ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
14 սեպտեմբերի 2021 թ. |
N 3444-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի ԹԻՎ 3265-Ա ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 30-ի «Առողջապահության բնագավառում բժշկական օգնության և սպասարկման գործունեություն իրականացնելու լիցենզիաներ ստանալու համար ներկայացված հայտերը բավարարելու մասին» թիվ 3265-Ա հրամանի 1-ին կետի 2-րդ, 3-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 17-րդ, 19-րդ, 21-րդ, 24-րդ և 25-րդ ենթակետերը ուժը կորցրած ճանաչել:
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին՝ եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը «ԴԱԼԱՐԻԿԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը, «ԱՐԵՎԱԾԱԳԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, «ԱՐՈՒՃԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը, «ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը, «ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱԳԱԾԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը, «ՓԱՐՊԻԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԱ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը, «ԳՈՒԳԱՐՔԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» պետական ոչ առևտրային կազմակերպության, «ՆԵՐՔԻՆ ԲԱԶՄԱԲԵՐԴԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը, «ԱՐԵՎԻԿԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը, «ԳՈՒԳԱՐՔ» ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ պետական փակ բաժնետիրական ընկերությանը:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 3-րդ կետում նշված կազմակերպություններին իրազեկելուն հաջորդող օրվանից:
5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով` Առողջապահության նախարարություն կամ ՀՀ վարչական դատարան` վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 սեպտեմբերի 2021 թվական: