Գլխավոր տեղեկություն
Номер
N 120-Ա/2
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (28.01.2022-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.01.24-2022.02.06 Պաշտոնական հրապարակման օրը 04.02.2022
Принят
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Дата принятия
27.01.2022
Подписан
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Дата подписания
27.01.2022
Дата вступления в силу
28.01.2022
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

27 հունվարի 2022 թ.

N 120-Ա/2

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ «ՍԱՌՆԱՂԲՅՈՒՐԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված հավելված N 1-ի 3-րդ և 8-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» նիստի N 136/3 եզրակացությունը՝

 

 ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի «Սառնաղբյուրի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը տալ նախադպրոցական կրթական ծրագրով, գրական հայերենով ուսուցմամբ, կրտսեր 2-րդ, միջին, տարատարիք (միջին և ավագ) և ավագ նախադպրոցական տարիքային խմբերով՝ սովորողների համակազմի սահմանային 30-ական տեղերի թվերով գործունեության լիցենզիա:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լիցենզավորման գործակալության պետ Ա.Արշակյանին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժ.Անդրեասյանին:

 

 

Վ. Դումանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 փետրվարի 2022 թվական: