Գլխավոր տեղեկություն
Номер
N 30-Ն
Տիպ
Հրաման
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (17.11.2021-22.07.2022)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2012.04.02/9(422) Հոդ.107
Принят
Արդարադատության նախարար
Дата принятия
28.02.2012
Подписан
Արդարադատության նախարար
Дата подписания
28.02.2012
Дата вступления в силу
12.04.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
22.07.2022

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

12 մարտի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 10212147

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

28 փետրվարի 2012 թ.
ք. Երևան

 N 30-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԼՐԱԿԱԶՄԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԵԿ ԱՆՁԻ ՀԱՇՎԱՐԿՈՎ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի ԹԻՎ 41-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 73-րդ հոդվածով, «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Սահմանել կալանավորվածների և դատապարտյալների համար բնակելի տարածքները մեկ անձի հաշվարկով, նվազագույնը՝ 4 քմ:

2. Սահմանել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների տեսակները, լրակազմերը և դրանք ըստ տեսակների դասակարգել հետևյալ կերպ.

1) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկ` 182 մարդ, որից`

ա. փակ ուղղիչ հիմնարկ` 50 մարդ,

բ. կիսափակ ուղղիչ հիմնարկ` 25 մարդ,

գ. կիսաբաց ուղղիչ հիմնարկ` 7 մարդ,

դ. բաց ուղղիչ հիմնարկ` 50 մարդ,

ե. կալանավորվածներին պահելու վայր` 50 մարդ,

2) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ` 373 մարդ, որից`

ա. փակ ուղղիչ հիմնարկ` 103 մարդ,

բ. կիսափակ ուղղիչ հիմնարկ` 54 մարդ,

գ. կիսաբաց ուղղիչ հիմնարկ` 141 մարդ,

դ. բաց ուղղիչ հիմնարկ` 25 մարդ,

ե. կալանավորվածներին պահելու վայր` 50 մարդ,

3) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկ՝ 548 մարդ, որից՝

ա) (պարբերությունն ուժը կորցրել է 30.03.18 N 133-Ն)

բ) կիսաբաց ուղղիչ հիմնարկ՝ 533 մարդ,

գ) բաց ուղղիչ հիմնարկ՝ 15 մարդ,

4) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկ՝ 640 մարդ, որից՝

ա) (պարբերությունն ուժը կորցրել է 27.09.19 N 451-Ն)

բ) (պարբերությունն ուժը կորցրել է 27.09.19 N 451-Ն)

գ) կիսաբաց ուղղիչ հիմնարկ՝ 615 մարդ,

դ) բաց ուղղիչ հիմնարկ՝ 25 մարդ,

5) (ենթակետն ուժը կորցրել է 02.12.14 N 420-Ն)

6) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ` 265 մարդ, որից`

ա. փակ ուղղիչ հիմնարկ` 15 մարդ, այդ թվում` կալանք պատժատեսակ կրող դատապարտյալների համար` 10 մարդ,

բ. կիսափակ ուղղիչ հիմնարկ` 40 մարդ,

գ. կիսաբաց ուղղիչ հիմնարկ` 81 մարդ,

դ. բաց ուղղիչ հիմնարկ` 29 մարդ,

ե. կալանավորվածներին պահելու վայր` 100 մարդ,

7) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ` 780 մարդ, որից`

ա. փակ ուղղիչ հիմնարկ` 70 մարդ,

բ. կիսափակ ուղղիչ հիմնարկ` 70 մարդ,

գ. կիսաբաց ուղղիչ հիմնարկ` 40 մարդ,

դ. բաց ուղղիչ հիմնարկ` 10 մարդ,

ե. կալանավորվածներին պահելու վայր` 590 մարդ,

8) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ` 339 մարդ, որից`

ա. փակ ուղղիչ հիմնարկ` 10 մարդ, այդ թվում` կալանք պատժատեսակ կրող դատապարտյալների համար` 5 մարդ,

բ. կիսափակ ուղղիչ հիմնարկ` 25 մարդ,

գ. կիսաբաց ուղղիչ հիմնարկ` 70 մարդ,

դ. բաց ուղղիչ հիմնարկ` 200 մարդ,

ե. կալանավորվածներին պահելու վայր` 34 մարդ,

9) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ` 240 մարդ, որից՝

ա. փակ ուղղիչ հիմնարկ` 65 մարդ,

բ. կիսափակ ուղղիչ հիմնարկ` 75 մարդ,

գ. կիսաբաց ուղղիչ հիմնարկ` 15 մարդ,

դ. բաց ուղղիչ հիմնարկ` 5 մարդ,

ե. կալանավորվածներին պահելու վայր` 80 մարդ,

10) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ` 464 մարդ, որից`

ա. բուժական ուղղիչ հիմնարկ` 424 մարդ,

բ. փակ ուղղիչ հիմնարկ` 5 մարդ,

գ. կիսափակ ուղղիչ հիմնարկ` 5 մարդ,

դ. կիսաբաց ուղղիչ հիմնարկ` 14 մարդ,

ե. բաց ուղղիչ հիմնարկ` 10 մարդ,

զ. կալանավորվածներին պահելու վայր` 6 մարդ,

11) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ` 60 մարդ, որից`

ա. փակ ուղղիչ հիմնարկ` 7 մարդ,

բ. կիսափակ ուղղիչ հիմնարկ` 3 մարդ,

գ. կիսաբաց ուղղիչ հիմնարկ` 5 մարդ,

դ. կալանավորվածներին պահելու վայր` 45 մարդ,

12) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկ` 215 մարդ, որից`

ա) փակ ուղղիչ հիմնարկ` 60 մարդ, այդ թվում` կալանք պատժատեսակ կրող դատապարտյալների համար` 17 մարդ,

բ) կիսափակ ուղղիչ հիմնարկ` 71 մարդ,

գ) կիսաբաց ուղղիչ հիմնարկ` 4 մարդ,

դ) կալանավորվածներին պահելու վայր` 80 մարդ,

13) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ` 1240 մարդ, որից`

ա. փակ ուղղիչ հիմնարկ` 160 մարդ, այդ թվում՝ կալանք պատժատեսակ կրող դատապարտյալների համար՝ 12 մարդ,

բ. կիսափակ ուղղիչ հիմնարկ` 300 մարդ,

գ. կիսաբաց ուղղիչ հիմնարկ` 175 մարդ,

դ. բաց ուղղիչ հիմնարկ` 5 մարդ,

ե. կալանավորվածներին պահելու վայր` 600 մարդ:

(2-րդ կետը խմբ., փոփ., լրաց. 31.01.14 N 22-Ն, փոփ. 02.12.14 N 420-Ն, փոփ., լրաց. 11.05.15 N 203-Ն, փոփ. 24.03.15 N 125-Ն, խմբ. 16.02.16 N 60-Ն, խմբ., փոփ. 12.04.17 N 171-Ն, փոփ. 30.03.18 N 133-Ն, 10.04.19 N 118-Ն, 27.09.19 N 451-Ն, փոփ., խմբ. 15.11.21 N 589-Ն)

(2-րդ կետի 4-րդ և 12-րդ ենթակետերն ուժը կկորցնեն 01.01.2022 թվականին` 15.11.21 N 589-Ն որոշման 2-րդ կետի համաձայն)

3. Սույն հրամանի 1-ին և 2-րդ կետերի պահանջների կատարման պատասխանատու ստորաբաժանում սահմանել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնին:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2008 թվականի մայիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների տեսակները, լրակազմերը, ինչպես նաև կալանավորվածների և դատապարտյալների համար մեկ անձի հաշվարկով բնակելի տարածքները սահմանելու մասին» թիվ 41-Ն հրամանը:

5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  Հ. Թովմասյան