Գլխավոր տեղեկություն
Номер
N 150-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (17.02.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.02.08-2021.02.21 Պաշտոնական հրապարակման օրը 19.02.2021
Принят
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата принятия
16.02.2021
Подписан
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата подписания
16.02.2021
Дата вступления в силу
17.02.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

16 փետրվարի 2021 թ.

N 150-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԴԻՋԻԳԵՅՄ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ (ՀՎՀՀ 02665848) ՆԿԱՏՄԱՄԲ ՈՐՊԵՍ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Դիջիգեյմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից 2021թ. փետրվարի 04-ի թիվ /6-3/5829-2021 ծանուցման՝ հարուցված վարչական վարույթի նյութերի՝ «Դիջիգեյմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը կատարել է «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ և 7-րդ մասերով սահմանված պահանջների խախտումներ՝ «Դիջիգեյմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին ներկայացված տոտալիզատորի խաղադրույքների ընդունման կամ անմիջականորեն ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված համակարգիչների թվի, դրանց տեղակայման գտնվելու վայրերի և ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված ինտերնետային կայքերի գրանցված հասցեների մասին հաշվետվության, ինչպես նաև «Դիջիգեյմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից վճարված մեկ միլիոն դրամը գերազանցող յուրաքանչյուր շահումների գումարների վերաբերյալ հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություններ) ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ հաշվի չեն առնվել Հայաստանի Հանրապետության կառավարության 02.05.2019թ. N 495-Ն որոշման 2-րդ կետով կատարված փոփոխություններն, այսինքն Հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին են ներկայացվել Հայաստանի Հանրապետության կառավարության 12.02.2004թ. թիվ 288-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) N 5 և N 6 հավելվածներով սահմանված ձևերին անհամապատասխան։

Վերոգրյալի հիման վրա, ղեկավարվելով «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 18-ի թիվ 702-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 17-րդ կետի 16-րդ ենթակետով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ և 7-րդ մասերով սահմանված պահանջները խախտելու համար «Դիջիգեյմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ, որպես պատասխանատվության միջոց, կիրառել նախազգուշացում։

2. Սահմանել 15-օրյա ժամկետ ապագայում նման խախտումը կանխելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու համար, որի կատարումը պարտադիր է։

3. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան։

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով՝ իրազեկելուն հաջորդող օրվանից։

 

  Է. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 փետրվարի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան