Գլխավոր տեղեկություն
Номер
N 03-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (27.01.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.01.25-2021.02.07 Պաշտոնական հրապարակման օրը 26.01.2021
Принят
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Дата принятия
20.01.2021
Подписан
Պարտականությունները կատարող
Дата подписания
20.01.2021
Дата вступления в силу
27.01.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

20 հունվար 2021 թ.
ք. Երևան

  N 03-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 128-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 10.1-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ և 5.1-րդ կետերը, 16-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը և 34-րդ հոդվածը

 

 ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 11-ի «Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի և շինությունների նախագծային փաստաթղթերի կազմը և բովանդակությունը սահմանող կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2006 թվականի նոյեմբերի 29-ի N 273-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 128-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.

1) հրամանի հավելվածի «II. Ընդհանուր դրույթներ» գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 7-րդ և 8-րդ կետերով.

ա. «7. Բնակելի, կրթական, առողջապահական, մշակութային, վարչական, գիտական և գիտահետազոտական, ինչպես նաև հասարակական այլ նշանակության (այդ թվում՝ 1500քմ մակերեսը (կառույցի բոլոր հարկաբաժինների հիմնական և օժանդակ, 0 նիշից ցածր ստորգետնյա և 0 նիշից բարձր վերգետնյա մակերեսների հանրագումարի հաշվառումով) գերազանցող առևտրի կենտրոնների, հանրախանութների, տոնավաճառների, հյուրանոցային, սպորտային և ռեստորանային համալիրների, այլ հանրային և մասնագիտացված խանութների, զվարճությունների և հանգստի կազմակերպման կենտրոնների, թանգարանների, պատկերասրահների, ցուցասրահների, խաղատների և այլն) օբյեկտների շենքերի և շինությունների կառուցման, վերակառուցման, ուժեղացման, վերականգնման և արդիականացման նախագծային փաստաթղթերի մշակման դեպքում՝ նախագծային առաջադրանքները և/կամ տեխնիկական բնութագրերը պետք է պարունակեն պարտադիր պահանջներ՝ նկուղային կամ որմնախարսխված (կիսանկուղային) հարկերի, ստորգետնյա ավտոկայանատեղիների (այդ թվում հարմարեցված ապաստարանի կամ թաքստոցի) նախատեսման և քաղաքացիական պաշտպանության բնագավառում պետական լիազորված մարմնի հետ համաձայնեցման վերաբերյալ: Լիազորված (շահագրգիռ) մարմնի հետ նախագծային փաստաթղթերի համաձայնեցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման համաձայն:»:

բ. «8. Պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող շենքերի և շինությունների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման և արդիականացման նախագծային փաստաթղթերի մշակման համար անհրաժեշտ` նախագծային առաջադրանքներում և/կամ տեխնիկական բնութագրերում՝ նկուղային կամ որմնախարսխված (կիսանկուղային) հարկերի, ստորգետնյա ավտոկայանատեղիների (այդ թվում՝ հարմարեցված ապաստարանի կամ թաքստոցի) նախատեսման պարտադիր պահանջները պետք է համաձայնեցվեն պատմության և մշակույթի բնագավառի պետական լիազորված մարմնի հետ և կարող են չընդունվել լիազորված մարմնի փորձագիտական (մասնագիտական) եզրակացությամբ՝ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան: Լիազորված (շահագրգիռ) մարմնի հետ նախագծային փաստաթղթերի համաձայնեցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման համաձայն:»:

2) Հավելվածի ամբողջ տեքստում «հաշմանդամների» բառը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձանց» բառերով:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Պարտականությունները կատարող`

Ա. ՂՈՒԼԱՐՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունվարի 2021 թվական: