ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
15 նոյեմբերի 2021 թ. |
N 589-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի ԹԻՎ 30-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2012 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների տեսակները, լրակազմերը, ինչպես նաև կալանավորվածների և դատապարտյալների համար մեկ անձի հաշվարկով բնակելի տարածքները սահմանելու մասին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2008 թվականի մայիսի 27-ի թիվ 41-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 30-Ն հրամանի (այսուհետ՝ Հրաման) 2-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 1-ին ենթակետի՝
ա.«ա.» պարբերությունում «60» թիվը փոխարինել «50» թվով,
բ. «բ.» պարբերությունում «15» թիվը փոխարինել «25» թվով.
2) 7-րդ ենթակետի՝
ա. «ա.» պարբերությունում «100» թիվը փոխարինել «70» թվով,
բ. «բ.» պարբերությունում «40» թիվը փոխարինել «70» թվով.
3) 13-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ` 1240 մարդ, որից`
ա. փակ ուղղիչ հիմնարկ` 160 մարդ, այդ թվում՝ կալանք պատժատեսակ կրող դատապարտյալների համար՝ 12 մարդ,
բ. կիսափակ ուղղիչ հիմնարկ` 300 մարդ,
գ. կիսաբաց ուղղիչ հիմնարկ` 175 մարդ,
դ. բաց ուղղիչ հիմնարկ` 5 մարդ,
ե. կալանավորվածներին պահելու վայր` 600 մարդ:»:
2. Ուժը կորցրած ճանաչել Հրամանի 2-րդ կետի 4-րդ և 12-րդ ենթակետերը:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն հրամանի 2-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:
Կ. Անդրեասյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 նոյեմբերի 2021 թվական: