ (Մատենադարան)» ՊՈԱԿ

21000.0

4

Ազգային հետազոտական էլեկտրոնային ենթակառուցվածքի կիրառում բնագիտական խնդիրների լուծման համար

ՀՀ ԳԱԱ «Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ» ՊՈԱԿ

25000.0

5

Մեծամոր պատմահնագիտական արգելոցի համակողմանի ուսումնասիության III փուլ (ուշբրոնզեդարյան դամբարանադաշտ և վաղերկաթեդարյան քաղաքատեղի)

ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց- թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ

15000.0

6

Սեփական և այլազգի միջավայրում հայերի համեմատական հետազոտության հիմնական ուղղությունները, ուսումնասիրության խնդիրներն ու հեռանկարները

ՀՀ ԳԱԱ «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ

9918.0

7

«Հայոց պատմություն» բազմահատորյակի հատոր II-ի գիրք I-ի տպագրություն

ՀՀ ԳԱԱ «Պատմության ինստիտուտ» ՊՈԱԿ

17200.0

8

Հատուկ վտանգավոր ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման և բուժման նոր դեղանյութերի ստեղծում և ներդրում գյուղատնտեսության և առողջապահության պրակտիկայում

ՀՀ ԳԱԱ «Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտ» ՊՈԱԿ

15000.0

9

Հայաստանի Հանրապետությունում արտադրված սննդամթերքում պեստիցիդների մնացորդների մոնիթորինգ

ՀՀ ԳԱԱ «Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն» ՊՈԱԿ

15000.0

10

Իրանաբնակ թյուրքախոս էթնիկական խմբերի ծագումնաբանությունը և ազգային ինքնության խնդիրները

ՀՀ ԳԱԱ «Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ

12000.0

11

ՋՋԷՌ ռեակտորով ատոմային էներգաբլոկի ԳՇԿ-ում ակուստիկ տատանումների առաջացման երևույթի հետազոտման փորձարարական կայանքի ստեղծում

ՀՀ ԷԲՊՆ «Ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտ» ՊՈԱԿ

9800.0

12

ՀՀ արտաքին միգրացիոն իրավիճակի եռամյա /2015-2017թթ./ մշտադիտարկում` ընտրանքային հետազոտության միջոցով

«Հայ-ռուսական (սլավոնական) համալսարան»

10000.0

13

Կլիմայի փոփոխման պայմաններում Հայաստանի և Բելառուսի համար ազգային արժեք հանդիսացող քաղցրահամ ջրային էկոհամակարգերի (Սևանա լիճ և Ախուրյան ջրամբար` Հայաստան, Նարոչ, Հարավային Վոլոս լճեր` Բելառուս) հետազոտում

ՀՀ ԳԱԱ «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ

16000.0

14

«Տեղեկատվական անվտանգություն» թեմայով ձեռնարկի ստեղծում

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամ

10000.0

15

Հայոց արքաների դամբարանների հետազոտում

ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային ժառան-գության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

17000.0

16

Հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքներ

ՀՀ պաշտպանության նախարարություն

1615620.2

Ընդամենը

1839406.2