Գլխավոր տեղեկություն
Номер
N 189-Լ
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (02.06.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում 01.06.2021
Принят
Շրջակա միջավայրի նախարար
Дата принятия
01.06.2021
Подписан
Նախարարի պաշտոնակատար
Дата подписания
01.06.2021
Дата вступления в силу
02.06.2021

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

01 հունիսի 2021 թ. 

ք. Երևան

N 189-Լ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԱԼԻՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N 2075-Ն որոշման 3-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել նորմատիվ իրավական ակտերի նախագծերի շրջակա միջավայրի վրա ազդեցության նշանակալիության որոշման չափորոշիչները՝ համաձայն հավելվածի։

 

Նախարարի պաշտոնակատար

Ռ. Պետրոսյան

 

Հավելված

Շրջակա միջավայրի նախարարի

2021 թ. հունիսի 1-ի N 189-Լ

հրամանի

 

ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԱԼԻՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

 

1. Սույն հավելվածով սահմանվում են նորմատիվ իրավական ակտերի նախագծերի շրջակա միջավայրի վրա ազդեցության նշանակալիության որոշման չափորոշիչները։

2. Շրջակա միջավայրի ոլորտում ազդեցության գնահատումը նորմատիվ իրավական ակտի ընդունման արդյունքում շրջակա միջավայրի բաղադրիչների և բնութագրերի հնարավոր փոփոխությունների վերլուծությունն է՝ նպատակ ունենալով կանխորոշել, բացասական ազդեցության դեպքում՝ կանխարգելել, նվազագույնի հասցնել կամ մեղմել տվյալ իրավական ակտի կիրառման դեպքում շրջակա միջավայրի վրա ազդեցությունը։

3. Շրջակա միջավայրի ոլորտում ազդեցության գնահատման ընթացքում դիտարկվում է նորմատիվ իրավական ակտի ընդունման արդյունքում դրա ազդեցությունը շրջակա միջավայրի բաղադրիչների և բնութագրերի՝ մթնոլորտային օդի, ջրային ռեսուրսների, հողի, ընդերքի, կլիմայի, թափոնների գործածության, կենսաբազմազանության, այդ թվում՝ անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների վրա, բնական պաշարների արդյունավետ, համալիր և ողջամիտ օգտագործման, կենդանի վերափոխված օրգանիզմների գործածության, բնության հուշարձանների վրա։

4. Դիտարկումն ըստ շրջակա միջավայրի բաղադրիչների և բնութագրերի կատարվում է հետևյալ ուղղություններով.

1) ազդեցությունը մթնոլորտային օդի որակի վրա,

2) ազդեցությունը ջրային ռեսուրսների որակի և քանակի վրա,

3) ազդեցությունը հողերի որակի և ընդերքի օգտակար բաղադրիչների քանակի ու որակի վրա,

4) ազդեցությունը կլիմայի, կլիմայի փոփոխության բացասական ազդեցության մեղմման, հարմարվողականության գործընթացի վրա,

5) ազդեցությունը թափոնների ծավալների վրա,

6) ազդեցությունը կենսաբազմազանության, մասնավորապես՝ բուսական և կենդանական աշխարհի, անտառների ու լանդշաֆտների քանակի ու վիճակի վրա,

7) ազդեցությունը բնական պաշարների արդյունավետ, համալիր և ողջամիտ օգտագործման, կենդանի վերափոխված օրգանիզմների գործածության քանակի ու վիճակի վրա,

8) ազդեցությունը բնության հուշարձանների քանակի ու վիճակի վրա։

5. Պարզեցված կարգավորման ազդեցության գնահատում իրականացնելու դեպքում կարգավորման առաջարկվող տարբերակ(ներ)ի վերաբերյալ շրջակա միջավայրի (կամ դրա բաղադրիչների և բնութագրերի) վրա ազդեցության նշանակալիության չափորոշիչներն են.

1) կարգավորման առաջարկվող տարբերակը կարող է ունենալ նշանակալի դրական ազդեցություն,

2) կարգավորման առաջարկվող տարբերակը կարող է ունենալ նշանակալի բացասական ազդեցություն։

6. Խորացված կարգավորման ազդեցության գնահատման դեպքում իրականացվում է շրջակա միջավայրի վրա համալիր ազդեցության նշանակալիության որոշման գնահատում՝ ըստ ազդեցության չափի, ժամկետի, հետքի և տարածվածության։

7. Խորացված կարգավորման ազդեցության գնահատում իրականացնելու դեպքում կարգավորման առաջարկվող տարբերակ(ներ)ր վերաբերյալ շրջակա միջավայրի (կամ դրա բաղադրիչների և բնութագրերի) վրա հնարավոր ազդեցության նշանակալիության որոշման չափորոշիչները դասակարգվում են.

1) ըստ ազդեցության տեսակի՝ չեզոք, դրական, բացասական,

2) ըստ ազդեցության չափի՝ նշանակալի, ոչ նշանակալի,

3) ըստ ազդեցության ժամկետի՝ երկարաժամկետ, կարճաժամկետ,

4) ըստ ազդեցության հետևանքի՝ վերականգնվող, չվերականգնվող,

5) ըստ ազդեցության տարածվածության՝ տեղական, հանրապետական, անդրսահմանային։

8. Կարգավորման առաջարկվող տարբերակ(ներ)ի՝ հնարավոր տարբեր ազդեցությունների առկայության դեպքում տրվում են շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցության նշանակալիության որոշման բոլոր գնահատումները՝ ըստ շրջակա միջավայրի տարբեր բաղադրիչների և բնութագրերի։

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան