Գլխավոր տեղեկություն
Номер
N 3224-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (17.09.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2020.09.21-2020.10.04 Պաշտոնական հրապարակման օրը 28.09.2020
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
16.09.2020
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
16.09.2020
Дата вступления в силу
17.09.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

16 սեպտեմբեր 2020 թ.

N 3224-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՖԵՆԻՔՍ-ՄԵԴ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ N Կ-ԲՕ-002054 ԼԻՑԵՆԶԻԱՅՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ` ԼԱԲՈՐԱՏՈՐ ԱԽՏՈՐՈՇԻՉ` ԻՄՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ՏԵՍԱԿՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը, 12-րդ հոդվածի 1-ին մասը, վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի մայիսի 15-ի N 1415-Ա հրամանի հիման վրա հարուցված վարչական վարույթի շրջանակներում Երևան, Կենտրոն Զաքյան փողոց 6 շենք, 10/1 տարածք հասցեում գործունեություն իրականացնող «ՖԵՆԻՔՍ-ՄԵԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում իրականացված զննման արդյունքը, այն է` «ՖԵՆԻՔՍ-ՄԵԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն, արտահիվանդանոցային իմունաբանական լաբորատորիայի բժիշկ Ադրինե Թովմասյանը չունի բժշկի դիպլոմ, առողջապահության կազմակերպչի որակավորում, լաբորատոր ախտորոշիչ՝ իմունաբանական տեսակն իրականացնելու հետբուհական կրթության դիպլոմ և վերջին հինգ տարվա ընթացքում չունի վերապատրաստման վկայականներ, որով խախտվել է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջը,

և ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և նույն հոդվածի 8-րդ մասի պահանջներով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Կասեցնել «ՖԵՆԻՔՍ-ՄԵԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության Առողջապահության նախարարության կողմից 2015 թվականի հունիսի 16-ին տրամադրված N Կ-ԲՕ-002054 լիցենզիայով (Երևան, Կենտրոն Զաքյան փողոց 6 շենք, 10/1 տարածք) նախատեսված բժշկական օգնության և սպասարկման արտահիվանդանոցային` լաբորատոր ախտորոշիչ` իմունաբանական տեսակով զբաղվելու իրավունքը բժիշկ Ադրինե Թովմասյանի մասով՝ մինչև խախտման պատճառի վերացումը:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուին:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանին:

5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ««ՖԵՆԻՔՍ-ՄԵԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն իրազեկելուն հաջորդող օրվանից:

6. Սույն հրամանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն, ինչպես նաև ՀՀ վարչական դատարան՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

 

Ա. Թորոսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 սեպտեմբերի 2020 թվական: