Գլխավոր տեղեկություն
Номер
N 140-Ա/1
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (21.08.2021-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՆԻԱԺ 2020.06.30/2(67) 20.08.2021
Принят
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Дата принятия
20.08.2021
Подписан
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Дата подписания
20.08.2021
Дата вступления в силу
21.08.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

20 օգոստոսի 2021 թ.

N 140-Ա/1

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԱԼԻՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ (ՈՐՈՇՄԱՆ) ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ԵՎ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N 2075-Ն որոշման 3-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել Կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրավական ակտերի նախագծերի սոցիալական ոլորտում ազդեցության նշանակալիության գնահատման (որոշման) չափորոշիչների և մեթոդաբանության կարգը՝ համաձայն հավելվածի։

 

 

Ն. Մկրտչյան

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարարի 2021 թվականի

 օգոստոսի 20-ի N 140-Ա/1 հրամանի

 

ԿԱՐԳ

 

ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԱԼԻՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ (ՈՐՈՇՄԱՆ) ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ԵՎ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ

 

Սույն կարգով սահմանվում են իրավական ակտերի նախագծեր (այսուհետ՝ նախագիծ) մշակող մարմնի կողմից ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N 2075-Ն որոշման պահանջներին համաձայն կարգավորման ազդեցության գնահատման (այսուհետ՝ ԿԱԳ) եզրակացության վերաբերյալ սոցիալական ոլորտում նախագծի ազդեցության նշանակալիության գնահատման չափորոշիչները և մեթոդաբանությունը։

1. Սույն կարգի իմաստով, որպես սոցիալական ոլորտ ենթադրվում է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտին վերաբերվող հարցերը։

2. ԿԱԳ եզրակացության ազդեցության նշանակալիության գնահատականը սոցիալական ոլորտում իրականացվում է՝ հիմք ընդունելով ոլորտային ազդեցությունների նշանակալիության որոշման չափորոշիչները և սույն կարգով սահմանված մեթոդաբանությունը։

3. ԿԱԳ եզրակացության ազդեցության նշանակալիության գնահատման նպատակն է բացահայտել և հիմնավորել նախագծի.

1) հնարավոր ազդեցությունները և կիրառման արդյունավետությունը սոցիալական ոլորտում.

2) հետագա լրամշակման անհրաժեշտությունը։

4. ԿԱԳ եզրակացության ազդեցության նշանակալիության գնահատման համար մշակված ոլորտային ազդեցությունների նշանակալիության որոշման չափորոշիչները բաժանվում են հետևյալ 9 խմբերի.

1) կենսաթոշակային ապահովություն և ժամանակավոր անաշխատունակություն.

2) երեխաների իրավունքների պաշտպանության արդյունավետ իրացում.

3) ընտանիքի և կանանց իրավունքների պաշտպանության արդյունավետ իրացում.

4) հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն և սոցիալական աջակցության երաշխիքների ապահովում.

5) տարեցների սոցիալական աջակցության երաշխիքների ապահովում.

6) զբաղվածություն, աշխատանքային հարաբերություններ և աշխատավարձ.

7) ժողովրդագրության հիմնախնդիրներ.

8) կյանքի որակի բարելավում.

9) սոցիալական պաշտպանության համակարգի բարեփոխում։

6. Յուրաքանչյուր խումբ ներառում է որոշակի թվով ազդեցության նշանակալիության որոշման չափորոշիչներ (աղյուսակ 1), որոնց վրա նախագիծը կարող է ունենալ.

1) որակական ազդեցություններ.

2) քանակական ազդեցություններ։

 

Աղյուսակ 1. Սոցիալական ոլորտում ազդեցության նշանակալիության որոշման չափորոշիչներ

 

Հ/Հ

Ազդեցության նշանակալիության որոշման չափորոշիչների խումբը

Չափորոշչի անվանումը

1

Կենսաթոշակային ապահովություն և ժամանակավոր անաշխատունակություն

Հիմնական կենսաթոշակի չափի փոփոխություն

Աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքի փոփոխություն
Ժամանակավոր անաշխատունակության դեպքում նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձի նվազագույն շեմի փոփոխություն

Նվազագույն կենսաթոշակի և նվազագույն աշխատավարձի չափերի հարաբերության փոփոխություն

Նվազագույն կենսաթոշակի և աղքատության վերին գծի դրամական չափի հարաբերության փոփոխություն

Նվազագույն կենսաթոշակի և աղքատության ստորին գծի դրամական չափի հարաբերության փոփոխություն

Կենսաթոշակառուների թվի և եկամտային հարկ վճարողների թվի հարաբերության փոփոխություն

2

 

Երեխաների իրավունքների պաշտպանության արդյունավետ իրացում

Երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի բարելավում

Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական երաշխիքների ապահովում

Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների սոցիալական երաշխիքների ապահովում

Երեխաների կրթական իրավունքների իրացման ապահովում

Երեխաների առողջապահական ծառայությունների մատչելիության ապահովում

Երեխաների առողջապահական ծառայությունների հասցեականության ապահովում

3

Ընտանիքի և կանանց իրավունքների պաշտպանության արդյունավետ իրացում

Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) կանխարգելում

Գենդերային բռնության կանխարգելում

Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) զոհերին աջակցության բարելավում

Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների երաշխիքների ապահովում

Ընտանիքների կարողությունների զարգացման ապահովում

Երիտասարդ ընտանիքներին սոցիալական աջակցության երաշխիքների ապահովում

4

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն և սոցիալական աջակցության երաշխիքների ապահովում

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն

Հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների, հավասար պայմանների և մատչելիության ապահովում

Հաշմանդամության հիմքով խտրականության բացառում

Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման ապահովում

Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալ-կենցաղային պայմանների բարելավում

Հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի և սպասարկման ծառայությունների բարելավում (տնային պայմաններում և խնամքի հաստատություններում)

Հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող ծառայությունների հասցեականության և մատչելիության ապահովում

5

Տարեցների սոցիալական աջակցության երաշխիքների ապահովում

Տարեցների համար հավասար հնարավորությունների և հավասար պայմանների ապահովում

Տարեց անձանց սոցիալական ներառման հնարավորությունների բարելավում

Տարեցների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավում

Տարեցների խնամքի և սպասարկման ծառայությունների բարելավում (տնային պայմաններում և խնամքի հաստատություններում)

Տարեցներին մատուցվող ծառայությունների մատչելիության ապահովում

6

Զբաղվածություն, աշխատանքային հարաբերություններ և աշխատավարձ

Գործազուրկների թվի փոփոխություն

Զբաղվածների թվի փոփոխություն

Աշխատանքային հարաբերությունների կարգավորման իրավական մեխանիզմների փոփոխություն

Նվազագույն աշխատավարձի փաստացի մակարդակի փոփոխություն

Միջին ամսական անվանական աշխատավարձի փոփոխություն

Աշխատողների համար սոցիալ-աշխատանքային երաշխիքների ապահովում

Սոցիալական գործընկերության զարգացում և խորացում

Մասնագիտական կողմնորոշման համակարգի զարգացում

7

Ժողովրդագրության հիմնախնդիրներ

Բնակչության թվաքանակի փոփոխություն

Բնակչության միգրացիայի փոփոխություն

Բնակչության ռեմիգրացիայի փոփոխություն

ՀՀ մարզերում և Երևան քաղաքում բնակչության բաշխման անհամամասնությունների մեղմում

Գյուղական և քաղաքային համայնքներում բնակչության բաշխման անհամամասնությունների մեղմում

Ծնելիության խրախուսում

Մահացության թվի փոփոխություն

Ամուսնությունների թվի փոփոխություն

Ամուսնալուծությունների թվի փոփոխություն

Կյանքի միջին տևողության փոփոխություն

8

Կյանքի որակի բարելավում

Բնակչության կրթական իրավունքի իրացման երաշխիքների ապահովում

Բնակչության աշխատանքային իրավունքի իրացման երաշխիքների ապահովում

Բնակչության առողջապահական ծառայություններ ստանալու իրավունքի իրացման երաշխիքների ապահովում

Նպաստառու ընտանիքների (նպաստառուների) թվի փոփոխություն

Աղքատության մակարդակի փոփոխություն

Նպաստի հասցեականության փոփոխություն

Նպաստների նշանակման և վճարման ընթացակարգերի մատչելիության փոփոխություն

Բնակչության համար մշակութային ծառայությունների հասանելիության ապահովում

Սոցիալական խոցելի խմբերի բնակարանային պայմանների ապահովում և/կամ բարելավում

Սոցիալական խոցելի խմբերի սոցիալական աջակցության իրավունքի իրացման բարելավում

Ենթակառուցվածքների մատչելիության ապահովում

9

Սոցիալական պաշտպանության համակարգի բարեփոխում

Ճգնաժամային իրավիճակներում արագ արձագանքման համակարգի կառավարման ապահովում

Ծառայությունների տրամադրման ընթացակարգերի, մեխանիզմների բարելավման, հեշտացման, թափանցիկության ապահովում

Ծառայությունների մասին հանրային իրազեկման և հաշվետվողականության ապահովում

Սոցիալական պաշտպանության համակարգի հիմնական դերակատարների միջև համագործակցության բարելավում

Ծառայությունների և դրանցից օգտվող թիրախային խմբերի ներառման կրկնման/վերածածկերի բացառման ապահովում

Քաղաքացիների կենսագործունեության ակտիվացման խթանման ապահովում

Համայնքներում սոցիալական աշխատողի ինստիտուտի դերի ուժեղացում

7. Որակական ազդեցությունները դասակարգվում են հետևյալ երեք խմբերի.

1) դրական.

2) չեզոք.

3) բացասական։

8. Դրական կոչվում են նախագծի այն հնարավոր ազդեցությունները, որոնք կհանգեցնեն սոցիալական ոլորտի ազդեցության նշանակալիության որոշման չափորոշչի միանշանակ դրական (բարենպաստ) փոփոխության։

9. Բացասական կոչվում են նախագծի այն հնարավոր ազդեցությունները, որոնք կհանգեցնեն սոցիալական ոլորտի ազդեցության նշանակալիության որոշման չափորոշչի բացասական (ոչ բարենպաստ) փոփոխության։

10. Չեզոք կոչվում են նախագծի այն հնարավոր ազդեցությունները, որոնք սոցիալական ոլորտի ազդեցության նշանակալիության որոշման չափորոշչի վրա չեն ազդում։

11. Նշանակալիության որոշման չափորոշիչների վրա նախագծի քանակական ազդեցությունները դասակարգվում են հետևյալ երեք խմբերի.

1) ուղղակի ազդեցություն (ուժեղ ազդեցություն).

2) անուղղակի ազդեցություն (թույլ ազդեցություն).

3) ազդեցության բացակայություն։

12. Ուղղակի ազդեցություն (ուժեղ ազդեցություն) համարվում են նախագծի այն հնարավոր ազդեցությունները, որոնք հանգեցնում են ազդեցության նշանակալիության որոշման չափորոշչի անմիջական պատճառ-հետևանքային գործոններով պայմանավորված փոփոխության։

13. Անուղղակի ազդեցություն (թույլ ազդեցություն) համարվում են նախագծի այն հնարավոր ազդեցությունները, որոնք հանգեցնում են ազդեցության նշանակալիության որոշման չափորոշչի փոփոխությանը՝ պայմանավորված միջնորդավորված ազդեցությամբ։

14. Ազդեցության նշանակալիության որոշման չափորոշիչների վրա նախագծի որակական և քանակական ազդեցությունները գնահատվում են բալային եղանակով՝ հիմք ընդունելով որակական ազդեցության գործակիցը՝ (Knր.) և քանակական ազդեցության գործակիցը՝ (Kքան.

15. Նշված գործակիցների արժեքները բերված են աղյուսակ 2-ում։

 

Աղյուսակ 2. Ազդեցության նշանակալիության որոշման չափորոշիչների վրա նախագծի որակական և քանակական ազդեցությունները բնութագրող գործակիցների թվային արժեքները.

 

Որակական ազդեցությունների գործակիցների թվային արժեքները

Քանակական ազդեցությունների գործակիցների թվային արժեքները

դրական

չեզոք

բացասական

ուղղակի ազդեցություն (ուժեղ ազդեցություն)

անուղղակի ազդեցություն
(թույլ ազդեցություն)

ազդեցություն չկա

+ 1

0

-1

2

1

0

 

16. ԿԱԳ եզրակացության ազդեցության նշանակալիությունը գնահատվում է հետևյալ հաջորդական քայլերով.

1) Սույն կարգով հաստատված ազդեցության նշանակալիության յուրաքանչյուր խմբի յուրաքանչյուր չափորոշչի համար սահմանվում են նախագծի ազդեցության որակական և քանակական ազդեցության բնույթը, և ձևավորում է ազդեցության նշանակալիության որոշման չափորոշիչների վրա ԿԱԳ եզրակացության ազդեցության ամփոփ աղյուսակը՝ համաձայն աղյուսակ 3-ի.

 

Աղյուսակ 3. Ազդեցության նշանակալիության որոշման չափորոշիչների վրա նախագծի որակական և քանակական ազդեցությունները բնութագրող գործակիցների արժեքների ամփոփ աղյուսակ.

 

Հ/Հ

Ազդեցության
նշանակալիության
որոշման
չափորոշիչների
խումբը

Չափորոշչի անվանումը

Որակական
ազդեցությունների
գործակից (+1, 0 կամ -1)

Քանակական
ազդեցությունների
գործակից (0,1 կամ 2)

1

Խումբ 1

Չափորոշիչ 1

   

................

   

Չափորոշիչ 7

   

2

Խումբ 2

Չափորոշիչ 1

   

..................

   

Չափորոշիչ 6

   

....

....

     

9

Խումբ 9

Չափորոշիչ 1

   
   

.................

   
   

Չափորոշիչ 7

   

 

2) Ազդեցության նշանակալիության որոշման չափորոշիչների յուրաքանչյուր խմբի համար հաշվարկվում է նախագծի ազդեցության միավորը խմբի վրա հետևյալ բանաձևով.

 

ԱՄխ= SUM(Knր.խ (i)*Kքան. խ (i))/Nխ

 

Որտեղ՝ ԱՄխ - տվյալ խմբի հաշվարկված ազդեցության միավորն է, որը կարող է փոփոխվել -2-ից մինչև 2 Knր.խ (i) տվյալ խմբի i-րդ չափորոշչի որակական ազդեցության, իսկ Kքան. խ (i) նույն չափորոշչի քանակական ազդեցության գործակիցներն են Nխ - տվյալ խմբում չափորոշիչների թիվն է։ «SUM» սիմվոլը նշանակում է խմբում ներառված բոլոր չափորոշիչների համապատասխան գործակիցների արտադրյալների գումար:

3) Հաշվարկվում է ԿԱԳ եզրակացության նշանակալիության ազդեցության ընդհանուր միավորը հետևյալ բանաձևով.

 

ԸՄ = SUM(K(i)* Kքան (i))/N

 

Որտեղ՝ ԸՄ նշանակալիության ազդեցության ընդհանուր միավորն է, որը կարող է փոփոխվել -2-ից մինչև 2, K(i) նշանակալիության i-րդ չափորոշչի որակական ազդեցության, իսկ Kքան. (i) նույն չափորոշչի քանակական ազդեցության գործակիցներն են, N-չափորոշիչների ընդհանուր թիվն է։ «SUM» սիմվոլը նշանակում է ներառված բոլոր չափորոշիչների համապատասխան գործակիցների արտադրյալների գումար։

4) Կատարված հաշվարկների արդյունքում կազմվում է ազդեցության միավորների ամփոփ աղյուսակ համաձայն աղյուսակ 4-ի։

 

Աղյուսակ 4. Ազդեցության նշանակալիության որոշման չափորոշիչների վրա նախագծի ազդեցության միավորների ամփոփ աղյուսակ.
 

Հ/Հ

Ազդեցության նշանակալիության որոշման չափորոշիչների խումբը

Ազդեցության միավորը (-2-ից 2 միջակայքում)

1

Խումբ 1

 

2

Խումբ 2

 

……..

………………………………………………

 

9

Խումբ 9

 

 

Ընդհանուր միավոր

 

 

17. ԿԱԳ եզրակացության ազդեցության նշանակալիության գնահատման արդյունքները վերլուծվում են հետևյալ հաջորդական քայլերով:

1) Ըստ առանձին խմբերի ազդեցության միավորի բացասական արժեքների դեպքում վերլուծվում են պատճառ-հետևանքային կապերը և որպես առաջարկ ներկայացվում այն լրամշակումները, որոնք կնպաստեն ազդեցության միավորի զրո կամ դրական դառնալուն:

2) Ըստ ընդհանուր միավորի բացասական արժեքի դեպքում վերլուծվում են պատճառ-հետևանքային կապերը և որպես առաջարկ ներկայացվում այն լրամշակումները, որոնք կնպաստեն ազդեցության միավորի զրո կամ դրական դառնալուն:

3) Ընդհանուր միավորի դրական կամ զրո արժեքի դեպքում լրամշակման առաջարկներ կարող են չներկայացվել:

4) Կատարված վերլուծության արդյունքում ներկայացվում է նախագծի լրամշակման վերաբերյալ առաջարկություններ և ամփոփ եզրակացություն՝ համաձայն աղյուսակ 5-ի։

 

Աղյուսակ 5. Նախագծի լրամշակման վերաբերյալ առաջարկություններ և ամփոփ եզրակացություն.

Հ/Հ

Ազդեցության նշանակալիության որոշման չւսփորոշիչների խումբը կամ ընդհանուր չափորոշիչը (նշել խմբի անվանումը կամ կատարել «ընդհանուր չափորոշիչ» նշումը)

Ազդեցության միավորը (-2-ից 2 միջակայքում)

Նախագծի տարբերակը

Առաջարկվող տարբերակը, որը կնպաստի բացասական միավորը դառնալու զրո կամ դրական

1

 

 

 

 

2

 

 

 

 

.......

 

 

 

 

 

Ամփոփ եզրակացություն (ներկայացվում է ազատ շարադրանքով)