Գլխավոր տեղեկություն
Номер
N 849-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (19.03.2021-13.05.2021)
Статус
Չի գործում
Первоисточник
Միասնական կայք 2021.03.22-2021.04.04 Պաշտոնական հրապարակման օրը 22.03.2021
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
18.03.2021
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
18.03.2021
Дата вступления в силу
19.03.2021
Ուժը կորցնելու ամսաթիվ
13.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

18 մարտի 2021 թ.

N 849-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՀԱՄԼԵՏ ԱՊՈՅԱՆԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ (ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԿՐՊԱԿ) ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ N Ա-XX-000239 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը, 12-րդ հոդվածի 1-ին մասը, 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունը, Հայաստանի Հանրապետության Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 2020 թվականի հոկտեմբերի 22-ի թիվ 01/16408-20 գրությունը այն մասին, որ անհատ ձեռնարկատեր Համլետ Ապոյանին պատկանող դեղատնային կրպակը իրականացնում է դեղերի մանրածախ իրացում` խախտելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ կետի և 43-րդ հոդվածի 11-րդ կետի պահանջները, այն է` ՀՀ Շիրակի մարզ, քաղաք Արթիկ, Բաղրամյան փողոցում գտնվող «Ագաթ» մթերային խանութում գործող Համլետ Ապոյան Ժորայի անհատ ձեռնարկատիրոջը պատկանող դեղատունը 2-րդ հարկից տեղափոխվել է 1-ին հարկ։ Միևնույն ժամանակ պարզվել է, որ գործունեության իրականացման համար անհատ ձեռնարկատերը լիցենզիա ստացել է ՀՀ Շիրակի մարզ, քաղաք Արթիկ, Բաղրամյան փողոց, շ. 22 հասցեում (Լիցենզիա Ա- XX- 000239), սակայն զննման պահին ներկայացված ՀԴՄ կտրոնում առկա տվյալների համաձայն գործունեությունը իրականացվում է Բաղրամյան 22/1-3 հասցեում՝ 1-ին հարկում, ինչպես նաև ազգանվան մեջ առկա է մեկ տառի տարբերություն դեղատնային գործունեության լիցենզիայի և Պետական ռեգիստրի վկայականի միջև, և ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջներով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Կասեցնել անհատ ձեռնարկատեր Համլետ Ապոյանի Առողջապահության նախարարության կողմից 2005 թվականի մարտի 10-ին տրամադրված դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) իրականացնելու (Շիրակի մարզ, ք. Արթիկ, Բաղրամյան փող. շ. 22) N Ա-XX-000239 լիցենզիայի գործողությունը` մինչև խախտման պատճառի վերացումը:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուին:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանին:

5. Սույն հրամանն ուժի մեջ է անհատ ձեռնարկատեր Համլետ Ապոյանին իրազեկելուն հաջորդող օրվանից:

6. Սույն հրամանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև ՀՀ վարչական դատարան՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

 

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 մարտի 2021 թվական: