Գլխավոր տեղեկություն
Номер
N 633-Լ
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (06.08.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում 05.08.2021
Принят
Էկոնոմիկայի նախարար
Дата принятия
05.08.2021
Подписан
Էկոնոմիկայի նախարար
Дата подписания
05.08.2021
Дата вступления в силу
06.08.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

05 օգոստոսի 2021 թ.

ք. Երևան

N 633-Լ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԵՎ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԱՅԻՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՇԱՆԱԿԱԼԻՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի «Կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը, ժամկետները և դեպքերը, դրա արդյունքում տրվող եզրակացությանը ներկայացվող պահանջները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 2075-Ն որոշման 3-րդ կետով (այսուհետ՝ Որոշում) և Որոշման հավելվածի 5-րդ կետով՝

 

հրամայում եմ.

 

1. Հաստատել տնտեսական, այդ թվում՝ գործարար միջավայրի և մրցակցության ոլորտների կարգավորման ազդեցությունների նշանակալիության որոշման չավտրոշիչները՝ համաձայն հավելվածի։

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության մրցակցության պաշտպանության հանձնաժողովին՝

1) համագործակցել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ՝ սույն հրամանում սահմանված չափորոշիչներով կարգավորման ազդեցության գնահատման մեթոդաբանության մրցակցության ոլորտի մասով ուղեցույցների մշակման նպատակով,

2) մրցակցության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումն իրականացնելիս առաջնորդվել սույն հրամանի հավելվածով հաստատված չափորոշիչներով և արդյունքները տրամադրել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը։

 

Վ. ՔԵՐՈԲՅԱՆ

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան