Գլխավոր տեղեկություն
Номер
N 64-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (23.10.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.10.18-2021.10.31 Պաշտոնական հրապարակման օրը 22.10.2021
Принят
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Дата принятия
15.10.2021
Подписан
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Дата подписания
15.10.2021
Дата вступления в силу
23.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

15 հոկտեմբերի 2021 թ.
ք. Երևան

  N 64-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 263-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 10.1-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ և 5.1-րդ կետերը ու «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2014 թվականի հոկտեմբերի 14-ի «ՀՀՇՆ 30-01-2014 «Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանում փոփոխություն կատարելու մասին» N 263-Ն հրամանի հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) Հավելվածի 72-րդ կետի «բնակելի և հասարակական շենքերի պատուհաններից» բառերը փոխարինել «բազմաբնակարան բնակելի և հասարակական շենքերի պատուհաններից, իսկ անհատական բնակելի տների դեպքում՝ հողամասի սահմանագծից» բառերով,

2) Հավելվածի 305-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«305. Ավտոմոբիլների տեխնիկական սպասարկման կայանները պետք է նախատեսել.

1) քաղաքային և գյուղական բնակավայրերի բնակելի թաղամասերում «փոքր»՝ մինչև 2 (ներառյալ) սպասարկման կետով՝ 2 մարդատար ավտոմոբիլների միաժամանակյա կայանման/սպասարկման հնարավորությամբ,

2) քաղաքային և գյուղական բնակավայրերի ծայրամասերում (սահմանագծերում) տեղակայվող «միջին»՝ 3-ից 4 (ներառյալ) սպասարկման կետերով՝ 3-4 մարդատար ավտոմոբիլների միաժամանակյա կայանման/սպասարկման հնարավորությամբ,

3) հանրապետական նշանակության ճանապարհների հետ քաղաքային և գյուղական բնակավայրերի սահմանագծերի հատման վայրերում տեղակայվող «խոշոր»՝ 5 և ավելի սպասարկման կետերով՝ առնվազն 5 (ընդհանուր թվով) մարդատար և բեռնատար ավտոմոբիլների միաժամանակյա կայանման/սպասարկման հնարավորությամբ:

 

Աղյուսակ 33

Հ/Հ

Ավտոտեխսպասարկման կետերի քանակը՝ ըստ «փոքր», «միջին» և «խոշոր» կայանների

Հողամասի առավելագույն մակերեսը՝ ըստ ավտոմոբիլների քանակի

1.

Սպասարկման «փոքր» կայան՝ մինչև 2 (ներառյալ) սպասարկման կետով

0.015հա (150քմ՝ 2 ավտոմոբիլի հաշվարկով), այդ թվում՝ 1 կետի (1 ավտոմոբիլի) հաշվարկով առնվազն՝ 0.01 հա, կամ 100քմ

2.

Սպասարկման «միջին» կայան՝ 3-4 (ներառյալ) սպասարկման կետերով

առնվազն 0.02հա կամ 200քմ՝ 3 ավտոմոբիլի հաշվարկով

3.

Սպասարկման «խոշոր» կայան՝ 5 և ավելի սպասարկման կետերով

առնվազն 0.03հա կամ 300քմ՝ 5 ավտոմոբիլի հաշվարկով և ավելի՝ ըստ 1-ին և 2-րդ կետերով սահմանված մեթոդաբանության

»:

 

2. Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 305.1 կետով.

«305.1. Ավտոտեխսպասարկման կայանների համար հատկացվող հողամասերի չափերն անհրաժեշտ է ընդունել սույն շինարարական նորմերի 33-րդ աղյուսակում տրված ցուցանիշի համաձայն՝ որը հաշվարկված է ավտոտեխսպասարկման փոքր, միջին և խոշոր կայաններում սպասարկման կետերի հաշվառմամբ:»,

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 Ա. ՂՈՒԼԱՐՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հոկտեմբերի 2021 թվական: