Գլխավոր տեղեկություն
Номер
N 166-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (05.03.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.03.08-2021.03.21 Պաշտոնական հրապարակման օրը 11.03.2021
Принят
Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Дата принятия
04.03.2021
Подписан
Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Дата подписания
04.03.2021
Дата вступления в силу
05.03.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ

 

4 մարտի 2021 թ.

ք. Երևան

N 166-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

«ՎԻԿՏՐԻ ՋԵՅՄՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ (ԱՏԳ ԱԱ) ԴԱՍԱԿԱՐԳՉԻ 710210000, 710221000, 710231000 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԲՆԱԿԱՆ` ՄՇԱԿՎԱԾ ԿԱՄ ՉՄՇԱԿՎԱԾ, ԲԱՅՑ ՉՇՐՋԱՆԱԿՎԱԾ ԿԱՄ ՉԱՄՐԱՑՎԱԾ ԱԼՄԱՍՏՆԵՐԻ ԱՌՔ ԵՎ ՎԱՃԱՌՔ, ՆԵՐՄՈՒԾՈՒՄ, ԱՐՏԱՀԱՆՈՒՄ, ՓՈԽԱԴՐՈՒՄ» ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ և 10-րդ մասերով, 19-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, 4-րդ և 7-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 658-Լ որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 26-րդ կետի 10-րդ ենթակետով և Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարի 2020 թվականի մայիսի 15-ի թիվ 537-Ա հրամանով․

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

 1. «ՎԻԿՏՐԻ ՋԵՅՄՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող՝ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 710210000, 710221000, 710231000 ծածկագրերին դասվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների առք և վաճառք, ներմուծում, արտահանում, փոխադրում» ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը՝ հաշվառման համարը ԹՔ-007 առ 28.02.2014 թ. կասեցնել` հերթական տարեկան պետական տուրքի վճարման ամսաթվից մինչև խախտման պատճառի վերացումը:

 2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով` այն ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ ՀՀ վարչական դատարան` օրենքով սահմանված ժամկետներում:

 

 

Ա. Խաչատրյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 մարտի 2021 թվական: