Գլխավոր տեղեկություն
Номер
N 1638-Ա
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (15.05.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.05.03-2021.05.16 Պաշտոնական հրապարակման օրը 11.05.2021
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
05.05.2021
Подписан
Պաշտոնակատար
Дата подписания
05.05.2021
Дата вступления в силу
06.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

05 մայիսի 2021 թ.

N 1638-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՖԵՐԹԻԼԻԹԻ ՍԵՆԹՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ N Կ-ԲՕ-002639 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԱԽՏՈՐՈՇԻՉ (ՈՒԼՏՐԱՁԱՅՆԱՅԻՆ) ՏԵՍԱԿՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 (վերնագիրը փոփ. 14.05.21 N 1806-Ա)

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը, 12-րդ հոդվածի 1-ին մասը, 13-րդ հոդվածի 6-րդ մասը, Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի գրությունն այն մասին, որ «ՖԵՐԹԻԼԻԹԻ ՍԵՆԹՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն իրականացնում է բժշկական օգնության և սպասարկման արտահիվանդանոցային` ճառագայթային ախտորոշիչ (ուլտրաձայնային) տեսակները` խախտելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշման N 5 հավելվածի 18-րդ կետով նախատեսված պահանջը, որի համաձայն

(նախաբանը փոփ. 14.05.21 N 1806-Ա)

1. Լիցենզավորված անձը լիցենզավորված գործունեությունը սկսելուց առնվազն հինգ աշխատանքային օր առաջ լիազոր մարմին է ներկայացնում գործունեության իրականացման յուրաքանչյուր վայրի համար էլեկտրոնային առողջապահության համակարգն սպասարկող օպերատորի հետ կնքված էլեկտրոնային առողջապահության համակարգին միացման և սպասարկման պայմանագիրը, համապատասխան որակավորված անձի մասին տեղեկատվություն` կցելով համապատասխան որակավորում ունեցող անձի մասնագիտական կրթության փաստը հավաստող վկայականը և վերջին հինգ տարվա ընթացքում վերապատրաստման վկայականը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշումների և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վտանգավոր թափոնների վնասազերծման ոլորտում համապատասխան լիցենզիա ունեցող որևէ կազմակերպության հետ կնքված պայմանագիրը, սակայն «ՖԵՐԹԻԼԻԹԻ ՍԵՆԹՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն իրականացնում է բժշկական օգնության և սպասարկման արտահիվանդանոցային` ճառագայթային ախտորոշիչ (ուլտրաձայնային) տեսակներով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելուց առաջ համապատասխան կադրային փաստաթղթեր չեն ներկայացվել, ուստի ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջով,

(1-ին կետը փոփ. 14.05.21 N 1806-Ա)

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Կասեցնել «ՖԵՐԹԻԼԻԹԻ ՍԵՆԹՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (Երևան, Նոր-Նորք մոլդովական փողոց 41/57) Առողջապահության նախարարության կողմից 2019 թվականի նոյեմբերի 12-ին տրամադրված բժշկական օգնության և սպասարկման N Կ-ԲՕ-002639 լիցենզիայով նախատեսված իրականացնում է բժշկական օգնության և սպասարկման արտահիվանդանոցային` ճառագայթային ախտորոշիչ (ուլտրաձայնային) տեսակներով զբաղվելու իրավունքը՝ մինչև խախտման պատճառների վերացումը:

(1-ին կետը փոփ. 14.05.21 N 1806-Ա)

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուին:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանին:

5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «ՖԵՐԹԻԼԻԹԻ ՍԵՆԹՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն իրազեկելուն հաջորդող օրվանից:

6. Սույն հրամանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն, ինչպես նաև ՀՀ վարչական դատարան՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ`

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 մայիսի 2021 թվական: