Գլխավոր տեղեկություն
Номер
N 42-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (17.02.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.02.22-2021.03.07 Պաշտոնական հրապարակման օրը 22.02.2021
Принят
Ֆինանսների նախարար
Дата принятия
16.02.2021
Подписан
Ֆինանսների նախարար
Дата подписания
16.02.2021
Дата вступления в силу
17.02.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

16 փետրվարի 2021 թ.

N 42-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՌԵԱԼ ԳԵՅՄՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԽԱՂԱՏԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 26-րդ հոդվածով, «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով «Ռեալ Գեյմս» փակ բաժնետիրական ընկերության կողմից 2020 թվականի դեկտեմբերի 18-ին ներկայացված խաղատան կազմակերպման լիցենզիա ստանալու հայտը, կից փաստաթղթերը, 2021 թվականի հունվարի 29-ին ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը, 2021 թվականի փետրվարի 15-ին կայացած վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի նիստի եզրակացությունը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. «Ռեալ Գեյմս» փակ բաժնետիրական ընկերությանը Մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր ք., Օլիմպիական փողոց 8 վայրում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի համարը՝ 17122020-07-0129) տրամադրել խաղատան կազմակերպման լիցենզիա։

2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում։

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով՝ իրազեկելուն հաջորդող օրվանից։

 

 

Ա. Ջանջուղազյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 փետրվարի 2021 թվական: