Գլխավոր տեղեկություն
Номер
N 78-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (28.05.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.05.17-2021.05.30 Պաշտոնական հրապարակման օրը 27.05.2021
Принят
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Дата принятия
26.05.2021
Подписан
Պաշտոնակատարի պարտականությունները կատարող
Дата подписания
26.05.2021
Дата вступления в силу
28.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

26 մայիսի 2021 թ.

N 78-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-Ի N 25-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի, 35-րդ հոդվածի 10-րդ մասի և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2016 թվականի փետրվարի 11-ի «Տարածքային մակարդակում սոցիալական համագործակցության համաձայնագրի օրինակելի ձևը, տարածքային մակարդակում սոցիալական համաձայնագրի ընդունման ընթացակարգը, տարածքային մակարդակում կնքված սոցիալական համագործակցության համաձայնագրի համաձայն ձևավորված համակարգող խորհրդի օրինակելի աշխատակարգը սահմանելու, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարի 2000 թվականի հուլիսի 31-ի N 36-Պ և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2006 թվականի սեպտեմբերի 18-ի N 153-Ն հրամանները ուժը կորցրած ճանաչելու մասին» N 25-Ն հրամանում (այսուհետ` հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) հրամանի վերնագրում «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ» բառերը փոխարինել «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ» բառերով․

2) հավելված N 1-ի

ա. նախաբանի 4-րդ պարբերության «Հայաստանի Հանրապետության ________________ մարզպետարանի (_____________ քաղաքապետարանի) աշխատակազմի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունը (բաժինը, այսուհետ՝ միասին նաև տարածքային մարմին)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության _______ տարածքային կենտրոնը (այսուհետ՝ տարածքային կենտրոն)» բառերով,

բ. ամբողջ տեքստում «տարածքային մարմին» բառերը և դրանց բոլոր հոլովաձևերը փոխարինել «տարածքային կենտրոն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

գ. 2.1-րդ կետում «շրջանում» բառից հետո լրացնել «(շրջաններում)» բառը, իսկ «սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինները» բառերը փոխարինել «տարածքային կենտրոնը» բառով.

դ. 3.2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ․

«3.2 Խորհրդի կազմում պարտադիր ընդգրկվում են միասնական սոցիալական ծառայության ____________ տարածքային կենտրոնի երկու՝ սոցիալական աշխատանքի և զբաղվածության ծրագրերի մասնագետ, մարզպետարանի կամ Երևանի քաղաքապետարանի կամ Երևանի վարչական շրջանի, ոստիկանության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության մեկական ներկայացուցիչներ, ինչպես նաև սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների ներկայացուցիչներ և ֆիզիկական անձինք՝ ոչ ավելի հինգ, ընդամենն ինն անդամ:»․

ե. 3.5-րդ կետում` «Հայաստանի Հանրապետության _______________ մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի)» բառերը փոխարինել «միասնական սոցիալական ծառայության» բառերով:

զ. 3.8-րդ կետում` «տարածքային մարմինը օրենքով սահմանված սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների» բառերը փոխարինել «տարածքային կենտրոնն իր» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության մարզպետին, իսկ Երևանում՝ Երևանի քաղաքապետին» բառերը փոխարինել «աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին» բառերով, կետը շարունակել հետևյալ նախադասությամբ՝ «Խորհրդի անհատական կազմում ներառվող՝ ոստիկանության ներկայացուցիչների տվյալներն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ստանում է ոստիկանությունից։».

է. 3.9-րդ կետում «վեցից» բառը փոխարինել «հինգից» բառով, իսկ «Հայաստանի Հանրապետության մարզպետը, իսկ Երևանում՝ Երևանի քաղաքապետը» բառերը՝ «աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը» բառերով:

ը. 3.11-րդ կետում «Հայաստանի Հանրապետության մարզպետարանի, իսկ Երևանում՝ Երևանի քաղաքապետարանի սոցիալական հարցերով պատասխանատու ստորաբաժանմանը (այսուհետ՝ ստորաբաժանում)» բառերը փոխարինել «Միասնական սոցիալական ծառայությանը» բառերով:

թ. 3.12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․«Միասնական սոցիալական ծառայությունը խորհրդի անհատական կազմի փոփոխությունը ներկայացնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։».

ժ. 3.13 կետում «ստորաբաժանմանը» բառը փոխարինել «միասնական սոցիալական ծառայությանը» բառերով․

ժա. 6.1-րդ և 6.3-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության ______________ մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի, Գյումրու, Վանաձորի, Արարատի և Ջերմուկի քաղաքային համայնքների ղեկավարների) աշխատակազմերի սոցիալական աջակցության տարածքային գործակալության (բաժնի) պետի» բառերը փոխարինել «Միասնական սոցիալական ծառայության _____________ տարածքային կենտրոնի տնօրենի» բառերով:

ժբ. 6.2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության ______________ մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի, Գյումրու, Վանաձորի, Արարատի և Ջերմուկի քաղաքային համայնքների ղեկավարների) աշխատակազմերի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում (բաժնում):» բառերը փոխարինել «միասնական սոցիալական ծառայության _____________ տարածքային կենտրոնում» բառերով:

ժգ. 6.4-րդ կետում «Հանրապետության ________________ մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի, Գյումրու, Վանաձորի, Արարատի և Ջերմուկի քաղաքային համայնքների)» բառերը փոխարինել «Միասնական սոցիալական ծառայության» բառերով:

ժդ. 7.1-րդ կետում «Հայաստանի Հանրապետության ________________ մարզպետարանի (_____________ քաղաքապետարանի (Երևանի ______________ վարչական շրջանի ղեկավարի)) աշխատակազմի սոցիալական աջակցության տարածքային գործակալության (բաժնի) պետ» բառերը փոխարինել «Միասնական սոցիալական ծառայության ________________ տարածքային կենտրոնի տնօրեն» բառերով, իսկ «2015» թիվը փոխարինել «20__ » թվով:

3) հրամանի N 2 հավելվածի՝

ա. 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի, Գյումրու, Վանաձորի, Արարատի և Ջերմուկի քաղաքային համայնքների ղեկավարների) աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանում հանդիսացող սոցիալական աջակցության տարածքային գործակալությունը (սոցիալական աջակցության տարածքային բաժինը, այսուհետ՝ միասին նաև տարածքային մարմին)» բառերը փոխարինել «Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնը (այսուհետ՝ տարածքային կենտրոն)» բառերով, «նախարարություն),» բառից հետո լրացնել «միասնական սոցիալական ծառայություն» բառերը:

բ. ամբողջ տեքստում «տարածքային մարմին» բառերը և դրանց բոլոր հոլովաձևերը փոխարինել «տարածքային կենտրոն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

գ. 4-րդ կետում հանել ««Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների և» բառերը.

գ. 6-րդ և 12-րդ կետերում հանել «և Հայաստանի Հանրապետության մարզպետարան, իսկ Երևանում՝ Երևանի քաղաքապետարան՝» բառերը:

4) հրամանի N 3 հավելվածի

ա. 1-ին կետը «շրջանի» բառից հետո լրացնել «(շրջանների)» բառը,

բ. 2-րդ կետում՝ « Հայաստանի Հանրապետության մարզպետի, իսկ Երևանում՝ Երևանի քաղաքապետի՝ որոշման մեկ օրինակը Հայաստանի Հանրապետության ________________ մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի, Գյումրու, Վանաձորի, Արարատի և Ջերմուկի քաղաքային համայնքների ղեկավարների) աշխատակազմերի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունը (բաժինը, այսուհետ՝ միասին նաև տարածքային մարմին)» բառերը փոխարինել «աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանի մեկ օրինակը միասնական սոցիալական ծառայության տարածքային մարմինը (այսուհետ՝ տարածքային կենտրոն)» բառերով.

գ. ամբողջ տեքստում «տարածքային մարմին» բառերը և դրանց բոլոր հոլովաձևերը փոխարինել «տարածքային կենտրոն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

դ. 20-րդ կետում՝ «Հայաստանի Հանրապետության մարզպետին (Երևանի, Գյումրու, Վանաձորի, Արարատի և Ջերմուկի քաղաքապետերին):» բառերը փոխարինել «Միասնական սոցիալական ծառայության պետին:» բառերով:

ե. 22-րդ կետում՝ «Հայաստանի Հանրապետության մարզպետին (Երևանի, Գյումրու, Վանաձորի, Արարատի և Ջերմուկի քաղաքապետերին» բառերը փոխարինել «Միասնական սոցիալական ծառայության պետին» բառերով:

զ. 23-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի N 38 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության մարզերի զարգացման ծրագրերի կազմման ու իրականացման հայեցակարգով նախատեսված մարզային զարգացման հանձնաժողովին» բառերը փոխարինել «մարզպետին» բառերով:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԿԱՏԱՐՈՂ`

Ն. Մկրտչյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մայիսի 2021 թվական: