Գլխավոր տեղեկություն
Номер
N 1314-Ա/2
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (14.08.2021-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.09.20-2021.10.03 Պաշտոնական հրապարակման օրը 01.10.2021
Принят
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Дата принятия
13.08.2021
Подписан
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Дата подписания
13.08.2021
Дата вступления в силу
14.08.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

13 օգոստոսի 2021 թ.

N 1314-Ա/2

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԹԻՎ 5 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված հավելված N 1-ի 3-րդ և 8-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» N 131/14 նիստի եզրակացությունը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. «ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԹԻՎ 5 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը տալ նախադպրոցական կրթական ծրագրով, գրական հայերենով ուսուցմամբ, կրտսեր նախադպրոցական տարիքային փուլով (կրտսեր երկրորդ խումբ՝ սովորողների համակազմի սահմանային 30 տեղերի թվով և միջին խումբ՝ սովորողների համակազմի սահմանային 60 տեղերի թվով), ավագ նախադպրոցական տարիքային փուլով (ավագ խումբ՝ սովորողների համակազմի սահմանային 60 տեղերի թվով) գործունեության լիցենզիա:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լիցենզավորման գործակալության պետ Ա.Արշակյանին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժ.Անդրեասյանին:

 

Նախարար՝

Վ. Դումանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 հոկտեմբերի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան