Գլխավոր տեղեկություն
Номер
N 434-Ա
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (24.08.2021-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.08.23-2021.09.05 Պաշտոնական հրապարակման օրը 26.08.2021
Принят
Ֆինանսների նախարար
Дата принятия
23.08.2021
Подписан
Ֆինանսների նախարար
Дата подписания
23.08.2021
Дата вступления в силу
24.08.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

23 օգոստոսի 2021 թ.

N 434-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԿՈԲԱԼՏ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ ՏՐՎԱԾ ԽԱՂԱՏԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԹԻՎ ԽՏ-012 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ, 6-րդ և 7-րդ մասերով, հիմք ընդունելով «Կոբալտ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ԽՏ-012 լիցենզիա) կողմից 2021 թվականի օգոստոսի 6-ին գործունեության իրականացման վայրի փոփոխման նպատակով ներկայացված հայտը և կից փաստաթղթերը, ի լրումն հայտի 2021 թվականի օգոստոսի 17-ին. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը, 2021 թվականի օգոստոսի 20-ին կայացած վիճակախաղերի, շահումով խաղերի և խաղատների գործունեության իրականացման լիցենզավորման շրջանակներում լսումների կարգով հարցերի քննարկման արդյունքում աշխատանքային խմբի կողմից կայացված որոշումը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. «Կոբալտ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից 2020 թվականի դեկտեմբերի 1-ին տրված խաղատան կազմակերպման թիվ ԽՏ-012 լիցենզիայում նշված Մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր ք. Սարալանջի 2-րդ փողոց 2 հանգստյան տուն (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի համարը՝ 22092020-07-0032) գործունեության իրականացման վայրի փոխարեն նշել Մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր ք. Սարալանջի 2-րդ փողոց 2 հանգստյան տուն (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականների համարներ՝ 22092020-07-0032 և 08062021-07-0169)։

2. Համաձայնություն տալ «Կոբալտ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված խաղատան շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգին։

3. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում։

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով՝ իրազեկելուն հաջորդող օրվանից։

 

 

Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 օգոստոսի 2021 թվական: