Գլխավոր տեղեկություն
Номер
N 23-Ն
Տիպ
Հրաման
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (01.06.2021-01.11.2021)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2020.09.07-2020.09.20 Պաշտոնական հրապարակման օրը 11.09.2020
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
11.09.2020
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
11.09.2020
Дата вступления в силу
11.09.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

11 սեպտեմբեր 2020 թ.

N 23-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԿԻՐԱՌՄԱՆ ԴԵՊՔԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ, ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20.1 հոդվածի 3-րդ մասը՝

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել`

1) Անհատական պաշտպանության միջոցների կիրառման դեպքերն ու կարգը` համաձայն Հավելված 1-ի,

2) Անհատական պաշտպանության միջոցների սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները` համաձայն Հավելված 2-ի,

3) Անհատական պաշտպանության միջոցների ցանկը՝ համաձայն Հավելված 3-ի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հետո` անմիջապես:

 

/Ա. Թորոսյան

 

Հավելված 1

ՀՀ առողջապահության նախարարի

 2020 թվականի սեպտեմբերի 11-ի
N 23-Ն հրամանի

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԴԵՊՔԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ

 

1. Անհատական պաշտպանության միջոցների (այսուհետ՝ ԱՄՊ) կիրառման դեպքերի և կարգի, սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները տարածվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող պետական կառավարման, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեմ պայքարի միջոցառումների կազմակերպման, իրականացման ու գնահատման գործընթացներին մասնակցող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (այսուհետ բժշկական կազմակերպություններ) մասնագետների վրա:

2. Փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է բոլորի համար, բացառությամբ՝

1) երեխաների` 0-5 տարեկանը ներառյալ.

2) բնակության վայրում (տանը, բնակարանում).

3) Հայաստանի Հանրապետության նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ ելույթ և ուղերձ ունեցողների և միջոցառման անմիջական մասնակիցների (բացառությամբ` լրագրողների և սպասարկող անձնակազմի).

4) անձնական ավտոտրանսպորտային միջոցներով երթևեկողների (բացի ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնելիս).

5) հեռուստահաղորդումների հեռարձակման ժամանակ սուրդոթարգմանություն իրականացնողների.

6) լսողության և խոսքի տարբեր աստիճանի խանգարումներ ունեցողների (որոնք շրթունքների շարժումներին հետևելով են ընկալում խոսքը) և նրանց հետ աշխատողների,

7) ծխելու, խմելու և սնվելու ժամանակ.

8) Առողջապահության նախարարի կողմից հաստատված սանիտարական կանոններով սահմանված այլ դեպքերի.

9) հեռուստահաղորդավարների` հեռուստահաղորդումների և հեռուստածրագրերի հեռարձակման ժամանակ հեռուստատեսային տաղավարում միայնակ գտնվելիս.

10) հոգեկան խանգարումներ և վարքի խանգարումներ ունեցող անձանց.

11) կոգնիտիվ խանգարումներ ունեցող անձանց.

12) դեմքի վնասվածք ունեցող կամ բերանի շրջանում դիմածնոտային միջամտության ենթարկված անձանց:

(2-րդ կետը խմբ. 18.09.20 N 25-Ն, լրաց. 27.05.21 N 44-Ն)

2.1. (կետն ուժը կորցրել է 27.05.21 N 44-Ն)

3.  (կետն ուժը կորցրել է 27.05.21 N 44-Ն)

4. Բժշկական կազմակերպություններում բուժանձնակազմի կողմից բժշկական դիմակները ընտրվում և կիրառվում են՝ ելնելով վարակի փոխանցման ռիսկից, իրավիճակից և բուժանձնակազմի գործունեության հանգամանքից:

5. Բժշկական կազմակերպությունում և COVID-19 կասկածելի կամ հաստատված անձանց խնամք և հսկողություն իրականացնող վայրերում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ժամանակ օգտագործվող անհատական պաշտպանության միջոցների կիրառման դեպքերը ներկայացված են սույն հրամանի աղյուսակ 1-ում:

Աղյուսակ 1.

 

Կարգավորում

Թիրախային անձնակազմ կամ պացիենտ

Միջոցառումներ

ԱՊՄ

Հիվանդանոցային բժշկական կազմակերպություն

Հիվանդասենյակ

Բուժանձնակազմ

COVID-19 պացիենտի անմիջական խնամք

1. Շնչադիմակ N95 կամ FFP2 ստանդարտ կամ համարժեք
2. Արտահագուստ
3. Ձեռնոց
4. Աչքի պաշտպանության միջոց (ակնոց կամ դիմային վահանակ)

COVID-19 պացիենտի աերոզոլային միջոցառումներ

1. Շնչադիմակ N95 կամ FFP2 ստանդարտ կամ համարժեք
2. Արտահագուստ
3. Ձեռնոց
4. Աչքի պաշտպանության միջոց
5. Գոգնոց

Մաքրող, ախտահանող անձնակազմ

COVID-19 պացիենտի հիվանդասենյակի մաքրում և ախտահանում

1. Բժշկական դիմակ
2. Արտահագուստ
3. Ամուր ձեռնոց
4. Աչքի պաշտպանության միջոց (եթե կա օրգանական կամ քիմիական նյութերի ցայտման ռիսկ):
5. Փակ աշխատանքային կոշիկ

Այցելու

COVID-19 պացիենտի սենյակ մուտքի իրականացում

1. Բժշկական դիմակ
2. Արտահագուստ
3․ Տարածական հեռավորության պահպանում՝ առնվազն 1,5 մ

Պացիենտի տարանցման այլ վայրեր (օրինակ, պալատ, միջանցք):

Ամբողջ անձնակազմը, ներառյալ՝ բուժաշխատողները

Ցանկացած գործողություն, որը կապ չունի COVID-19 պացիենտի հետ

1. Բժշկական դիմակ
2. Բժշկական խալաթ

Տեսակավորում

Բուժանձնակազմ

Նախնական սկրինինգ՝ առանց ուղղակի շփման

1. Բժշկական դիմակ
2. Բժշկական խալաթ
3. Տարածական հեռավորության պահպանում՝ առնվազն 1,5 մ

Սուր շնչառական վարակին բնորոշ ախտանշաններով պացիենտ

Ցանկացած

1. Բժշկական դիմակ
2. Տարածական հեռավորության պահպանում՝ առնվազն 1,5 մ

Շնչառական ախտանշաններ չունեցող պացիենտ

Ցանկացած

Բժշկական դիմակ

Լաբորատորիա

Լաբորանտ

Գործողություններ շնչառական նմուշների հետ

1. Բժշկական դիմակ
2. Արտահագուստ
3. Ձեռնոց
4. Աչքի պաշտպանության միջոց (եթե կա ցայտման ռիսկ)

Վարչական տարածքներ

Ամբողջ անձնակազմը, ներառյալ՝ բուժաշխատողները

Վարչական առաջադրանքներ, որոնք կապ չունեն COVID-19 պացիենտի հետ

1. Բժշկական դիմակ
2. Բժշկական խալաթ (բուժաշխատողները)

Առողջության առաջնային պահպանման կազմակերպություն

Խորհրդատվության սենյակ

Բուժաշխատողներ

Ֆիզիկական զննում շնչառական ախտանշանով պացիենտին

1. Բժշկական դիմակ
2. Արտահագուստ
3. Ձեռնոց
4. Աչքի պաշտպանության միջոց

Բուժաշխատողներ

Ֆիզիկական զննում առանց շնչառական ախտանշանի պացիենտին

1 Բժշկական դիմակ
2. Բժշկական խալաթ
3. Նախազգուշական միջոցառումներ և ռիսկերի գնահատում

Շնչառական ախտանշաններ ունեցող պացիենտ

Ցանկացած

1. Բժշկական դիմակ, եթե տանելի է

Շնչառական ախտանշաններ չունեցող պացիենտ

Ցանկացած

Բժշկական դիմակ

Մաքրող անձնակազմ

Շնչառական ախտանշանով պացիենտների հետ խորհրդատվությունների միջև և դրանից հետո

1. Բժշկական դիմակ
2. Արտահագուստ
3. Ամուր ձեռնոց
4. Աչքի պաշտպանության միջոց (եթե կա օրգանական կամ քիմիական նյութերի ցայտման ռիսկ)
5. Ճտքակոշիկ կամ փակ աշխատանքային կոշիկ

Սպասասրահ

Շնչառական ախտանշաններ ունեցող պացիենտ

Ցանկացած

1. Բժշկական դիմակ
2. Անմիջապես տեղափոխում պացիենտին մեկուսացման սենյակ կամ առանձին տարածք, իսկ անհնարինության դեպքում՝ այլ պացիենտներից առնվազն 1,5 մ հեռավորության ապահովում

Շնչառական ախտանշաններ չունեցող պացիենտ

Ցանկացած

1. Բժշկական դիմակ
2. Բժշկական խալաթ

Վարչական տարածք

Ամբողջ անձնակազմը, ներառյալ՝ բուժաշխատողները

Վարչական խնդիրներ

1. Բժշկական դիմակ
2. Բժշկական խալաթ (բուժաշխատողներ)

Տեսակավորում

Բուժաշխատողներ

Նախնական սկրինինգ առանց ուղղակի շփման

1. Բժշկական դիմակ
2. Բժշկական խալաթ
3. Տարածական հեռավորության պահպանում՝ առնվազն 1,5 մ

Շնչառական ախտանշաններով պացիենտ

Ցանկացած

1. Բժշկական դիմակ
2. Տարածական հեռավորության պահպանում՝ առնվազն 1,5 մ

Շնչառական ախտանշաններ չունեցող պացիենտ

Ցանկացած

 Բժշկական դիմակ

Բնակության վայր, որտեղ իրականացվում է COVID-19 պացիենտի խնամք

Տուն

Շնչառական ախտանշաններով պացիենտ

Ցանկացած

1. Բժշկական դիմակ
2. Տարածական հեռավորության պահպանում՝ առնվազն 1,5 մ

Խնամակալ

 Պացիենտի սենյակ մուտք գործող, եթե չի ցուցաբերում ուղղակի խնամք կամ օգնություն

1. Շնչադիմակ N95 կամ FFP2 ստանդարտ կամ համարժեք

Խնամակալ

COVID-19 պացիենտին ցուցաբերում է ուղղակի խնամք, կամ իրականացնում է աթոռակի, մեզի կամ թափոնների մշակում

1. Շնչադիմակ N95 կամ FFP2 ստանդարտ կամ համարժեք
2. Ձեռնոց
3. Գոգնոց (եթե կա ցայտման ռիսկ)

 

Բուժաշխատող

COVID-19 պացիենտին տանն ուղղակի խնամքի կամ օգնության տրամադրում

1. Բժշկական դիմակ
2. Արտահագուստ
3. Ձեռնոց
4. Աչքի պաշտպանության միջոց

Մուտքի կետեր

Վարչական տարածքներ

Ամբողջ անձնակազմը

Ցանկացած

1. Բժշկական դիմակ
2. Բժշկական խալաթ (բուժաշխատողները)

Սկրինինգի տարածք

Անձնակազմ

Առաջին սկրինինգ (ջերմաչափում)՝ առանց ուղղակի շփման

1. Բժշկական դիմակ
2. Բժշկական խալաթ (բուժաշխատողները)
3. Ձեռնոցներ
4. Տարածական հեռավորության պահպանում՝ առնվազն 1,5 մ

Անձնակազմ

Երկրորդ սկրինինգ (այսինքն՝ հարցազրույց ուղևորների հետ ջերմության կլինիկական ախտանշանների վերաբերյալ և ճամփորդության պատմության ճշտում)

1. Բժշկական դիմակ
2. Ձեռնոց

Մաքրող անձնակազմ

Տարածքի մաքրում, որտեղ տենդով ուղևորներ են հայտնաբերվում

1. Բժշկական դիմակ
2. Արտահագուստ
3. Ամուր ձեռնոցներ
4. Աչքի պաշտպանության միջոց (եթե կա օրգանական կամ քիմիական նյութերի ցայտման ռիսկ), ճտքակոշիկ կամ փակ աշխատանքային կոշիկ

Ժամանակավոր մեկուսացման տարածք

Անձնակազմ

Մուտք մեկուսացման տարածք՝ առանց ուղղակի օգնության ցուցաբերման

1. Բժշկական դիմակ
2. Տարածական հեռավորության պահպանում՝ առնվազն 1,5 մ

Անձնակազմ, բուժաշխատող

Պացիենտին բժշկական կազմակերպություն տեղափոխելիս

1. Բժշկական դիմակ
2. Արտահագուստ
3. Ձեռնոց
4. Աչքի պաշտպանության միջոց

Մաքրող անձնակազմ

Մեկուսացման տարածքի մաքրում

1. Բժշկական դիմակ
2. Արտահագուստ
3. Ամուր ձեռնոց
4. Աչքի պաշտպանության միջոց (եթե կա օրգանական կամ քիմիական նյութերի ցայտման ռիսկ), ճտքակոշիկ կամ փակ աշխատանքային կոշիկ

Շտապօգնության մեքենա կամ տեղափոխող փոխադրամիջոց

Բուժաշխատողներ

COVID-19 կասկածելի պացիենտի տեղափոխում բժշկական կազմակերպություն

1. Բժշկական դիմակ
2. Արտահագուստ
3. Ձեռնոց
4. Աչքի պաշտպանության միջոց

Վարորդներ

Եթե միայն վարում է մեքենան COVID-19 կասկածելի պացիենտին տեղափոխելու ժամանակ, վարորդի խցիկն առանձնացված է COVID-19 պացիենտից

Բժշկական դիմակ

Օգնում է COVID-19 կասկածելի պացիենտին մեքենա նստեցնել-իջեցնելիս

1. Բժշկական դիմակ
2. Արտահագուստ
3. Ձեռնոց
4. Աչքի պաշտպանության միջոց

Ուղիղ շփում չկա COVID-19 կասկածելի պացիենտի հետ, սակայն վարորդի և պացիենտի խցիկներն առանձնացված չեն

1. Բժշկական դիմակ
2. Տարածական հեռավորության պահպանում՝ առնվազն 1,5 մ

COVID-19 հիվանդության կասկածով պացիենտ

Ուղեգրում և փոխադրում դեպի բժշկական կազմակերպություն

Բժշկական դիմակ, եթե տանելի է

Մաքրում

Մաքրում COVID-19 հիվանդության կասկածով պացիենտների բժշկական կազմակերպություն տեղափոխումից հետո

1. Բժշկական դիմակ
2. Արտահագուստ
3. Ամուր ձեռնոց
4. Աչքի պաշտպանության միջոց (եթե կա օրգանական կամ քիմիական նյութերի ցայտման ռիսկ),
5. Ճտքակոշիկ կամ փակ աշխատանքային կոշիկ

(աղյուսակը խմբ. 18.09.20 N 25-Ն)

(5-րդ կետը խմբ. 18.09.20 N 25-Ն)

6. ԱՊՄ-ի օգտագործումը հիմնվում է ռիսկի ազդեցության մակարդակի և հարուցչի փոխանցման շարժընթացի վրա: Տարբեր սցենարների համար ԱՊՄ-ի սահմանված նվազագույն քանակը կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտներին բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու ժամանակ ներկայացված է սույն հրամանի աղյուսակ 2-ում:

 

Աղյուսակ 2

 

Բուժանձնակազմ

Կասկածելի դեպք

Հաստատված դեպք
թեթև ախտանշանով

Հաստատված դեպք
ծանր ախտանշանով

Հավաքածուների
քանակը մեկ
պացիենտի համար

Օրական մեկ պացիենտի համար
սահմանված քանակը

Բուժքույր

1-2

6

6-12

Բժիշկ

1

2-3

3-6

Մաքրում և ախտահանում
իրականացնող անձնակազմ

1

3

3

Այլ ծառայություններ մատուցող

0-2

3

3

Ընդհանուր

3-6

14-15

15-24

(հավելվածը խմբ., փոփ., լրաց. 18.09.20 N 25-Ն, փոփ., լրաց. 27.05.21 N 44-Ն)

 

Հավելված 2

ՀՀ առողջապահության նախարարի

 2020 թվականի սեպտեմբերի 11-ի
N 23-Ն հրամանի

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

1. Անհատական պաշտպանության միջոցները, այդ թվում՝ դիմակը հագնելուց առաջ, ձեռքերը մշակվում են ալկոհոլի հիմքով ախտահանիչ/հականեխիչ միջոցով կամ լվանում են օճառով: Դիմակը կրում են այնպես, որ այն փակի քիթը և բերանը՝ առանց ճեղքերի դեմքի և դիմակի միջև: Օգտագործման ժամանակ դիմակին չեն հպվում, հպվելու դեպքում ձեռքերը մշակում են սպիրտ պարունակող միջոցով և լվանում օճառով: Մեկանգամյա դիմակների կրկնակի օգտագործում, ինչպես նաև խոնավացած դիմակների օգտագործում չի թույլատրվում: Դիմակը հանելիս բռնում են կապիչներից (չհպվելով դիմակի առաջային մասին) և անմիջապես նետում թափոնների համար նախատեսված փակվող ոտնակային կառավարման աղբարկղի մեջ, մշակում են ձեռքերը սպիրտ պարունակող ախտահանիչ միջոցով կամ լվանում օճառով:

(1-ին կետը լրաց. 18.09.20 N 25-Ն)

2. Շնչառական օրգանների պաշտպանության համար պետական կառավարման, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեմ պայքարի միջոցառումների կազմակերպման, իրականացման ու գնահատման գործընթացներին մասնակցող բժշկական կազմակերպությունների անձնակազմը հաճախորդների հետ աշխատանքի ընթացքում ապահովվում է բավարար քանակությամբ մեկանգամյա օգտագործման դիմակներով (ելնելով դիմակները առնվազն 3 ժամը 1 անգամ փոխելու հնարավորությունից):

3. ԱՊՄ հագնելու և հանելու ընթացակարգերը ներկայացված են սույն հրամանի աղյուսակ 3-ում:

 

Աղյուսակ 3

 

Անհատական պաշտպանության միջոցները հագնելու ընթացակարգ

1. Իրականացնել ձեռքերի հիգիենայի միջոցառումներ

   

2. Հագնել անջրաթափանց խալաթ կամ կոստյում

Ընտրել համապատասխան տեսակն ու չափսը

Ներմուծեք նկարագրությունը_21065 

1 Կապել պարանոցի և գոտկատեղի երիզները
2 Բացվածքը պետք է լինի մեջքի կողմից

3. Հագնել միանվագ օգտագործման դիմակ

 Ներմուծեք նկարագրությունը_21066

1. Հագնել այնպես, որ ծածկի քիթը, բերանն ու կզակը
2. Ուղղել վերին առաձգական մասն այնպես, որպեսզի քթին հարմար նստի
3. Հետևից ամրացնել ռետինե օղակապով
4. Ուղղել, որպեսզի հարմար հպվի

4. Ստուգել շնչադիմակի պիտանելիությունը

 Ներմուծեք նկարագրությունը_21067

1. Ներշնչել՝ դիմակը պետք է ներքաշվի
2. Արտաշնչել՝ ստուգելով դիմակի եզրերի տակից հոսակորստի հնարավորությունը

5. Հագնել պաշտպանական ակնոց:

 Ուղղել, որ հարմար նստի

 Ներմուծեք նկարագրությունը_21068

1. Դնել ակնոցները՝ ամրացնելով աղեղնակների կամ օղակապի միջոցով

2. Հագնել պաշտպանիչ ակնոցներն՝ ամրացնելով օղակապի միջոցով հոնքերի մակարդակին

6. Հագնել ձեռնոցները:

 Ներմուծեք նկարագրությունը_21069

1.Ձեռնոցները հագցնել ձեռքերին
2.Ձեռնոցները պետք է ծածկեն խալաթի թևերի բազկակապը

Անհատական պաշտպանության միջոցները հանելու ընթացակարգ

7. Հանել պաշտպանիչ ակնոցները

 Ներմուծեք նկարագրությունը_21070

1. Բռնել աղեղնակներից կամ օղակապից
2. Վերև բարձրացնելով՝ հանել դեպի երեսի հակառակ կողմը

8. Հանել խալաթը կամ կոստյումը

 Ներմուծեք նկարագրությունը_21071

1. Արձակել կապերը
2. Քաշելով հանել խալաթը պարանոցից և ուսերից
3. Դեպի ներս շրջել արտաքին աղտոտված մակերեսը
4. Ծալել կամ օղակաձև շրջելով հավաքել:
5. Նետել հատուկ աղբամանի մեջ

9. Հանել ձեռնոցները

 Ներմուծեք նկարագրությունը_21072

1. Բռնել արտաքին եզրից՝ դաստակի շրջանում
2. Քաշելով հանել՝ հակառակ շրջելով
3. Պահել ձեռնոցը մյուս (հագած) ձեռքում
4. Ձեռնոցը հանած՝ ձեռքի մատը անցկացնել մյուս ձեռնոցի եզրի տակ՝ մինչև դաստակի շրջանը
5. Ներսից քաշելով ու հակառակ շրջելով՝ հանել ձեռնոցն այնպես, որպեսզի ստեղծվի պարկ երկու ձեռնոցների համար
6. Նետել հատուկ աղբամանի մեջ

10. Իրականացնել ձեռքերի հիգիենայի միջոցառումներ:

   

11. Հանել դիմակը

 Ներմուծեք նկարագրությունը_21073

1. Նախ գլխի վրայով հանել ներքևի օղակապը
2. Այնուհետև հանել վերևի օղակապը
3. Նետել հատուկ աղբամանի մեջ

12. Իրականացնել ձեռքերի հիգիենայի միջոցառումներ:

   

4. Շնչադիմակների լայնածավալ օգտագործումը (օրինակ՝ N95, FFP2 կամ համարժեք ստանդարտ) նախկինում իրականացվել է բնակչության առողջության պահպանման ոլորտի արտակարգ իրավիճակներում, կապված սուր շնչառական վարակների ժամանակ ԱՊՄ-ի պակասի հետ: Այն իր մեջ ներառում է նույն ախտորոշումով մի քանի պացիենտի համար միևնույն շնչադիմակ կրելը՝ առանց այն հանելու, հաշվի առնելով, որ ըստ վերջին տվյալների, շնչադիմակները պահպանում են իրենց պաշտպանական հատկությունը երկարատև օգտագործման ժամանակ: Այնուամենայնիվ, երկարատև (4 ժամից ավելի) օգտագործումը կարող է հանգեցնել անհարմարության և դրանից պետք է խուսափել:

5. Բժշկական կազմակերպություններում ԱՊՄ օգտահանվում է՝ համաձայն Առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի թիվ 03-Ն հրամանի:

6. Այլ կազմակերպություններում աշխատատեղերը կահավորվում են փակվող աղբամաններով՝ յուրաքանչյուր սենյակում 1 աղբաման հաշվարկով՝ օգտագործված դիմակները և անհատական պաշտպանության այլ պարագաները նետելու համար: Այլ կազմակերպություններում օգտագործված դիմակները համարվում են ոչ վարակիչ թափոններ: Դրանք հավաքվում են հերմետիկ փակ տոպրակներով և հեռացվում կենցաղային աղբի հետ միասին:

7. (կետն ուժը կորցրել է 18.09.20 N 25-Ն)

8. ԱՊՄ-ն օգտագործելուց հետո պետք է հանել և գցել համապատասխան թափոնների աղբարկղ, որից հետո լվանալ և ախտահանել ձեռքերը:

(հավելվածը լրաց., փոփ. 18.09.20 N 25-Ն)

 

Հավելված 3

ՀՀ առողջապահության նախարարի

 2020 թվականի սեպտեմբերի 11-ի
N 23-Ն հրամանի

 

ՑԱՆԿ

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ

ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ

Ձեռնոցներ հետազոտության համար

Ձեռնոցներ հետազոտության համար, նիտրիլային, առանց փոշու, ոչ ստերիլ: Ձեռնոցների երկարությունը գերադասելի է որ լինի մինչև նախաբազուկը (օրինակ՝ առնվազն 280 մմ երկարություն: Չափերը՝ փոքր, միջին, մեծ) Երկարաճիտ ձեռնոցներ, երկարությունը մինչև դաստակի վերևի հատվածը, ցանկալի է մինչև նախաբազուկ:

• ԵՄ ստանդարտի հրահանգ 93/42 / EEC դաս I, EN 455,
• ԵՄ ստանդարտի հրահանգ 89/686 / EEC III կատեգորիա, EN374,
• ANSI / ISEA 105-2011,
• ASTM D6319-10 կամ դրանց համարժեք

Վիրաբուժական դիմակ

Բժշկական/վիրաբուժական դիմակ, բարձր ջրակայունություն, օդաթափանց, ներքին և արտաքին մակերեսները տարբեր, կառուցվածքային դիզայն, հարմարավետ բերանային հատվածի համար (օր.՝ բաժականման և այլն)

EN 14683 Type IIR performance ASTM F2100 level 2 or level 3
Կամ համարժեք;
Ջրակայուն առնվազն 120 mmHg ճնշման համար, համաձայն ASTM F1862-07, ISO 22609, կամ համարժեք
Օդաթափանց: MIL–M-36945C, EN 14683 annex C, կամ համարժեք
Զտման արդյունավետություն: ASTM F2101, EN14683 annex B, կամ համարժեք:
Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի հունիսի 16-ից գործողության մեջ դրված «Պացիենտների, վիրաբուժական անձնակազմի և սարքավորումների համար, որպես բժշկական արտադրատեսակներ կիրառվող վիրաբուժական արտահագուստ և սպիտակեղեն. Մաս 1. Ընդհանուր պահանջներ» ԳՕՍՏ ԵՆ 13795-1-2011-ին, իսկ դիմակները՝ ՀՍՏ ԳՈՍՏ Ռ 58396-2020 ազգային ստանդարտ:

Համազգեստ

Մեկանգամյա օգտագործման, ջրակայուն, երկարությունը մինչև ճիտքերը, բաց գույնի՝ հնարավոր աղտոտումը տեսանելի լինելու համար, օղակներ մատներին ֆիքսելու համար, էլաստիկ ճարմանդներ՝ թևերին ամրացնելու համար:

Տարբերակ 1: Ջրակայուն EN 13795 բարձր արդյունավետություն կամ AAMI PB70 3 մակարդակի ցուցանիշ և բարձր, կամ համարժեք
Տարբերակ 2: արյան մեջ առաջացող պաթոգենների ներթափանցումից պաշտպանված. AAMI PB70 4 մակարդակի ցուցանիշ կամ (EN 14126-B) մարմնի մասնակի պաշտպանվածություն (EN 13034 or EN 14605), կամ համարժեք:
Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի հունիսի 16-ից գործողության մեջ դրված «Պացիենտների, վիրաբուժական անձնակազմի և սարքավորումների համար, որպես բժշկական արտադրատեսակներ կիրառվող վիրաբուժական արտահագուստ և սպիտակեղեն. Մաս 1. Ընդհանուր պահանջներ» ԳՕՍՏ ԵՆ 13795-1-2011 - ին, իսկ դիմակները՝ ՀՍՏ ԳՈՍՏ Ռ 58396-2020 ազգային ստանդարտ:

Ձեռնոցներ վիրաբուժական, երկարությունը մինչև բազուկ, մեծ (ավելի երկար քան հետազոտության համար ձեռնոցները)

Ձեռնոցներ վիրաբուժական, նիտրիլային, ոչ փոշեպատ, մեկանգամյա օգտագործման
Ձեռնոցներ երկարաճիտ, երկարությունը մինչև դաստակի վերև, ցանկալի է մինչև նախաբազուկ:

• ԵՄ ստանդարտ հրահանգ 93/42/EEC Class I, EN 455,
• ANSI/ISEA 105-2011,
• ASTM 6319-10
• Կամ համարժեք:
• Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի հունիսի 16-ից գործողության մեջ դրված «Պացիենտների, վիրաբուժական անձնակազմի և սարքավորումների համար, որպես բժշկական արտադրատեսակներ կիրառվող վիրաբուժական արտահագուստ և սպիտակեղեն. Մաս 1. Ընդհանուր պահանջներ» ԳՕՍՏ ԵՆ 13795-1-2011 - ին, իսկ դիմակները՝ ՀՍՏ ԳՈՍՏ Ռ 58396-2020 ազգային ստանդարտ:

Դիմավահան

Պատրաստված է թափանցիկ պլաստիկից և ապահովում է լավ տեսանելիություն ինչպես հագնողի, այնպես էլ պացիենտի համար. կարգավորելի ժապավենն ամրանում է գլխի շուրջ և ճակատին, քրտնադիմացկուն (նախընտրելի է), երկարությունը հնարավորություն է ընձեռում լիովին ծածկել դեմքն ամբողջությամբ, այդ թվում՝ կողային հատվածները, բազմակի օգտագործման (պատրաստված է ամուր նյութից, որը կարող է մաքրվել և ախտահանվել) կամ մեկանգամյա օգտագործման համար:

• ԵՄ ստանդարտ հրահանգ 86/686/EEC, EN 166/2002,
• ANSI/ISEA Z87.1-2010,
Կամ համարժեք: Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի հունիսի 16-ից գործողության մեջ դրված «Պացիենտների, վիրաբուժական անձնակազմի և սարքավորումների համար, որպես բժշկական արտադրատեսակներ կիրառվող վիրաբուժական արտահագուստ և սպիտակեղեն. Մաս 1. Ընդհանուր պահանջներ» ԳՕՍՏ ԵՆ 13795-1-2011 - ին, իսկ դիմակները՝ ՀՍՏ ԳՈՍՏ Ռ 58396-2020 ազգային ստանդարտ:

Փորձարկման հավաքածու

Շնչառական պաշտպանության համար հերմետիկ սարքերի արդյունավետությունը գնահատելու համար

OSHA 29 CFR 1910.134 Appendix A

Ռեսպիրատոր N95 կամ ավելի բարձր

N95 or FFP2 ռեսպիրատոր կամ ավելի բարձր
Օդաթափանց, բերանի համար հարմար ձևավորված (օր.՝ բաժականման)

"N95" ռեսպիրատոր համաձայն US NIOSH, կամ "FFP2" համաձայն to EN 149

Դիմակ վիրաբուժական

Բժշկական/ վիրաբուժական դիմակ, բարձր ջրակայունություն, օդաթափանց, ներքին և արտաքին մակերեսները տարբեր, կառուցվածքային դիզայն, հարմար բերանային հատվածի համար (օր.՝ բաժականման և այլն)

EN 14683 Type IIR արտադրողականություն
ASTM F2100 2 կամ 3 մակարդակ
Կամ համարժեք;
Ջրակայունություն առնվազն 120 mmHg ճնշման ASTM F1862-07, ISO 22609 հիման վրա, կամ համարժեք
Օդաթափանց: MIL–M-36945C, EN 14683 annex C, կամ համարժեք
Զտման արդյունավետություն. ASTM F2101, EN14683 annex B, կամ համարժեք:
Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի հունիսի 16-ից գործողության մեջ դրված «Պացիենտների, վիրաբուժական անձնակազմի և սարքավորումների համար, որպես բժշկական արտադրատեսակներ կիրառվող վիրաբուժական արտահագուստ և սպիտակեղեն. Մաս 1. Ընդհանուր պահանջներ» ԳՕՍՏ ԵՆ 13795-1-2011 - ին, իսկ դիմակները՝ ՀՍՏ ԳՈՍՏ Ռ 58396-2020 ազգային ստանդարտ:

Դիմակ

Ինքնաշեն` տնային պայմաններում պատրաստված կամ գործարանային

 

Սկրաբ, հագուստ

Տունիկա, գործվածք, սկրաբներ, մեկանգամյա օգտագործման, կարճ թևերով (տունիկա), վերնահագուստի կամ արտահագուստի տակ հագնելու։

 

Սկրաբ, տաբատ

Տաբատներ, գործվածք, սկրաբներ, բազմանգամյա կամ մեկանգամյա օգտագործման համար, վերնահագուստի կամ արտահագուստի տակ հագնելու համար

 

Պաշտպանիչ ակնոցներ

Հերմետիկ, ճկուն PVC (պոլիվինիլքլորիդ) շրջանակ, որ համաչափ սեղմելու դեպքում հեշտությամբ համապատասխանեցվի դեմքին, ծածկում է աչքերը և հարակից հատվածները,
Թափանցիկ պլաստիկից ապակի՝ վնասվածքադիմացկուն և քրտնադիմացկուն,
Կարգավորվող ժապավեն՝ ամուր ամրացնելու համար, այնպես որ չթուլանա կլինիկական գործունեության ժամանակ, անուղղակի օդափոխում բարձր քրտնադիմացկունությունն ապահովելու համար, կարող է կիրառվել բազմանգամյա (ախտահանման աշխատանքների համար համապատասխան պայմանների առկայության դեպքում) կամ մեկանգամյա օգտագործման համար։

ԵՄ ստանդարտ հրահանգ 86/686/EEC, EN 166/2002,
• ANSI/ISEA Z87.1-2010,
Կամ համարժեք

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 սեպտեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
02.03.2022, N 14-Ն 03.03.2022, N 23-Ն
16.12.2021, N 94-Ն 18.12.2021, N 23-Ն
28.10.2021, N 81-Ն 01.11.2021, N 23-Ն
27.05.2021, N 44-Ն 01.06.2021, N 23-Ն
18.09.2020, N 25-Ն 18.09.2020, N 23-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան