ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
08 հոկտեմբերի 2021 թ. |
N 74-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 47-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի դեկտեմբերի 21-ի «Հանրակրթական պետական ուսումնական հաստատությունների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը հաստատելու մասին» N 47-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) 2-րդ կետի 2-րդ ենթակետը «լեզվային առանձնահատկությունները» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև ավագ դպրոցներում հոսքային և ենթահոսքային կրթության առկայությունը» բառերով.
2) Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետով.
«2.1. Այն հաստատությունները, որոնք աշակերտների և (կամ) մանկավարժների ուղեփոխադրման նպատակով իրենց հաշվեկշռում ունեն տրանսպորտային միջոցներ և ՀՀ պետական բյուջեից ստանում են վառելիքի և (կամ) վարորդի աշխատավարձի և (կամ) այլ տրանսպորտային ծախսերի գծով փոխհատուցում, չեն հանդիսանում սույն կարգի 1-ին կետում նշված միջոցառման շահառու:»
3) 4-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիների բացակայության դեպքում՝ յուրաքանչյուր կմ-ի համար 25 ՀՀ դրամ, բայց ոչ պակաս քան 200 ՀՀ դրամը (հաշվարկված երկու ուղղությամբ) յուրաքանչյուր ներկա ստացած օրվա համար,»
4) 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթակետով.
«4) միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիների բացակայության դեպքում՝ տվյալ բնակավայրից տվյալ դպրոց երթևեկող սույն կարգի 2-րդ կետում ընդգրկված ուսուցիչների և դպրոցահասակ երեխաների թիվը 4 և դրանից պակաս լինելու դեպքում՝ 1000 ՀՀ դրամ (հաշվարկված երկու ուղղությամբ) յուրաքանչյուր ներկա ստացած օրվա համար՝ հավասար չափերով բաշխված այդ ուսուցիչների և դպրոցահասակ երեխաների միջև։»
5) Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետով.
«4.1. Սույն կարգի 4-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերի համաձայն հաշվարկված սակագների միջև տարբերության առկայության դեպքում կիրառվում է ուսուցիչների և աշակերտների համար նախընտրելի տարբերակը:»
6) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Ուսումնական հաստատությունը մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 20-ը ըստ պատկանելիության կառավարման լիազոր մարմին է ներկայացնում տվյալ տարվա ընթացքում սույն կարգին համապատասխան փոխհատուցում ստացող անձանց մասին տեղեկատվություն՝ Ձև 1-ին համապատասխան, իսկ մինչև սեպտեմբերի 20-ը՝ տվյալ տարվա ընթացքում սույն կարգին համապատասխան փոխհատուցում ստացող անձանց մասին ճշտված տեղեկատվություն՝ նույն ձևաչափով»
7) 7-րդ կետը «5-օրյա ժամկետում» բառերից առաջ լրացնել «ամփոփված տեղեկատվությունը» բառերով.
8) 10-րդ կետը «վարչությունը» բառից հետո լրացնել «Նախարարության ենթակայության հաստատություններից ստացված և» բառերով.
9) Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետով.
«10.1. Նախարարության ֆինանսաբյուջետային վարչությունը մարզպետարաններից ստացված և սույն կարգի 8-րդ կետում նշված ցուցակների վերաբերյալ առարկություններ ունենալու դեպքում ներկայացնում է իր առարկությունները մարզպետարաններին, և մարզպետարանը պետք է հինգօրյա ժամկետում լրամշակի ցուցակները և ներկայացնի նախարարություն:»
10) 11-րդ կետում «ամիս» և «ամսվա» բառերը փոխարինել համապատասխանաբար «եռամսյակ» և «եռամսյակի» բառերով, իսկ «Ձև 1» բառերը՝ «Ձև 2» բառերով.
11) 12-րդ կետում «ամենամսյա» բառը փոխարինել «եռամսյա կտրվածքով» բառերով.
12) 13-րդ կետում «ամիս», «ամսվա» և «ամենամսյա» բառերը փոխարինել համապատասխանաբար «եռամսյակ», «եռամսյակի» և «եռամսյա կտրվածքով» բառերով.
13) 14-րդ կետը «գումարների շրջանակներում» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն կարգի 14.1. կետով սահմանված դեպքերի)» բառերով.
14) Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետով.
«14.1. Դպրոցի շենքի հիմնանորոգման/վերակառուցման կամ նորի կառուցման դեպքում շենքի ապամոնտաժման պատճառով այլ բնակավայրում տեղակայված դպրոցում ուսումնական գործընթացը կազմակերպելու համար 14-րդ կետի կիրառման շրջանակներում ձեռքբերվող ուղեփոխադրման ծառայությունների արժեքը մինչև տվյալ դպրոցի շենքի շահագործման հանձնելը հաշվարկվում է փոխադրման նպատակով իրականացված մրցույթի արդյունքում ձևավորված գնի հիման վրա՝ համաձայնեցնելով նախարարության հետ:»
15) Հավելվածով հաստատված Ձև 1-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն Հավելված 1-ի:
16) Հավելվածը լրացնել Ձև 2-ով՝ համաձայն Հավելված 2-ի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2021 թվականի սեպտեմբերի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա:
Նախարար |
Վ. Դումանյան |
Հավելված 1 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի հոկտեմբերի 8-ի N 74-Ն հրամանի |
ՁԵՎ 1
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ՏՎՅԱԼ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՐԳԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՍՏԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԱՍԻՆ
Հ/Հ |
Աշակերտի անունը, ազգանունը |
Դասա-րանը |
Փաստացի բնակության վայրը |
Հեռավորությունը հաստատությունից / |
Կարգի 4-րդ և 5-րդ կետերով հաշվարկված գումարը (հաշվարկված երկու ուղղությամբ` յուրաքանչյուր ներկա ստացած օրվա համար) |
Ուսումնական պլանով հաստատված օրերի թիվը |
Փոխհատուց-ման ենթակա գումարը՝ հազ. դրամ |
Այլ նշումներ |
1 |
||||||||
2 |
||||||||
3 |
||||||||
4 |
||||||||
5 |
||||||||
…. |
||||||||
N |
||||||||
ԸՆԴԱՄԵՆԸ |
Հ/Հ |
Մանկավարժի անունը, ազգանունը |
Դրույքը |
Տվյալ հաստատութ-յունում տվյալ առարկայի միակ ուսուցիչ լինելու վերաբերյալ տեղեկատվութ-յուն (նշել «այո» կամ «ոչ», «այո»-ի դեպքում նշեք նաև դասավանդվող առարկան) |
Փաստացի բնակության վայրը |
Հեռավորութ-յունը հաստատութ-յունից /կմ/ |
Կարգի 4-րդ և 5-րդ կետերով հաշվարկված գումարը (հաշվարկված երկու ուղղությամբ` յուրաքանչյուր ներկա ստացած օրվա համար) |
Դասավանդ-ման օրերի թիվը |
Փոխ-հատուց-ման ենթակա գումարը՝ հազ. դրամ |
Այլ նշումներ | |
1 |
||||||||||
2 |
||||||||||
3 |
||||||||||
4 |
||||||||||
5 |
||||||||||
…. |
||||||||||
N |
||||||||||
ԸՆԴԱՄԵՆԸ |
ՏՆՕՐԵՆ՝ |
_____________________________ Անուն, ազգանունը |
_____________________________ ստորագրությունը | |
ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ |
_____________________________ Անուն, ազգանունը |
_____________________________ ստորագրությունը | |
_______________20 __________թ․
Կ.Տ. |
Հավելված 2 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի հոկտեմբերի 8-ի N 74-Ն հրամանի |
ՁԵՎ 2
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆԱԽՈՐԴ ԱՄՍՎԱ ՓԱՍՏԱՑԻ ՀԱՃԱԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հ/Հ |
Աշակերտի անունը, ազգանունը |
Դասարանը |
Փաստացի բնակության վայրը |
Հեռավորությունը հաստատությունից / |
Կարգի 4-րդ և 5-րդ կետերով հաշվարկված գումարը (հաշվարկված երկու ուղղությամբ` յուրաքանչյուր ներկա ստացած օրվա համար) |
Հաշվետու եռամսյակում փաստացի հաճախած օրերի թիվը |
Փոխհատուցման ենթակա գումարը՝ հազ. դրամ |
Այլ նշումներ |
1 |
||||||||
2 |
||||||||
3 |
||||||||
4 |
||||||||
5 |
||||||||
…. |
||||||||
N |
||||||||
ԸՆԴԱՄԵՆԸ |
Հ/Հ |
Մանկավարժի անունը, ազգանունը |
Դրույքը |
Փաստացի բնակության վայրը |
Հեռավորությունը հաստատությունից / |
Կարգի 4-րդ և 5-րդ կետերով հաշվարկված գումարը (հաշվարկված երկու ուղղությամբ` յուրաքանչյուր ներկա ստացած օրվա համար) |
Հաշվետու եռամսյակում փաստացի հաճախած օրերի թիվը |
Փոխհատուցման ենթակա գումարը՝ հազ. դրամ |
Այլ նշումներ |
1 |
||||||||
2 |
||||||||
3 |
||||||||
4 |
||||||||
5 |
||||||||
…. |
||||||||
N |
||||||||
ԸՆԴԱՄԵՆԸ |
ՏՆՕՐԵՆ՝ |
_____________________________ Անուն, ազգանունը |
_____________________________ ստորագրությունը | |
ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ |
_____________________________ Անուն, ազգանունը |
_____________________________ ստորագրությունը | |
_______________20 __________թ․
Կ.Տ. |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հոկտեմբերի 2021 թվական: