Գլխավոր տեղեկություն
Номер
N 1198-Ա
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (17.04.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.04.19-2021.05.02 Պաշտոնական հրապարակման օրը 20.04.2021
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
13.04.2021
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
13.04.2021
Дата вступления в силу
14.04.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

13 ապրիլի 2021 թ.

N 1198-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ (ԴԵՂԱՏՈՒՆ (ԴԵՂԵՐ ՉՊԱՏՐԱՍՏՈՂ)), ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ, ԴԵՂԵՐԻ ՄԵԾԱԾԱԽ ԻՐԱՑՄԱՆ, ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՄ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍԱՀՄԱՆԱԾ` ԴՐԱՆՑ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՄ ՄԵԾԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 2-րդ, 3-րդ և 6-րդ ենթակետերը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 18-ի N 281-Ն որոշման N 1 հավելվածի 2-րդ կետը, Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի դրական եզրակացությունը, հաշվի առնելով, որ հրամանում նշված անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների մեծածախ իրացման, դեղատան (դեղեր չպատրաստող), բժշկական օգնության և սպասարկման, թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած` դրանց պրեկուրսորների ներմուծման կամ մեծածախ առևտրի գործունեության իրականացման լիցենզիաներ ստանալու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 27-ի N 276-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 18-ի N 281-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշումների պահանջներին`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Բավարարել դեղերի մեծածախ իրացման, դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման, թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած` դրանց պրեկուրսորների ներմուծման կամ մեծածախ առևտրի գործունեության իրականացման լիցենզիաներ տրամադրելու վերաբերյալ Առողջապահության նախարարություն ներկայացված հայտերը` հատկացնելով լիցենզիաներ հետևյալ հայտատուներին.

 

1) «Ա.Բ.ՄԵԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

դեղերի մեծածախ իրացում

2) «ԱՍՏԵՐԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

դեղերի մեծածախ իրացում

3) «ԼԵՅԿՈԱԼԵՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

դեղերի մեծածախ իրացում

4) «ՆԵՈՄԵԴԻՑԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

դեղատնային գործունեություն
դեղատուն (դեղեր չպատրաստող)

5) «ԹԻԹԵՐԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

դեղատնային գործունեություն
դեղատուն (դեղեր չպատրաստող)

6) «ԻՆՏԵՐԼԵԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

դեղատնային գործունեություն
դեղատուն (դեղեր չպատրաստող)

7) «ՏԵԼԵՍԻԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

դեղատնային գործունեություն
դեղատուն (դեղեր չպատրաստող)

8) «ՀԱՅՀԱԲ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

դեղատնային գործունեություն
դեղատուն (դեղեր չպատրաստող)

9) ՄԵԼԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն
դեղատուն (դեղեր չպատրաստող)

10) ՆԱՐԵԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն
դեղատուն (դեղեր չպատրաստող)

11) ԼՅՈՒԴՄԻԼԱ ԼՅՈՒԼԻՆԱ անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն
դեղատուն (դեղեր չպատրաստող)

12) ԿԱՐԻՆԵ ՄՈՒՐԱԴՅԱՆ անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն
դեղատուն (դեղեր չպատրաստող)

13) ԼԻԼԻԹ ԳՈԳՉՅԱՆ անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն
դեղատուն (դեղեր չպատրաստող)

14) ՍՐԲՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն
դեղատուն (դեղեր չպատրաստող)

15) ԳԵՂԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն
դեղատուն (դեղեր չպատրաստող)

16) ԱՆՆԱ ԳԱԼՍՏՅԱՆ անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն
դեղատուն (դեղեր չպատրաստող)

17) «ԻՐԱ ՄԵԴԻՔԼ ԳՐՈՒՊ» փակ բաժնետիրական ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

18) «ՄԱՍԻՍԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

19) ՀՀ ԱՆ «ՊՐՈՖԵՍՈՐ Ռ. Օ. ՅՈԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՐՅՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

20) «ՍՈՃՈՒՏ» ՄԱՆԿԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՐԱՆ փակ բաժնետիրական ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

21) «ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ-ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

22) «ԱԼՄԱՔՍԻՄՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

23) ԱՐՏԱԿ ԱԴԱՄՅԱՆ անհատ ձեռնարկատեր

բժշկական օգնություն և սպասարկում

24) ԱՆԴՐԱՆԻԿ ԱՂԱՋԱՆՅԱՆ անհատ ձեռնարկատեր

բժշկական օգնություն և սպասարկում

25) ՎԱՀԱԳՆ ՊՈՂՈՍՅԱՆ անհատ ձեռնարկատեր

բժշկական օգնություն և սպասարկում

26) ՎԱՀԱԳՆ ՄԿՐՏՉՅԱՆ անհատ ձեռնարկատեր

բժշկական օգնություն և սպասարկում

27) ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ անհատ ձեռնարկատեր

բժշկական օգնություն և սպասարկում

28) ԱՐՄԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ անհատ ձեռնարկատեր

բժշկական օգնություն և սպասարկում

29) ԳԵՂԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ անհատ ձեռնարկատեր

բժշկական օգնություն և սպասարկում

30) «ԹԵՂՈՒՏ» փակ բաժնետիրական ընկերություն

թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած` դրանց պրեկուրսորների ներմուծման կամ մեծածախ առևտրի գործունեություն

(1-ին կետը փոփ. 16.04.21 N 1293-Ա)

2. Վերոնշյալ անհատ ձեռնարկատերերից և իրավաբանական անձանցից յուրաքանչյուրին Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 18-ի N 281-Ն որոշումների համաձայն լիցենզիան տրամադրել հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում օրենքով սահմանված պետական տուրքը վճարելու դեպքում, իսկ չվճարելու դեպքում այդ հայտերը համարել մերժված:

3. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին՝ եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

4. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուներին:

5. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանին:

6. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից:

7. Սույն հրամանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև ՀՀ վարչական դատարան՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

 

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 ապրիլի 2021 թվական: