ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐ
11 փետրվարի 2022 թ. |
N 3-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏԻՎ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ (AIR CREW REGULATION) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 181-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տրանսպորտի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով և 37-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 659-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 19-րդ կետի 20-րդ ենթակետը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել թռիչքային անձնակազմի պահանջների տեխնիկական և ադմինիստրատիվ կանոնակարգը (air crew regulation)՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2010 թվականի հոկտեմբերի 20-ի «Եվրոպական ավիացիայի անվտանգության գործակալության «Հաստատված տեխսպասարկման ուսուցում և քննություններ» ՓԱՐՏ-147-ի, «Վկայագրող տեխնիկական սպասարկման անձնակազմ» ՓԱՐՏ-66-ի, ԱՐՄ-ԷՅՐ-ՔՐՈՒ (ARM-AIR-CREW)» N 181-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչել։
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
4. Գործող շահառուները՝ տրամադրված վկայականների և հաստատված ձեռնարկների ժամկետը լրանալու կապակցությամբ նոր վկայականներ տրամադրելու և ձեռնարկները հաստատելու համար կարող են հայտ ներկայացնել սույն հրամանի 2-րդ կետով նշված հրամանի 3-րդ հավելվածի պահանջներին համապատասխան՝ հրամանն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում։
Նախարար` |
Գ. Սանոսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 փետրվարի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
26.12.2023, N 15-Ն | 30.08.2024, N 3-Ն | |
09.08.2024, N 09-Ն | 14.08.2024, N 3-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|