Գլխավոր տեղեկություն
Номер
N 10-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (01.04.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.02.22-2021.03.07 Պաշտոնական հրապարակման օրը 02.03.2021
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
26.02.2021
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
26.02.2021
Дата вступления в силу
01.04.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

26 փետրվարի 2021 թ.

N 10-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 44-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը և 34-րդ հոդվածի 1-ին մասը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Առողջապահության նախարարի 2019 թվականի հոկտեմբերի 18-ի «Հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպության ընդունարանում պացիենտի վարման գործելակարգը հաստատելու մասին» թիվ 44-Ն հրամանի`

1) Հավելված 1-ում`

ա) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Բժշկական հաստատություն տեղափոխված (դիմած) պացիենտի վերաբերյալ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով նախատեսված դեպքերում Կառավարության 2021 թվականի հունվարի 21-ի թիվ 65-Ն որոշմամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը ներկայացվում է հաղորդում:».

բ) 13-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

գ) 14-րդ կետի «11-րդ և 12-րդ կետերում» բառերը փոխարինել «12-րդ կետում» բառերով.

2) Հավելված 2-ով հաստատված «Իրավապահ մարմիններին տրված հաղորդագրությունների հաշվառման մատյան» Ձև 4-ը ուժը կորցրած ճանաչել:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2021 թվականի ապրիլի 1-ից:

 

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 մարտի 2021 թվական: