ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
13 հուլիսի 2021 թ. |
N 1118-Ա/2 |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԷՐԵԲՈՒՆԻ» ԲԺՇԿԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԲԱԿԱԼԱՎՐԻ (ԱՆԸՆԴՀԱՏ ԵՎ ԻՆՏԵԳՐԱՑՎԱԾ) ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ, ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ՝ 091201.00.7-«ԲՈՒԺԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ` 091201.01.7-«ԲՈՒԺԱԿԱՆ ԳՈՐԾ» ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված N 17 հավելվածի 3-րդ, 8-րդ և 10-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» N 130/9 նիստի եզրակացությունը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. «ԷՐԵԲՈՒՆԻ» ԲԺՇԿԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ հիմնադրամին տալ բակալավրի (անընդհատ և ինտեգրացված) կրթական ծրագրով՝ առկա ուսուցմամբ, ըստ կուրսերի սովորողների նախատեսվող սահմանային 150-ական տեղերով, 6 տարի ուսուցման տևողությամբ, 091201.00.7-«Բուժական գործ» մասնագիտության՝ 0911201.01.7-«Բուժական գործ» կրթական ծրագրով գործունեության լիցենզիա:
2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լիցենզավորման գործակալության պետ Ա. Արշակյանին:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժ. Անդրեասյանին:
Վ. ԴՈՒՄԱՆՅԱՆ /պաշտոնակատար/ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հուլիսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|