ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
22 փետրվարի 2022 թ. |
N 185-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 79-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1․ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2022 թվականի հունվարի 26-ի «Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման, վերապատրաստման անցկացման կարգերը հաստատելու և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2017 թվականի հոկտեմբերի 13-ի թիվ 354-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 79-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) Հրամանի առաջին կետով հաստատված՝ մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման կարգի 18-րդ կետում «60 (վաթսուն) րոպե» բառերը փոխարինել «80 (ութսուն) րոպե» բառերով․
2) Հրամանի երկրորդ կետով հաստատված՝ մաքսային ձևակերպումների մասնագետի վերապատրաստման կարգի 9-րդ կետում՝ «Վերապատրաստման դասընթացի ավարտի օրվան հաջորդող աշխատանքային օրն» բառերը փոխարինել «Վերապատրաստման դասընթացի ավարտից հետո ոչ շուտ, քան 5-րդ և ոչ ուշ, քան 7-րդ աշխատանքային օրն» բառերով:
2․ Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Ռ. Բադասյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 փետրվարի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|