Գլխավոր տեղեկություն
Номер
N 469-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (05.10.2021-18.11.2021)
Статус
Չի գործում
Первоисточник
Միասնական կայք 2021.10.04-2021.10.17 Պաշտոնական հրապարակման օրը 04.10.2021
Принят
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար
Дата принятия
30.09.2021
Подписан
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար
Дата подписания
30.09.2021
Дата вступления в силу
05.10.2021
Ուժը կորցնելու ամսաթիվ
18.11.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

         

ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐ

 

30 սեպտեմբերի 2021 թ.

N 469-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՁԱԿՎՈՂ ԿԱՐԳԱԴՐԱԳՐԵՐԻ ՁԵՎԵՐԸ  ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   

Հիմք ընդունելով «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասի և 24-րդ հոդվածի, «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28.2–րդ հոդվածի 2-րդ մասի և 28.3-րդ հոդվածի պահանջները.

    

Հրամայում եմ՝

  

Հաստատել՝

1․ Շուկայի վերահսկողություն իրականացնող.

1) տեսչական մարմնի ղեկավարի կողմից արձակվող չափման միջոցների իրացումն արգելելու մասին կարգադրագրի ձևը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) տեսչական մարմնի ղեկավարի կողմից արձակվող չափման միջոցների շահագործումն արգելելու մասին կարգադրագրի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի.

3) տեսչական մարմնի ղեկավարի կողմից արձակվող չափման միջոցների խմբաքանակի իրացումն արգելելու մասին կարգադրագրի ձևը՝ համաձայն N 3 հավելվածի:

2․ Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության շուկայի վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարի կողմից արձակվող բացահայտված խախտումների և թերությունների վերացման ուղղությամբ հանձնարարականի (կարգադրագրի) ձևը՝ համաձայն N 4 հավելվածի:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

  

  Ա. Կոտոլյան

  

 

Հավելված N 1

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի

ղեկավարի 2021 թվականի սեպտեմբերի 30-ի թիվ

 469-Ն հրամանի

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

________________________________________________________________________________________

տնտեսավարող սուբյեկտի անվանումը կամ անուն ազգանուն

________________________________________________________________________________________

ղեկավարի անունը, ազգանունը (լիազոր անձի և կամ պատասխանատու անձի)

 _________________________________________________________________________________________

տնտեսավարող սուբյեկտի գտնվելու կամ հաշվառման

     

Կ Ա Ր Գ Ա Դ Ր Ա Գ Ի Ր N ___ «__ »_____ 20 թ.

  

ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄՆ ԱՐԳԵԼԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  

Տրված է «__»____________20 թ. N____ ստուգման ակտի հիման վրա:

Շուկայի վերահսկողության ընթացքում հայտնաբերվել է, որ ստուգված չափման միջոցների

______________________________________________________________________________________________

______________________________________________________________________________________________

չափման միջոցների անվանումը

  

տեսակը հաստատված չէ կամ չեն համապատասխանում հաստատված տեսակին կամ չեն համապատասխանում չափագիտական կանոններին ու նորմերին (անհրաժեշտն ընդգծել)

  

______________________________________________________________________________________________

______________________________________________________________________________________________

նորմատիվ իրավական ակտի անվանումը

______________________________________________________________________________________________

խախտված կետերը

  

«Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին և 2-4.1-րդ մասերին համապատասխան

   

ԿԱՐԳԱԴՐՈՒՄ ԵՄ`

1․ Արգելել սույն կարգադրագրում նշված չափման միջոցների իրացումը մինչև հայտնաբերված խախտումների վերացումը:

2. Սույն կարգադրագրում նշված խախտումների վերացման ժամկետ սահմանել մինչև «___»_ ___ 20 թ.:

3. Սույն կարգադրագրի կատարման մասին տեղեկացնել ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմին մինչև «___»__________20 թ.:

4. արգադրագրի հետ մեկտեղ  իրականացվեց  չիրականացվեց նշված չափման միջոցների կապարակնքում (դրոշմում): Կապարակնիքի (դրոշմի) համար __________________:

5. Կարգադրագրի պահանջները սահմանված ժամկետում չպահպանելը և (կամ) չափման միջոցների կապարակնքման (դրոշմման) դեպքում՝ առանց ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի գրավոր համաձայնեցման չափագիտական վերահսկողություն իրականացնող ծառայողի կողմից դրված կապարակնիքը (դրոշմը) վնասելը կամ հանելը առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

6. Սույն կարգադրագիրը չկատարելը, ոչ պատշաճ կատարելը կամ կատարման մասին սահմանված ժամկետում ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմին գրավոր չտեղեկացնելը համարվում է կարգադրագրի չկատարում, որն առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

    

 Տեսչական մարմնի ղեկավար

 ______________

________________________

 

 ստորագրություն

 անուն, ազգանուն

     

 

 

Հավելված N 2

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի

ղեկավարի 2021 թվականի սեպտեմբերի 30-ի թիվ

 469-Ն հրամանի

   

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

     

______________________________________________________________________________

տնտեսավարող սուբյեկտի անվանումը կամ անուն ազգանունը

______________________________________________________________________________

ղեկավարի անունը, ազգանունը (լիազոր անձի և կամ պատասխանատու անձի)

______________________________________________________________________________

տնտեսավարող սուբյեկտի գտնվելու կամ հաշվառման վայրը

        

Կ Ա Ր Գ Ա Դ Ր Ա Գ Ի Ր N ____ «__»____ 20 թ.

    

ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄՆ ԱՐԳԵԼԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    

Տրված է «__»____________20 թ. N____ ստուգման ակտի հիման վրա:

Շուկայի վերահսկողության ընթացքում հայտնաբերվել է, որ ստուգված չափման միջոցները

   

________________________________________________________________________________________

________________________________________________________________________________________

չափման միջոցների անվանումը

    

 չեն անցել ստուգաչափում կամ չափագիտական վկայագրում, կամ դրանց տեսակը հաստատված չէ, կամ դրանք չեն համապատասխանում հաստատված տեսակներին (անհրաժեշտն ընդգծել)

   

____________________________________________________________________________________________

նորմատիվ իրավական ակտի անվանումը

___________________________________________________________________________________________

խախտված կետերը

   

«Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին և 2-4.1-րդ մասերին համապատասխան

    

ԿԱՐԳԱԴՐՈՒՄ ԵՄ`

1. Արգելել սույն կարգադրագրում նշված չափման միջոցների շահագործումը:

2. Սույն կարգադրագրում նշված խախտումների վերացման ժամկետ սահմանել մինչև «__»___20 թ.:

3. Սույն կարգադրագրի կատարման մասին տեղեկացնել ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմին մինչև «________»___________20 թ.:

4. Կարգադրագրի հետ մեկտեղ  իրականացվեց  չիրականացվեց նշված չափման միջոցների կապարակնքում (դրոշմում): Կապարակնիքի (դրոշմի) համար __________________:

5. Կարգադրագրի պահանջները սահմանված ժամկետում չպահպանելը և (կամ) չափման միջոցների կապարակնքման (դրոշմման) դեպքում՝ առանց ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի գրավոր համաձայնեցման չափագիտական վերահսկողություն իրականացնող ծառայողի կողմից դրված կապարակնիքը (դրոշմը) վնասելը կամ հանելը առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

6. Սույն կարգադրագիրը չկատարելը, ոչ պատշաճ կատարելը կամ կատարման մասին սահմանված ժամկետում ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմին գրավոր չտեղեկացնելը համարվում է կարգադրագրի չկատարում, որն առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

       

 Տեսչական մարմնի ղեկավար

 ______________

________________________

 

 ստորագրություն

 անուն, ազգանուն

     

 

 

Հավելված N 3

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի

ղեկավարի 2021 թվականի սեպտեմբերի 30-ի թիվ

 469-Ն հրամանի

      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

      

______________________________________________________________________________

տնտեսավարող սուբյեկտի անվանումը կամ անուն ազգանունը

______________________________________________________________________________

ղեկավարի անունը, ազգանուն (լիազոր անձի և կամ պատասխանատու անձի)

_______________________________________________________________________________

տնտեսավարող սուբյեկտի գտնվելու կամ հաշվառման վայրը

   

Կ Ա Ր Գ Ա Դ Ր Ա Գ Ի Ր N ____ «__»__________ 20 թ.

  

ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԽՄԲԱՔԱՆԱԿԻ ԻՐԱՑՈՒՄՆ ԱՐԳԵԼԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    

Տրված է «__»____________20 թ. N____ ստուգման ակտի հիման վրա

Շուկայի վերահսկողության ընթացքում հայտնաբերվել է, որ ստուգված չափման միջոցները

   

___________________________________________________________________________________________

___________________________________________________________________________________________

չափման միջոցների անվանումը, խմբաքանակի չափը

   

չեն համապատասխանում չափագիտական կանոններին ու նորմերին ____________________________

     

___________________________________________________________________________________________

նորմատիվ իրավական ակտի անվանումը

___________________________________________________________________________________________

խախտված կետերը

    

«Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին և 2-4.1-րդ մասերին համապատասխան

    

ԿԱՐԳԱԴՐՈՒՄ ԵՄ`

1. Արգելել սույն կարգադրագրում նշված չափման միջոցների խմբաքանակի իրացումը:

2. Սույն կարգադրագրում նշված խախտումների վերացման ժամկետ սահմանել մինչև «__»____20 թ.:

3. Սույն կարգադրագրի կատարման մասին տեղեկացնել ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմին մինչև «__»____________20 թ.:

4. Կարգադրագրի հետ մեկտեղ  իրականացվեց  չիրականացվեց նշված չափման միջոցների կապարակնքում (դրոշմում): Կապարակնիքի (դրոշմի) համար __________________:

5. Կարգադրագրի պահանջները սահմանված ժամկետում չպահպանելը և (կամ) չափման միջոցների կապարակնքման (դրոշմման) դեպքում՝ առանց ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի գրավոր համաձայնեցման չափագիտական վերահսկողություն իրականացնող ծառայողի կողմից դրված կապարակնիքը (դրոշմը) վնասելը կամ հանելը առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

 6.Սույն կարգադրագիրը չկատարելը, ոչ պատշաճ կատարելը կամ կատարման մասին սահմանված ժամկետում ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմին գրավոր չտեղեկացնելը համարվում է կարգադրագրի չկատարում, որն առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

   

 Տեսչական մարմնի ղեկավար

 ______________

________________________

 

 ստորագրություն

 անուն, ազգանուն

     

 

Հավելված N 4

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի

ղեկավարի 2021 թվականի սեպտեմբերի 30-ի թիվ

 469-Ն հրամանի

    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

   

____________________________________________________________________________

տնտեսավարող սուբյեկտի անվանումը կամ անուն ազգանունը

____________________________________________________________________________

ղեկավարի անունը, ազգանունը (լիազոր անձի և կամ պատասխանատու անձի)

____________________________________________________________________________

տնտեսավարող սուբյեկտի գտնվելու կամ հաշվառման վայրը

    

ՀԱՆՁԱՐԱՐԱԿԱՆ /ԿԱՐԳԱԴՐԱԳԻՐ/ N____ «__»__________ 20 թ.

    

ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

   

Տրված է «__»____________20 թ. N____ ստուգման ակտի հիման վրա:

Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության նկատմամբ շուկայի վերահսկողության ընթացքում բացահայտվել է, որ ստուգված արտադրանքը՝

    

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

արտադրանքի անվանումը

  

չի համապատասխանում տեխնիկական կանոնակարգերի պահանջներին

  

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

տեխնիկական կանոնակարգերի անվանումը

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

խախտված կետերը

    

«Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28.3-րդ հոդվածին համապատասխան

    

ԿԱՐԳԱԴՐՈՒՄ ԵՄ`

1. Վերացնել սույն հանձնարարականում (կարգադրագրում) նշված խախտումները և թերությունները:

2. Սույն հանձնարարականոմ (կարգադրագրում) նշված խախտումների և թերությունների վերացման ժամկետ սահմանել մինչև «___»_____20 թ.:

3. Սույն հանձնարարականի (կարգադրագրի) կատարման մասին տեղեկացնել ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմին մինչև «_______»_____20 թ.:

4.Սույն հանձնարարականը (կարգադրագիրը) սահմանված ժամկետում չկատարելը առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

  

 Տեսչական մարմնի ղեկավար

 ______________

________________________

 

 ստորագրություն

 անուն, ազգանուն

     

   

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 հոկտեմբերի 2021 թվական: