Գլխավոր տեղեկություն
Номер
N 1930-Ա
Տիպ
Հրաման
Тип
Ինկորպորացիա (22.05.2021-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.06.14-2021.06.27 Պաշտոնական հրապարակման օրը 14.06.2021
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
21.05.2021
Подписан
Պաշտոնակատար
Дата подписания
21.05.2021
Дата вступления в силу
22.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

21 մայիսի 2021 թ.

N 1930-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

  

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Ա-ԲՕ-000698 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, անհատ ձեռնարկատեր Արմեն Սարգսյանի կողմից 2021 թվականի մայիսի 20-ին ներկայացված դիմումը.

  

Հրամայում եմ`

  

1. Ուժը կորցրած ճանաչել 2014 թվականի հունիսի 3-ին անհատ ձեռնարկատեր Արմեն Սարգսյանին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Ա-ԲՕ-000698 լիցենզիան:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) անհատ ձեռնարկատեր Արմեն Սարգսյանի լիցենզիայի բնօրինակը կցել անհատ ձեռնարկատիրոջ անհատական գործին,

3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանին:

5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով` Առողջապահության նախարարություն կամ ՀՀ վարչական դատարան` վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

             

ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ՝

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

  

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 հունիսի 2021 թվական: