Գլխավոր տեղեկություն
Номер
N 1667-Ն
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (29.12.2021-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.12.27-2022.01.09 Պաշտոնական հրապարակման օրը 28.12.2021
Принят
Էկոնոմիկայի նախարար
Дата принятия
23.12.2021
Подписан
Էկոնոմիկայի նախարար
Дата подписания
23.12.2021
Дата вступления в силу
29.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

23 դեկտեմբերի 2021 թ.
ք. Երևան

N 1667-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔ ՎԵՐԱՄՇԱԿՈՂ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ մասով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Սահմանել՝ գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսությունների ցանկը` համաձայն հավելվածի․

2. Սույն հրամանի 1-ին կետով սահմանված հավելվածի տնտեսական գործունեության տեսակների վերաբերյալ պարզաբանումները տրվում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված հավելվածի «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի Մաս 2. Պարզաբանումների» հիման վրա։

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Վ. ՔԵՐՈԲՅԱՆ

 

Հավելված

ՀՀ էկոնոմիկայի նախարարի

2021 թ. դեկտեմբերի 23-ի

N 1667-Ն հրամանի

 

ՑԱՆԿ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔ ՎԵՐԱՄՇԱԿՈՂ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

Հ/Հ

Տնտեսական
գործունեու-
թյան տեսակի
ծածկագիրն
ըստ ՏԳՏԴ-ի

Տնտեսական գործունեության տեսակը
(արտադրության ոլորտը)

1.

10․1

Մսի մշակում և պահածոյացում, մսամթերքի արտադրություն

2.

10․2

Ձկների, խեցեմորթների և կակղամորթների մշակում և պահածոյացում

3.

10․31

Կարտոֆիլի մշակում և պահածոյացում

4.

10.32

Մրգահյութերի, բանջարահյութերի արտադրություն

5.

10․39

Մրգերի և բանջարեղենի մշակում և պահածոյացում, չներառված ուրիշ խմբավորումներում

6.

10․4

Բուսական և կենդանական յուղերի և ճարպերի արտադրություն

7.

10.5

Կաթնամթերքի արտադրություն

8.

10.6

Ալրաղաց արդյունաբերության, օսլայի և օսլա պարունակող մթերքի արտադրություն

9.

10.81

Շաքարի արտադրություն

10.

10․86

Համասեռված բաղադրիչներ պարունակող և սննդակարգային (դիետիկ) սննդի արտադրություն (մանկական սննդի և դիետիկ սննդամթերքի արտադրություն)

11.

10.89.9

Այլ սննդամթերքի արտադրություն, չներառված ուրիշ խմբավորումներում (Ապուրների, արգանակների և ձվամթերքի արտադրություն)

12.

10.92

Տնային կենդանիների համար պատրաստի կերերի արտադրություն

13.

11.01

Ալկոհոլային խմիչքների թորում, բազմաթորում և խառնում

14.

11․02

Խաղողի գինու արտադրություն

15.

11․03

Խնձորի և այլ պտղահատապտղային գինիների արտադրություն

16.

11․04

Խմորման նյութերից այլ չթորած խմիչքների արտադրություն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 դեկտեմբերի 2021 թվական: