Գլխավոր տեղեկություն
Номер
N 2866-Ա
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (29.07.2021-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.09.06-2021.09.19 Պաշտոնական հրապարակման օրը 10.09.2021
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
28.07.2021
Подписан
Չկալով համայնքի ղեկավար
Дата подписания
28.07.2021
Дата вступления в силу
29.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

28 հուլիսի 2021 թ.

N 2866-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-XX-000216, 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 10-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԲՕ-001696, 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 12-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԲՕ-001710, 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԲՕ-002066 ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՎԵՐԱՀԱՍՑԵԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 22-րդ հոդվածի 4-րդ մասը, 32-րդ հոդվածի 1-ին մասը, 5-րդ մասը, Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, Երևանի Քաղաքապետի 2016թ. ապրիլի 4-ի N 1140-Ա որոշումը, «Նորք-Մարաշ բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության տնօրենի կողմից 2021 թվականի հուլիսի 26-ին ներկայացված հայտը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Վերահասցեավորել «Նորք-Մարաշ բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը 2003 թվականի օգոստոսի 12-ին տրված թիվ Կ-XX-000216, 2012 թվականի մայիսի 10-ին տրված թիվ Կ-ԲՕ-001696, 2012 թվականի հունիսի 12-ին տրված թիվ Կ-ԲՕ-001710, 2015 թվականի հուլիսի 18-ին տրված թիվ Կ-ԲՕ-002066 բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաների իրավաբանական անձի գտնվելու վայրը և գործունեության իրականացման վայրը սահմանելով` ք. Երևան, Նորք-Մարաշ Արմենակ Արմենակյան փողոց 108/4 հասցեն:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիայի վերահասցեավորման մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Նորք-Մարաշ բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանն իրազեկելուն հաջորդող օրվանից:

5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով` Առողջապահության նախարարություն կամ ՀՀ վարչական դատարան` վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ՝

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 սեպտեմբերի 2021 թվական: