ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
7 ապրիլի 2021 թ. |
N 340-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԳՈՒԴ ՍՈՖԹ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ (ՀՎՀՀ 02283016) ՆԿԱՏՄԱՄԲ ՈՐՊԵՍ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑ ՏՈՒԳԱՆՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով հետևյալ փաստական հանգամանքները.
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 25.12.2020թ-ի թիվ 0000002 հանձնարարագրի հիման վրա իրականացված ստուգման արդյունքում 25.02.2021թ-ին կազմված ԻՇԽ N 0000002 ակտի համաձայն «Գուդ Սոֆթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն) կատարել է «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 2.1-րդ մասի «ա» և «ե» կետերով, որոնց կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից 2021թ. մարտի 10-ի թիվ /6-3/13290-2021 ծանուցմամբ (Ընկերության կողմից ստացվել է 15.03.2021 թ-ին) Ընկերության նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ։
Վերոգրյալի հիման վրա, ղեկավարվելով Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» և «է» կետերով, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 18-ի թիվ 702-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 17-րդ կետի 16-րդ ենթակետով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2.1-ին մասի «ա» կետով սահմանված պահանջը` առաջին անգամ՝ մեկ դեպքով խախտելու համար «Գուդ Սոֆթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ կիրառել տուգանք երկու միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի չափով։
2. «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2.1-ին մասի «ե» կետով սահմանված պահանջը իննսունինը դեպքով խախտելու համար «Գուդ Սոֆթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ կիրառել տուգանք քառասունինը միլիոն հինգ հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամի չափով։
3. Նշված տուգանքը ենթակա է վճարման Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի գանձապետական 900005024154 հաշվեհամարին։
4. Կիրառված տուգանքը սույն հրամանն օրենքով սահմանված ժամկետում անբողոքարկելի դառնալուց հետո՝ ամբողջությամբ կամ մասամբ վճարված չլինելու դեպքում, ենթակա է հարկադիր կատարման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով։
5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան։
6. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով՝ իրազեկելուն հաջորդող օրվանից։
Է. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 ապրիլի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|