Գլխավոր տեղեկություն
Номер
N 108-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (11.02.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.02.08-2021.02.21 Պաշտոնական հրապարակման օրը 11.02.2021
Принят
Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Дата принятия
09.02.2021
Подписан
Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Дата подписания
10.02.2021
Дата вступления в силу
11.02.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ

 

09 փետրվարի 2021 թ.

ք. Երևան

N 108-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

Ա/Ձ ՋՈՒԼԵՏԱ ՊԱՊՈՅԱՆ ՍԱՀԱԿԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՀԱՐԳՈՐՈՇՈՒՄ ԵՎ ՀԱՐԳԱԴՐՈՇՄՈՒՄ» ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 7-րդ և 13-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 658-Լ որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 26-րդ կետի 10-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարի 2020 թվականի մայիսի 15-ի թիվ 537-Ա հրամանով, ինչպես նաև հիմք ընդունելով Ա/Ձ Ջուլետա Պապոյան Սահակի կողմից 2021 թվականի փետրվարի 8-ին ներկայացված դիմումը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

 1. Ա/Ձ Ջուլետա Պապոյան Սահակի կողմից իրականացվող «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշում և հարգադրոշմում» ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը` հաշվառման համարը` N ՀՀ 23 առ 06.02.2020թ., գտնվելու վայրը` ՀՀ, ք. Երևան, Տերյան փ․, շենք 59/4, գործունեության իրականացման վայրը՝ ՀՀ, Կոտայքի մարզ, Համայնք Առինջ Գ թաղամաս, 9-րդ փողոց, թիվ 2 առևտրի սրահ, դադարեցնել՝ համաձայն Ա/Ձ Ջուլետա Պապոյան Սահակի կողմից ներկայացված դիմումի:

 2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով` սույն հրամանն ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` օրենքով սահմանված ժամկետներում:

 

10 փետրվարի 2021 թ.

Ա. Խաչատրյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 փետրվարի 2021 թվական: