Գլխավոր տեղեկություն
Номер
N 72-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (30.09.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.09.20-2021.10.03 Պաշտոնական հրապարակման օրը 29.09.2021
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
27.09.2021
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
27.09.2021
Дата вступления в силу
30.09.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

27 սեպտեմբերի 2021 թ.

N 72-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-Ի ԹԻՎ 65-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 6-րդ մասը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-Ն և 2020 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 24-Ն հրամաններում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 65-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) 1-ին կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունում «Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատողները» բառերը փոխարինել «Հանրային իշխանության մարմիններում հանրային պաշտոն զբաղեցնող անձինք, հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձինք, քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք» բառերով,

2) 1-ին կետի 9-րդ ենթակետի «գ» պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«գ. 4-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

«1) ախտահանման գործընթացի, ինչպես նաև անձնակազմի ջերմաչափման արդյունքների, անձնակազմի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության վերաբերյալ, անձնակազմի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումային կարգավիճակի և բժշկական հակացուցումների վերաբերյալ գրանցամատյանների վարումը՝ համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի, Ձև 2-ի, Ձև 4-ի, Ձև 5-ի»,

3) 1-ին կետի 9-րդ ենթակետի «դ» պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«դ. 4-րդ կետը լրացնել նոր` 4-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«4) իրականացնում է շարունակական դիտարկում բժշկական ժամանակավոր հակացուցումների մասին բժշկական փաստաթուղթը ներկայացնելու օրվանից յուրաքանչյուր 14 օրը մեկ, ինչպես նաև առաջին դեղաչափի պատվաստման սերտիֆիկատը ներկայացնելու օրվանից հետո մինչև երկրորդ դեղաչափի ժամկետը լրանալը՝ կատարելով համապատասխան գրառում Ձև 5-ով սահմանված գրանցամատյանի «նկատառում» սյունակում:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում սույն թվականի սեպտեմբերի 30-ից:

 

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 սեպտեմբերի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան