Գլխավոր տեղեկություն
Номер
N 2220-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (10.07.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.02.22-2021.03.07 Պաշտոնական հրապարակման օրը 22.02.2021
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
09.07.2020
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
09.07.2020
Дата вступления в силу
10.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

  

09 հուլիսի 2020 թ.

N 2220-Ա

   

Հ Ր Ա Մ Ա Ն

    

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԱՐԱՅԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-ԻՆ ՏՐՎԱԾ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Ա-XX-000004 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

       

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը, 21-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը և 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից 2003 թվականի հուլիսի 18-ին անհատ ձեռնարկատեր Արայիկ Հայրապետյանին հաշվառումից հանելու մասին 2020 թվականի մայիսի 6-ին ստացված գրությունը:

      

Հրամայում եմ`

           

1. Ուժը կորցրած ճանաչել 2002 թվականի օգոստոսի 30-ին անհատ ձեռնարկատեր Արայիկ Հայրապետյանին տրված դեղատնային գործունեության իրականացման թիվ Ա-XX-000004 լիցենզիան:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը Արայիկ Հայրապետյանին:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանին:

5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով` Առողջապահության նախարարություն կամ ՀՀ վարչական դատարան` վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

6. Սույն հրամանի գործողությունը տարածվում է 2003 թվականի հուլիսի 18-ից ծագած հարաբերությունների վրա:

      

Ա. Թորոսյան

                   

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 փետրվարի 2021 թվական: