Գլխավոր տեղեկություն
Номер
N 90-Ն
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (03.01.2022-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.12.13-2021.12.26 Պաշտոնական հրապարակման օրը 24.12.2021
Принят
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Дата принятия
21.12.2021
Подписан
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Дата подписания
21.12.2021
Дата вступления в силу
03.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

21 դեկտեմբերի 2021 թ.

N 90-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 0714.07.5 «ԿԱՊԻ ՑԱՆՑԵՐ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0714.07.01.5 «ՏԵԽՆԻԿ՝ ԿԱՊԻ ՑԱՆՑԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 Թ. ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 19-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել միջին մասնագիտական կրթության 0714.07.5 «Կապի ցանցեր և հաղորդակցման համակարգեր» մասնագիտության 0714.07.01.5 «Տեխնիկ՝ կապի ցանցերի և հաղորդակցման համակարգերի շահագործման և տեխնիկական սպասարկման» որակավորման պետական կրթական չափորոշիչը` համաձայն հավելվածի:

2․ Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2013թ. հունվարի 16-ի «Միջին մասնագիտական կրթության 2004 «Կապի ցանցեր և հաղորդակցման համակարգեր» մասնագիտության «Տեխնիկ» որակավորման պետական կրթական չափորոշիչը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2009թ. դեկտեմբերի 7-ի N 1050-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 19-Ն հրամանը։

3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանին:

 

Վ. ԴՈՒՄԱՆՅԱՆ

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախարարի

2021 թվականի դեկտեմբերի 21-ի 

N 90-Ն հրամանի

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 դեկտեմբերի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան