Գլխավոր տեղեկություն
Номер
N 2605-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (09.07.2021-22.06.2022)
Статус
Չի գործում
Первоисточник
Միասնական կայք 2021.07.12-2021.07.25 Պաշտոնական հրապարակման օրը 14.07.2021
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
08.07.2021
Подписан
Պաշտոնակատար
Дата подписания
08.07.2021
Дата вступления в силу
09.07.2021
Ուժը կորցնելու ամսաթիվ
22.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

08 հուլիսի 2021 թ.

N 2605-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՍԱՖՈՐԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-ԻՆ ՏՐՎԱԾ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ (ՆԵՐԱՌՅԱԼ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԴԵՂԵՐԻ ԻՐԱՑՈՒՄ ԵՎ ԲԱՑԹՈՂՈՒՄ) N Կ-XX-000372 ԼԻՑԵՆԶԻԱՅՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը, 12-րդ հոդվածի 1-ին մասը, 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունը, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 2021 թվականի ապրիլի 15-ի թիվ 01/3541-2021 գրությունը այն մասին, որ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի սույն թվականի փետրվարի 17-ի թիվ 21020030 հանձնարարագրի հիման վրա, 2021 թվականի փետրվարի 22-ից մինչև մարտի 15-ը մարզ Գեղարքունիք, ք. Մարտունի Գետափնյա փող. 1, Մարտունու հիվանդանոց «Ե» մասնաշենքի 1 հարկ հասցեում «ՍԱՖՈՐԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող դեղատանը (դեղատնային կրպակ)` ներառյալ հոգեմետ նյութեր պարունակող դեղերի իրացում և բացթողում, իրականացվել է զննում, որի արդյունքում պարզվել է, որ դեղերի ընդունումը, պահպանումը, իրացումը և բաց թողումը իրականացնում է Մայրամ Հակոբի Սուքիասյանը (դեղագործ՝ դիպլոմ AK N 099859, տրված 2011 թվականի հունիսի 24-ին՝ ՀՀ ԱՆ Մարտունու պետական բժշկական քոլեջ ՊՈԱԿ-ի կողմից), որը ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո` 2011 թվականից սկսած և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստում չի անցել, ինչով խախտվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867-Ն որոշման N 3 հավելվածի 43.1-ին կետի 2-րդ ենթակետի պահանջը, և ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջով՝

           

Հրամայում եմ`

            

1. Կասեցնել «ՍԱՖՈՐԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության Առողջապահության նախարարության կողմից (մարզ Գեղարքունիք, ք. Մարտունի Գետափնյա փող. 1, Մարտունու հիվանդանոց «Ե» մասնաշենքի 1 հարկ հասցեում) 2004 թվականի հունվարի 27-ին տրված դեղատուն (դեղեր չպատրաստող) ներառյալ հոգեմետ նյութեր պարունակող դեղերի իրացում և բացթողում N Կ-XX-000372 լիցենզիայով նախատեսված գործունեությամբ զբաղվելու իրավունքը Մայրամ Հակոբի Սուքիասյանի մասով` մինչև խախտման պատճառի վերացումը:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը «ՍԱՖՈՐԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

4. Սույն հրամանն ուժի մեջ է «ՍԱՖՈՐԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն իրազեկելուն հաջորդող օրվանից:

5. Սույն հրամանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև ՀՀ վարչական դատարան՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

           

ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ՝

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

           

 Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 հուլիսի 2021 թվական: