Գլխավոր տեղեկություն
Номер
N 88-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (18.03.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.03.08-2021.03.21 Պաշտոնական հրապարակման օրը 17.03.2021
Принят
Արդարադատության նախարար
Дата принятия
16.03.2021
Подписан
Արդարադատության նախարար
Дата подписания
16.03.2021
Дата вступления в силу
18.03.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

16 մարտի 2021 թ.
քաղ. Երևան

N 88-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 31-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարի 2012 թվականի մարտի 7-ի «Հարկադիր կատարողի համազգեստի, տարբերանշանների, խորհրդանշանի նկարագրերը, դրանք կրելու և հատկացնելու կարգը հաստատելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի մարտի 1-ի N 26-Ն հրամանն ուժը կորցնելու մասին» թիվ 31-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Հրամանի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հաստատել հարկադիր կատարողի համազգեստի, տարբերանշանների, խորհրդանշանի նկարագրերը՝ համաձայն N 1 հավելվածի։»,

2) Հրամանը լրացնել 1.1. կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«1.1. Հաստատել հարկադիր կատարողի համազգեստը կրելու և հատկացնելու կարգը՝ համաձայն N 2 հավելվածի։»,

3) Հրամանի N 1 hավելվածում.

ա. «ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ» բառը փոխարինել «ՆԿԱՐԱԳԻՐ» բառով,

բ. լրացնել 1.1. գլուխ՝ հետևյալ բովանդակությամբ.

 

«1.1. ԳԼԽԱՎՈՐ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ԵՎ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

 

1) Ամենօրյա համազգեստ` բաճկոն, տաբատ, շապիկ, սվիտեր

Բաճկոն՝ խտությամբ կտորից, կոճկվում է կենտրոնական շղթայով, հետևամասը և առաջամասը վերին կտրվածքով, լանջափեշերի վրա վերևից ուղղահայաց վրադիր գրպաններ են՝ ուղղանկյուն կափույրներով: Բաճկոնի կողային գրպանները շեղակի կտրվածքով, շղթայով կոճկվող: Օձիքը ծալովի, թևքերը թեզանիքներով, որոնք կոճկվում են երկու կոճակ օղակներով: Բաճկոնը գոտիով է, կողքերից էլաստիկ ժապավենով ձգված: Պատվիրատուի պահանջով բաճկոնը կարող է ունենալ ուսադիրների ամրակցման համար երկու փակօղակներ և երկու կամրջակներ: Գեներալ-մայորի և առավել բարձր կոչում ունեցող վարչական պաշտոն զբաղեցնող անձանց համար` օձիքը ծալովի, որի ծայրին ոսկեգույն ասեղնագործություն է: Ձախ թևի ուսակարից 90 մմ ներքև ջակարդե Հարկադիր կատարումն ապահովող ծառայության տարբերանշանն է, իսկ աջ թևի ուսակարից 90 մմ ներքև ջակարդե Հայաստանի Հանրապետության զինանշանն է:

Ձմեռային բաճկոն՝ սև գույնի է 65% Պ/Է, 35% բամբակ բաղադրությամբ, 200գր/մ2 խտությամբ կտորից, տաք ներդիրով: Բաճկոնը կոճկվում է կենտրոնական պլաստմասե շղթայով: Բաճկոնին ամրացված է կարգավորվող գլխանոց: Բաճկոնի ձախ լանջափեշի վերին հատվածում կենտրոնական շղթային զուգահեռ 1.5 սմ հեռավորության վրա՝ 16 սմ երկարությամբ շղթայով փակվող գրպան է, լանջափեշերի երկու կողային հատվածում կենտրոնական կոճկվող շղթային զուգահեռ պլաստմասե շղթայով փակվող գրպաններ են (22 սմ):

Բաճկոնի թևքերը նեղ թեզանիքներով, էլաստիկ ժապավենով են: Երկու թևքերին՝ դեպի ներս, ուղղահայաց շղթայով փակվող գրպաններ են, ձախ թևի ուսագլխից 90 մմ ներքև ջակարդե Հարկադիր կատարումն ապահովող ծառայության տարբերանշանն է, իսկ աջ թևի ուսագլխից 90 մմ ներքև ջակարդե Հայաստանի Հանրապետության զինանշանն է:

Բաճկոնը առջևից և հետնամասից վերին կտրվածքով, կենտրոնական կոճկվածքը՝ շղթայով, ներքևի փեշը՝ կոճգամով: Բաճկոնի առաջամասի և հետնամասի ներդիրը մշակվում է անջրաթափանց կտորով երկկողմանի մգդակված 200գր/մ2 խտությամբ սինտիպոնով, իսկ թևքերը և գլխանոցը 120գր/մ2 խտությամբ սինտիպոնով: Աստառացուն 70գր/մ2 խտությամբ սև կտորից: Գլխանոցը բաճկոնին ամրանում է շղթայով, գլխանոցի ստորին հատվածում լայնացող վերջավորություններին մշակված են կպչուն ժապավեններ, որոնք կպչում են իրար բաճկոնի կոճկվածքի ուղղությամբ: Բաճկոնի ներքևի փեշի ստորին եզրաշերտի կողային մասերով անցնում են ռետինե էլաստիկ ժապավեններ 3մմ հաստությամբ էլաստիկ ժապավենները կարգավորվում են պլաստմասե գոտու կարգավորիչներով:

Գլխանոցի առջևի եզրաշերտով անցնում է էլաստիկ քուղ՝ ծայրերին պլաստմասե բռնակներ, քուղը յուրաքանչյուր կողմից պետք է ունենա 5-6սմ գլխանոցից դուրս գտնվող հատվածներ: Բաճկոնի կենտրոնական կոճկվող շղթային զուգահեռ լանջափեշերի երկու կողմերում տեղադրվում է 22սմ պլաստմասե շղթայով փակվող գրպաններ, որոնք ներսի ֆլիսե գործվածքով են կարված, շղթայի գլխիկները էլաստիկ քուղով, ծայրերին պլաստմասե բռնակներ: Բաճկոնի թևքերը նեղ թեզանիքներով, էլաստիկ ժապավենով, թևքի լայնությունը կարգավորող 2,5x10 սմ չափսի կպչունակով: Երկու թևքերի վրա դեպի ներս ուղղահայաց շղթայով փակվող գրպաններ:

Տաբատը՝ գ/մ2 խտությամբ կտորից, ուրվագիծը՝ ուղիղ, երկու կողային գրպաններով, հետնամասի վրա կափույրով և կպչունակով փակվող երկու վրադիր գրպան է: Տաբատի կողային գրպաններից 6-7 սմ ներքև տեղադրվում են շղթայով կոճկվող 18-20 սմ լայնությամբ ներկարված գրպաններ: Գոտին երկու կողքերից էլաստիկ ժապավենով ձգվող: Տաբատը շղթայով փակվող, գոտին կոճկվում է կոճակ-օղակով, գոտու վրա 8 հատ գոտեմակ օղակներ են (N 8 ձև, նկար 1, 2): Պատրաստվում է սև 44% բուրդ, 54% պ/ե, 2% լաիկրա բաղադրության, 240գր/մ2 խտությամբ RIBSTOP կտորից:

Շապիկ ամենօրյա բամբակյա՝ սև գույնի բամբակյա կտորից, ուղիղ ձևվածքով, կարճաթև (N 8 ձև, նկար 1, 2): Պատրաստվում է սև գույնի 100% բամբակ, 150գր/մ2 խտությամբ կտորից: Շապիկը արտադրվում է ուղիղ ձևվածքով, կարճաթև, վզամասը մշակված է 2սմ լայնության տրիկոտաժե մանժետով՝ եզրագծված 4-5մմ լայնության կրկնակի զարդակարով:

Շապիկի մեջքամասի վերին եզրի կարի տակից կարվում է չափս-հասակի ստուգիչ պիտակ: Թևքերի և փեշի եզրերը ներծալված և 2սմ լայնքով և եզրագծված 4-5մմ լայնության կրկնակի զարդակարով

Սվիտերները սև գործվածքից 50% բամբակ, 50% ակրիլ, 300գր/մ2 խտությամբ: Օձիքը՝ շրջանաձև բացվածքով, հավաքովի գործվածքով: Ձախ կրծքավանդակին առկա է շերտակարով, վրադիր կափույրով, կոճկվող գրպան: Ունի ուսադիրների համար նախատեսված լեզվակ: Ուսադիրները կտորից են՝ հանովի, մեկ կոճակով կոճկվող: Գրպանի և ուսադիրների լեզվակի կոճակները մետաղական են՝ մուգ մոխրագույն:

Սվիտերի ձախ թևի ուսակարից 90 մմ ներքև ջակարդե Հարկադիր կատարումն ապահովող ծառայության տարբերանշանն է, իսկ աջ թևի ուսակարից 90 մմ ներքև ջակարդե Հայաստանի Հանրապետության զինանշանն է:»,

4) Հրամանի N 2 hավելվածում՝

ա. վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Հարկադիր կատարողի համազգեստը կրելու և հատկացնելու կարգը»,

բ. «կրման» բառերը փոխարինել «կրելու» բառերով:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը։

 

 

Ռ. Բադասյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 մարտի 2021 թվական: