Գլխավոր տեղեկություն
Номер
N 17-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (07.05.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.05.03-2021.05.16 Պաշտոնական հրապարակման օրը 06.05.2021
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
07.04.2021
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
07.04.2021
Дата вступления в силу
07.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

07 ապրիլի 2021 թ.

N 17-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՄԱՐԴԿԱՆՑ ԲՈՒԺՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ ՆՈՐ ԴԵՂԵՐԻ, ՄԵԹՈԴՆԵՐԻ, ՁԵՎԵՐԻ, ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԵՆՍԱԲԺՇԿԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԻՐԱԶԵԿՎԱԾ ԳՐԱՎՈՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԱԹՈՒՂԹԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել` «Մարդկանց բուժման նպատակով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելիս նոր դեղերի, մեթոդների, ձևերի, միջոցների կենսաբժշկական հետազոտությունների և փորձարկումների իրականացման համար իրազեկված գրավոր համաձայնության ձևաթուղթը»` համաձայն Հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Հավելված

Առողջապահության նախարարի 2021 թ.

ապրիլի 07-ի թիվ 17-Ն հրամանի

 

ՁԵՎԱԹՈՒՂԹ

 

ՄԱՐԴԿԱՆՑ ԲՈՒԺՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ ՆՈՐ ԴԵՂԵՐԻ, ՄԵԹՈԴՆԵՐԻ, ՁԵՎԵՐԻ, ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԵՆՍԱԲԺՇԿԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԻՐԱԶԵԿՎԱԾ ԳՐԱՎՈՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ

 

1. Հրավիրում ենք մասնակցելու ---------------------------------------------------------------------

------------------------------------------------------------------------------------------------------------

(հետազոտության/փորձարկման անվանումը)

 

2. Հետազոտություն/փորձարկում իրականացնող կազմակերպության անվանումը

----------------------------------------------------------------------------------------------------------

3. Հետազոտություն/փորձարկում իրականացնող կազմակերպության ղեկավարի անունը, ազգանունը

----------------------------------------------------------------------------------------------------------

4. Հովանավոր կազմակերպության անվանումը-------------------------------------------------

5. Հետազոտության/փորձարկման նպատակը--------------------------------------------------

---------------------------------------------------------------------------------------------------------

6. Հետազոտության/փորձարկման ընթացակարգը--------------------------------------------

---------------------------------------------------------------------------------------------------------

 (նշում լաբորատոր թեստերի, դեղերի, ընթացակարգերի այլ մանրամասների վերաբերյալ)

 

7. Մասնակցի ընտրության հիմնավորումը-----------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------------------------

8. Կամավոր մասնակցությունը------------------------------------------------------------------

(նշում, որ մասնակիցը կարող է դադարեցնել իր մասնակցությունը հետազոտության/փորձարկման ցանկացած փուլում)

 

9. Կողմնակի ազդեցությունները ----------------------------------------------------------------

-------------------------------------------------------------------------------------------------------

(տեղեկատվություն հետազոտության/փորձարկման ընթացքում առաջացող հնարավոր բարդություններիև կողմնակի ազդեցությունների մասին)

 

10. Ռիսկերը----------------------------------------------------------------------------------------

-------------------------------------------------------------------------------------------------------

(տեղեկատվություն հետազոտության/փորձարկման ընթացքում հնարավոր կամ կանխատեսվող ռիսկերի, վնասի դեպքում տրամադրվող բժշկական օգնության մանրամասների վերաբերյալ):

 

11. Մասնակցության օգուտները---------------------------------------------------------------

-------------------------------------------------------------------------------------------------------

(տեղեկատվություն` անհատական կամ հանրային մակարդակներում ակնկալվող ձեռքբերումների վերաբերյալ)

 

12. Փոխհատուցումը (ներառյալ վնասի)------------------------------------------------------

-----------------------------------------------------------------------------------------------------

(տեղեկատվություն` հետազոտության/փորձարկման ընթացքում ճանապարհածախսի, այցելությունների պատճառով կորցրած աշխատավարձի գումարի փոխհատուցման վերաբերյալ)

 

13. Գաղտնիության ապահովումը ------------------------------------------------------------

(անձնական տվյալների գաղտնիության ապահովման մեխանիզմների նկարագրություն)

 

14. Այլ նշումներ-----------------------------------------------------------------------------------

(անհրաժեշտության դեպքում հավելյալ տեղեկատվություն` կենսաբժշկական հետազոտությունների և փորձարկումների մանրամասների վերաբերյալ)

 

15. Հետազոտության/փորձարկման արդյունքների տարածումը--------------------------

------------------------------------------------------------------------------------------------------

(հետազոտության/փորձարկման արդյունքների հրապարակման վերաբերյալ տեղեկատվություն` սոցիալական ցանցեր, գիտաժողովներ, հրատարակումներ և այլն):

 

16. Կոնտակտային անձ -----------------------------------------------------------------------

----------------------------------------------------------------------------------------------------

(այն կոնտակտային անձի տվյալները (անուն, ազգանուն, հեռախոս, էլեկտրոնային հասցե), ում հետ մասնակիցը հնարավորություն կունենա քննարկել հետազոտության շրջանակներում իրեն հետաքրքրող հարցերը)

 

17. Էթիկայի հանձնաժողովի անվանումը---------------------------------------------------

----------------------------------------------------------------------------------------------------

(նշել էթիկայի այն հանձնաժողովը, որի կողմից հաստատվել է տվյալ իրազեկված գրավոր համաձայնությունը):

 

18. Ծանոթացա վերոնշյալ տեղեկատվությանը: Հարցեր տալու հնարավորություն ունեցել եմ, բոլոր հարցերիս սպառիչ պատասխան տրամադրվել է:

Սույնով հաստատում եմ համաձայնությունս` կամավոր մասնակցելու այս հետազոտությանը/փորձարկմանը որպես մասնակից/խնամող/ծնող (ընդգծել):

(Ստացա իրազեկված գրավոր համաձայնության օրինակը)

 

Մասնակցի Ա.Ա.Հ----------------------------------------

 

Մասնակցի ստորագրություն--------------------------

 

Ամիս ամսաթիվ-------------------------------------------

 

(Այն մասնակիցները, ովքեր չեն կարող ստորագրել, որպես համաձայնություն թողնում են բութ մատի մատնահետքը` ստորագրության վանդակի հարևանությամբ):

 

Հետազոտություն իրականացնող անձի`

 

ԱԱՀ---------------------------------------------------------

 

Ստորագրություն----------------------------------------

 

Ամիս, ամսաթիվ-----------------------------------------

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 մայիսի 2021 թվական: