ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
11 սեպտեմբեր 2020 թ. |
N 23-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԿԻՐԱՌՄԱՆ ԴԵՊՔԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ, ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20.1 հոդվածի 3-րդ մասը՝
Հրամայում եմ`
1. Հաստատել`
1) Անհատական պաշտպանության միջոցների կիրառման դեպքերն ու կարգը` համաձայն Հավելված 1-ի,
2) Անհատական պաշտպանության միջոցների սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները` համաձայն Հավելված 2-ի,
3) Անհատական պաշտպանության միջոցների ցանկը՝ համաձայն Հավելված 3-ի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հետո` անմիջապես:
/Ա. Թորոսյան |
Հավելված 1 ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի |
ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԴԵՊՔԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ
1. Անհատական պաշտպանության միջոցների (այսուհետ՝ ԱՄՊ) կիրառման դեպքերի և կարգի, սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները տարածվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող պետական կառավարման, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեմ պայքարի միջոցառումների կազմակերպման, իրականացման ու գնահատման գործընթացներին մասնակցող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (այսուհետ բժշկական կազմակերպություններ) մասնագետների վրա:
2. Փակ տարածքներում խորհուրդ է տրվում կրել դիմակ փոխելով այն 3-4 ժամը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության։
(2-րդ կետը խմբ. 18.09.20 N 25-Ն, լրաց. 27.05.21 N 44-Ն, խմբ. 02.03.22 N 14-Ն)
2.1. (կետն ուժը կորցրել է 27.05.21 N 44-Ն)
2.2. (կետն ուժը կորցրել է 16.12.21 N 94-Ն)
2.3. (կետն ուժը կորցրել է 16.12.21 N 94-Ն)
3. (կետն ուժը կորցրել է 27.05.21 N 44-Ն)
4. Բժշկական կազմակերպություններում բուժանձնակազմի կողմից բժշկական դիմակները ընտրվում և կիրառվում են՝ ելնելով վարակի փոխանցման ռիսկից, իրավիճակից և բուժանձնակազմի գործունեության հանգամանքից:
5. Բժշկական կազմակերպությունում և COVID-19 կասկածելի կամ հաստատված անձանց խնամք և հսկողություն իրականացնող վայրերում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ժամանակ օգտագործվող անհատական պաշտպանության միջոցների կիրառման դեպքերը ներկայացված են սույն հրամանի աղյուսակ 1-ում:
Աղյուսակ 1.
Կարգավորում |
Թիրախային անձնակազմ կամ պացիենտ |
Միջոցառումներ |
ԱՊՄ |
Հիվանդանոցային բժշկական կազմակերպություն | |||
Հիվանդասենյակ |
Բուժանձնակազմ |
COVID-19 պացիենտի անմիջական խնամք |
1. Շնչադիմակ N95 կամ FFP2 ստանդարտ կամ համարժեք |
COVID-19 պացիենտի աերոզոլային միջոցառումներ |
1. Շնչադիմակ N95 կամ FFP2 ստանդարտ կամ համարժեք | ||
Մաքրող, ախտահանող անձնակազմ |
COVID-19 պացիենտի հիվանդասենյակի մաքրում և ախտահանում |
1. Բժշկական դիմակ | |
Այցելու |
COVID-19 պացիենտի սենյակ մուտքի իրականացում |
1. Բժշկական դիմակ | |
Պացիենտի տարանցման այլ վայրեր (օրինակ, պալատ, միջանցք): |
Ամբողջ անձնակազմը, ներառյալ՝ բուժաշխատողները |
Ցանկացած գործողություն, որը կապ չունի COVID-19 պացիենտի հետ |
1. Բժշկական դիմակ |
Տեսակավորում |
Բուժանձնակազմ |
Նախնական սկրինինգ՝ առանց ուղղակի շփման |
1. Բժշկական դիմակ |
Սուր շնչառական վարակին բնորոշ ախտանշաններով պացիենտ |
Ցանկացած |
1. Բժշկական դիմակ | |
Շնչառական ախտանշաններ չունեցող պացիենտ |
Ցանկացած |
Բժշկական դիմակ | |
Լաբորատորիա |
Լաբորանտ |
Գործողություններ շնչառական նմուշների հետ |
1. Բժշկական դիմակ |
Վարչական տարածքներ |
Ամբողջ անձնակազմը, ներառյալ՝ բուժաշխատողները |
Վարչական առաջադրանքներ, որոնք կապ չունեն COVID-19 պացիենտի հետ |
1. Բժշկական դիմակ |
Առողջության առաջնային պահպանման կազմակերպություն | |||
Խորհրդատվության սենյակ |
Բուժաշխատողներ |
Ֆիզիկական զննում շնչառական ախտանշանով պացիենտին |
1. Բժշկական դիմակ |
Բուժաշխատողներ |
Ֆիզիկական զննում առանց շնչառական ախտանշանի պացիենտին |
1 Բժշկական դիմակ | |
Շնչառական ախտանշաններ ունեցող պացիենտ |
Ցանկացած |
1. Բժշկական դիմակ, եթե տանելի է | |
Շնչառական ախտանշաններ չունեցող պացիենտ |
Ցանկացած |
Բժշկական դիմակ | |
Մաքրող անձնակազմ |
Շնչառական ախտանշանով պացիենտների հետ խորհրդատվությունների միջև և դրանից հետո |
1. Բժշկական դիմակ | |
Սպասասրահ |
Շնչառական ախտանշաններ ունեցող պացիենտ |
Ցանկացած |
1. Բժշկական դիմակ |
Շնչառական ախտանշաններ չունեցող պացիենտ |
Ցանկացած |
1. Բժշկական դիմակ | |
Վարչական տարածք |
Ամբողջ անձնակազմը, ներառյալ՝ բուժաշխատողները |
Վարչական խնդիրներ |
1. Բժշկական դիմակ |
Տեսակավորում |
Բուժաշխատողներ |
Նախնական սկրինինգ առանց ուղղակի շփման |
1. Բժշկական դիմակ |
Շնչառական ախտանշաններով պացիենտ |
Ցանկացած |
1. Բժշկական դիմակ | |
Շնչառական ախտանշաններ չունեցող պացիենտ |
Ցանկացած |
Բժշկական դիմակ | |
Բնակության վայր, որտեղ իրականացվում է COVID-19 պացիենտի խնամք | |||
Տուն |
Շնչառական ախտանշաններով պացիենտ |
Ցանկացած |
1. Բժշկական դիմակ |
Խնամակալ |
Պացիենտի սենյակ մուտք գործող, եթե չի ցուցաբերում ուղղակի խնամք կամ օգնություն |
1. Շնչադիմակ N95 կամ FFP2 ստանդարտ կամ համարժեք | |
Խնամակալ |
COVID-19 պացիենտին ցուցաբերում է ուղղակի խնամք, կամ իրականացնում է աթոռակի, մեզի կամ թափոնների մշակում |
1. Շնչադիմակ N95 կամ FFP2 ստանդարտ կամ համարժեք | |
Բուժաշխատող |
COVID-19 պացիենտին տանն ուղղակի խնամքի կամ օգնության տրամադրում |
1. Բժշկական դիմակ | |
Մուտքի կետեր | |||
Վարչական տարածքներ |
Ամբողջ անձնակազմը |
Ցանկացած |
1. Բժշկական դիմակ |
Սկրինինգի տարածք |
Անձնակազմ |
Առաջին սկրինինգ (ջերմաչափում)՝ առանց ուղղակի շփման |
1. Բժշկական դիմակ |
Անձնակազմ |
Երկրորդ սկրինինգ (այսինքն՝ հարցազրույց ուղևորների հետ ջերմության կլինիկական ախտանշանների վերաբերյալ և ճամփորդության պատմության ճշտում) |
1. Բժշկական դիմակ | |
Մաքրող անձնակազմ |
Տարածքի մաքրում, որտեղ տենդով ուղևորներ են հայտնաբերվում |
1. Բժշկական դիմակ | |
Ժամանակավոր մեկուսացման տարածք |
Անձնակազմ |
Մուտք մեկուսացման տարածք՝ առանց ուղղակի օգնության ցուցաբերման |
1. Բժշկական դիմակ |
Անձնակազմ, բուժաշխատող |
Պացիենտին բժշկական կազմակերպություն տեղափոխելիս |
1. Բժշկական դիմակ | |
Մաքրող անձնակազմ |
Մեկուսացման տարածքի մաքրում |
1. Բժշկական դիմակ | |
Շտապօգնության մեքենա կամ տեղափոխող փոխադրամիջոց |
Բուժաշխատողներ |
COVID-19 կասկածելի պացիենտի տեղափոխում բժշկական կազմակերպություն |
1. Բժշկական դիմակ |
Վարորդներ |
Եթե միայն վարում է մեքենան COVID-19 կասկածելի պացիենտին տեղափոխելու ժամանակ, վարորդի խցիկն առանձնացված է COVID-19 պացիենտից |
Բժշկական դիմակ | |
Օգնում է COVID-19 կասկածելի պացիենտին մեքենա նստեցնել-իջեցնելիս |
1. Բժշկական դիմակ | ||
Ուղիղ շփում չկա COVID-19 կասկածելի պացիենտի հետ, սակայն վարորդի և պացիենտի խցիկներն առանձնացված չեն |
1. Բժշկական դիմակ | ||
COVID-19 հիվանդության կասկածով պացիենտ |
Ուղեգրում և փոխադրում դեպի բժշկական կազմակերպություն |
Բժշկական դիմակ, եթե տանելի է | |
Մաքրում |
Մաքրում COVID-19 հիվանդության կասկածով պացիենտների բժշկական կազմակերպություն տեղափոխումից հետո |
1. Բժշկական դիմակ |
(աղյուսակը խմբ. 18.09.20 N 25-Ն)
(5-րդ կետը խմբ. 18.09.20 N 25-Ն)
6. ԱՊՄ-ի օգտագործումը հիմնվում է ռիսկի ազդեցության մակարդակի և հարուցչի փոխանցման շարժընթացի վրա: Տարբեր սցենարների համար ԱՊՄ-ի սահմանված նվազագույն քանակը կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտներին բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու ժամանակ ներկայացված է սույն հրամանի աղյուսակ 2-ում:
Աղյուսակ 2
Բուժանձնակազմ |
Կասկածելի դեպք |
Հաստատված դեպք |
Հաստատված դեպք |
Հավաքածուների |
Օրական մեկ պացիենտի համար | ||
Բուժքույր |
1-2 |
6 |
6-12 |
Բժիշկ |
1 |
2-3 |
3-6 |
Մաքրում և ախտահանում |
1 |
3 |
3 |
Այլ ծառայություններ մատուցող |
0-2 |
3 |
3 |
Ընդհանուր |
3-6 |
14-15 |
15-24 |
(հավելվածը խմբ., փոփ., լրաց. 18.09.20 N 25-Ն, փոփ., լրաց. 27.05.21 N 44-Ն, լրաց. 28.10.21 N 81-Ն, փոփ. 16.12.21 N 94-Ն, խմբ. 02.03.22 N 14-Ն)
Հավելված 2 ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի |
ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ
1. Անհատական պաշտպանության միջոցները, այդ թվում՝ դիմակը հագնելուց առաջ, ձեռքերը մշակվում են ալկոհոլի հիմքով ախտահանիչ/հականեխիչ միջոցով կամ լվանում են օճառով: Դիմակը կրում են այնպես, որ այն փակի քիթը և բերանը՝ առանց ճեղքերի դեմքի և դիմակի միջև: Օգտագործման ժամանակ դիմակին չեն հպվում, հպվելու դեպքում ձեռքերը մշակում են սպիրտ պարունակող միջոցով և լվանում օճառով: Մեկանգամյա դիմակների կրկնակի օգտագործում, ինչպես նաև խոնավացած դիմակների օգտագործում չի թույլատրվում: Դիմակը հանելիս բռնում են կապիչներից (չհպվելով դիմակի առաջային մասին) և անմիջապես նետում թափոնների համար նախատեսված փակվող ոտնակային կառավարման աղբարկղի մեջ, մշակում են ձեռքերը սպիրտ պարունակող ախտահանիչ միջոցով կամ լվանում օճառով:
(1-ին կետը լրաց. 18.09.20 N 25-Ն)
2. Շնչառական օրգանների պաշտպանության համար նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեմ պայքարի միջոցառումների կազմակերպման, իրականացման ու գնահատման գործընթացներին մասնակցող բժշկական կազմակերպությունների անձնակազմը հաճախորդների հետ աշխատանքի ընթացքում ապահովվում է բավարար քանակությամբ մեկանգամյա օգտագործման դիմակներով (ելնելով դիմակները առնվազն 3 ժամը 1 անգամ փոխելու հնարավորությունից):
(2-րդ կետը փոփ. 02.03.22 N 14-Ն)
3. ԱՊՄ հագնելու և հանելու ընթացակարգերը ներկայացված են սույն հրամանի աղյուսակ 3-ում:
Աղյուսակ 3
Անհատական պաշտպանության միջոցները հագնելու ընթացակարգ | ||
1. Իրականացնել ձեռքերի հիգիենայի միջոցառումներ |
||
2. Հագնել անջրաթափանց խալաթ կամ կոստյում Ընտրել համապատասխան տեսակն ու չափսը |
|
1 Կապել պարանոցի և գոտկատեղի երիզները |
3. Հագնել միանվագ օգտագործման դիմակ |
|
1. Հագնել այնպես, որ ծածկի քիթը, բերանն ու կզակը |
4. Ստուգել շնչադիմակի պիտանելիությունը |
|
1. Ներշնչել՝ դիմակը պետք է ներքաշվի |
5. Հագնել պաշտպանական ակնոց: Ուղղել, որ հարմար նստի |
|
1. Դնել ակնոցները՝ ամրացնելով աղեղնակների կամ օղակապի միջոցով 2. Հագնել պաշտպանիչ ակնոցներն՝ ամրացնելով օղակապի միջոցով հոնքերի մակարդակին |
6. Հագնել ձեռնոցները: |
|
1.Ձեռնոցները հագցնել ձեռքերին |
Անհատական պաշտպանության միջոցները հանելու ընթացակարգ | ||
7. Հանել պաշտպանիչ ակնոցները |
|
1. Բռնել աղեղնակներից կամ օղակապից |
8. Հանել խալաթը կամ կոստյումը |
|
1. Արձակել կապերը |
9. Հանել ձեռնոցները |
|
1. Բռնել արտաքին եզրից՝ դաստակի շրջանում |
10. Իրականացնել ձեռքերի հիգիենայի միջոցառումներ: |
||
11. Հանել դիմակը |
|
1. Նախ գլխի վրայով հանել ներքևի օղակապը |
12. Իրականացնել ձեռքերի հիգիենայի միջոցառումներ: |
4. Շնչադիմակների լայնածավալ օգտագործումը (օրինակ՝ N95, FFP2 կամ համարժեք ստանդարտ) նախկինում իրականացվել է բնակչության առողջության պահպանման ոլորտի արտակարգ իրավիճակներում, կապված սուր շնչառական վարակների ժամանակ ԱՊՄ-ի պակասի հետ: Այն իր մեջ ներառում է նույն ախտորոշումով մի քանի պացիենտի համար միևնույն շնչադիմակ կրելը՝ առանց այն հանելու, հաշվի առնելով, որ ըստ վերջին տվյալների, շնչադիմակները պահպանում են իրենց պաշտպանական հատկությունը երկարատև օգտագործման ժամանակ: Այնուամենայնիվ, երկարատև (4 ժամից ավելի) օգտագործումը կարող է հանգեցնել անհարմարության և դրանից պետք է խուսափել:
5. Բժշկական կազմակերպություններում ԱՊՄ օգտահանվում է՝ համաձայն Առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի թիվ 03-Ն հրամանի:
6. (կետն ուժը կորցրել է 02.03.22 N 14-Ն)
7. (կետն ուժը կորցրել է 18.09.20 N 25-Ն)
8. ԱՊՄ-ն օգտագործելուց հետո պետք է հանել և գցել համապատասխան թափոնների աղբարկղ, որից հետո լվանալ և ախտահանել ձեռքերը:
(հավելվածը լրաց., փոփ. 18.09.20 N 25-Ն, փոփ. 02.03.22 N 14-Ն)
Հավելված 3 ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի |
ՑԱՆԿ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿ |
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ |
ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ |
Ձեռնոցներ հետազոտության համար |
Ձեռնոցներ հետազոտության համար, նիտրիլային, առանց փոշու, ոչ ստերիլ: Ձեռնոցների երկարությունը գերադասելի է որ լինի մինչև նախաբազուկը (օրինակ՝ առնվազն 280 մմ երկարություն: Չափերը՝ փոքր, միջին, մեծ) Երկարաճիտ ձեռնոցներ, երկարությունը մինչև դաստակի վերևի հատվածը, ցանկալի է մինչև նախաբազուկ: |
• ԵՄ ստանդարտի հրահանգ 93/42 / EEC դաս I, EN 455, |
Վիրաբուժական դիմակ |
Բժշկական/վիրաբուժական դիմակ, բարձր ջրակայունություն, օդաթափանց, ներքին և արտաքին մակերեսները տարբեր, կառուցվածքային դիզայն, հարմարավետ բերանային հատվածի համար (օր.՝ բաժականման և այլն) |
EN 14683 Type IIR performance ASTM F2100 level 2 or level 3 |
Համազգեստ |
Մեկանգամյա օգտագործման, ջրակայուն, երկարությունը մինչև ճիտքերը, բաց գույնի՝ հնարավոր աղտոտումը տեսանելի լինելու համար, օղակներ մատներին ֆիքսելու համար, էլաստիկ ճարմանդներ՝ թևերին ամրացնելու համար: |
Տարբերակ 1: Ջրակայուն EN 13795 բարձր արդյունավետություն կամ AAMI PB70 3 մակարդակի ցուցանիշ և բարձր, կամ համարժեք |
Ձեռնոցներ վիրաբուժական, երկարությունը մինչև բազուկ, մեծ (ավելի երկար քան հետազոտության համար ձեռնոցները) |
Ձեռնոցներ վիրաբուժական, նիտրիլային, ոչ փոշեպատ, մեկանգամյա օգտագործման |
• ԵՄ ստանդարտ հրահանգ 93/42/EEC Class I, EN 455, |
Դիմավահան |
Պատրաստված է թափանցիկ պլաստիկից և ապահովում է լավ տեսանելիություն ինչպես հագնողի, այնպես էլ պացիենտի համար. կարգավորելի ժապավենն ամրանում է գլխի շուրջ և ճակատին, քրտնադիմացկուն (նախընտրելի է), երկարությունը հնարավորություն է ընձեռում լիովին ծածկել դեմքն ամբողջությամբ, այդ թվում՝ կողային հատվածները, բազմակի օգտագործման (պատրաստված է ամուր նյութից, որը կարող է մաքրվել և ախտահանվել) կամ մեկանգամյա օգտագործման համար: |
• ԵՄ ստանդարտ հրահանգ 86/686/EEC, EN 166/2002, |
Փորձարկման հավաքածու |
Շնչառական պաշտպանության համար հերմետիկ սարքերի արդյունավետությունը գնահատելու համար |
OSHA 29 CFR 1910.134 Appendix A |
Ռեսպիրատոր N95 կամ ավելի բարձր |
N95 or FFP2 ռեսպիրատոր կամ ավելի բարձր |
"N95" ռեսպիրատոր համաձայն US NIOSH, կամ "FFP2" համաձայն to EN 149 |
Դիմակ վիրաբուժական |
Բժշկական/ վիրաբուժական դիմակ, բարձր ջրակայունություն, օդաթափանց, ներքին և արտաքին մակերեսները տարբեր, կառուցվածքային դիզայն, հարմար բերանային հատվածի համար (օր.՝ բաժականման և այլն) |
EN 14683 Type IIR արտադրողականություն |
Դիմակ |
Ինքնաշեն` տնային պայմաններում պատրաստված կամ գործարանային |
|
Սկրաբ, հագուստ |
Տունիկա, գործվածք, սկրաբներ, մեկանգամյա օգտագործման, կարճ թևերով (տունիկա), վերնահագուստի կամ արտահագուստի տակ հագնելու։ |
|
Սկրաբ, տաբատ |
Տաբատներ, գործվածք, սկրաբներ, բազմանգամյա կամ մեկանգամյա օգտագործման համար, վերնահագուստի կամ արտահագուստի տակ հագնելու համար |
|
Պաշտպանիչ ակնոցներ |
Հերմետիկ, ճկուն PVC (պոլիվինիլքլորիդ) շրջանակ, որ համաչափ սեղմելու դեպքում հեշտությամբ համապատասխանեցվի դեմքին, ծածկում է աչքերը և հարակից հատվածները, |
ԵՄ ստանդարտ հրահանգ 86/686/EEC, EN 166/2002, |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 սեպտեմբերի 2020 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
02.03.2022, N 14-Ն | 03.03.2022, N 23-Ն | |
16.12.2021, N 94-Ն | 18.12.2021, N 23-Ն | |
28.10.2021, N 81-Ն | 01.11.2021, N 23-Ն | |
27.05.2021, N 44-Ն | 01.06.2021, N 23-Ն | |
18.09.2020, N 25-Ն | 18.09.2020, N 23-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|