Գլխավոր տեղեկություն
Номер
N 3933-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (19.10.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.01.10-2022.01.23 Պաշտոնական հրապարակման օրը 12.01.2022
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
18.10.2021
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
18.10.2021
Дата вступления в силу
19.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

18 հոկտեմբերի 2021 թ.

N 3933-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՄԱՐԳԱՐԻՏ» ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 10-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԲՕ-001695, 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԲՕ-002406 ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23.1-ին հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, 32-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը, «Մարգարիտ» առողջության առաջնային պահպանման կենտրոն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի կողմից 2021 թվականի հոկտեմբերի 14-ին ներկայացված հայտը

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Վերաձևակերպել «Մարգարիտ» առողջության առաջնային պահպանման կենտրոն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2012թ. մայիսի 10-ին տրված թիվ Կ-ԲՕ-001695 և 2018 թվականի մայիսի 22-ին տրված թիվ Կ-ԲՕ-002406 բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաների իրավաբանական անձի գտնվելու վայրը սահմանել Հայաստան, Կոտայք, Աբովյան Նաիրյան 1/5 հասցե:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիաների վերաձևակերպման մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Մարգարիտ» առողջության առաջնային պահպանման կենտրոն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն իրազեկելուն հաջորդող օրվանից:

5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով` Առողջապահության նախարարություն կամ ՀՀ վարչական դատարան` վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

 

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 հունվարի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան