ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
22 դեկտեմբերի 2020 թ. |
N 1212-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՍՈՖԹ ԿՈՆՍՏՐԱԿՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ (ՀՎՀՀ 02629813) ՆԿԱՏՄԱՄԲ ՈՐՊԵՍ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Սոֆթ Կոնստրակտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից 2020թ. դեկտեմբերի 04-ի թիվ /6-3/76474-2020 ծանուցման՝ հարուցված վարչական վարույթի նյութերի՝ «Սոֆթ Կոնստրակտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը կատարել է «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջի խախտում՝ «Սոֆթ Կոնստրակտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2020թ-ի նոյեմբեր ամսվա ժամանակաշրջանի համար նախատեսված համակարգիչների թվի, դրանց տեղակայման գտնվելու վայրերի և ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված ինտերնետային կայքերի գրանցված հասցեների վերաբերյալ հաշվետվությունը վերահսկող մարմին է ներկայացվել 10.12.2020թ-ին։
Վերոգրյալի հիման վրա, ղեկավարվելով «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 18-ի թիվ 702-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 17-րդ կետի 16-րդ ենթակետով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջը խախտելու համար «Սոֆթ Կոնստրակտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ, որպես պատասխանատվության միջոց, կիրառել նախազգուշացում։
2. Սահմանել 15-օրյա ժամկետ ապագայում նման խախտումը կանխելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու համար, որի կատարումը պարտադիր է։
3. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան։
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով՝ իրազեկելուն հաջորդող օրվանից։
Է. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 դեկտեմբերի 2020 թվական: