Գլխավոր տեղեկություն
Номер
N 65-Ն
Տիպ
Հրաման
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (16.04.2021-06.11.2022)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2014.01.15/2(481) Հոդ.13
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
18.10.2013
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
18.10.2013
Дата вступления в силу
25.01.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

27 դեկտեմբերի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 10013511

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

18 հոկտեմբերի 2013 թ.  

ք. Երևան

N 65-Ն 

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ (18 ՏԱՐԵԿԱՆ ԵՎ ԲԱՐՁՐ ՏԱՐԻՔԻ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ) ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՊԱՀԱՆՋՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՎԻՃԱԿՆԵՐԻ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ (ՄԻՆՉԵՎ 18 ՏԱՐԵԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ) ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՊԱՀԱՆՋՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՎԻՃԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածի 3-րդ մասը.

(նախաբանը խմբ. 13.04.21 N 20-Ն)

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել`

1) բնակչությանը (18 տարեկան և բարձր տարիքի անձանց համար) պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող հիվանդությունների և վիճակների ցանկերը` համաձայն հավելված 1-ի,

2) բնակչությանը (մինչև 18 տարեկան անձանց համար) պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող հիվանդությունների և վիճակների ցանկերը` համաձայն հավելված N 2-ի:

2. Սահմանել, որ անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում նշանակում է անհետաձգելի բժշկական միջամտությունների անցկացում պահանջող հիվանդությունների և վիճակների բժշկական օգնությունը և սպասարկումը:

 

  Դ. Դումանյան

 

 

Հավելված 1
ՀՀ առողջապահության նախարարի
2013 թվականի հոկտեմբերի 18-ի
N 65-Ն հրամանի

 

Ց Ա Ն Կ

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ (18 ՏԱՐԵԿԱՆ ԵՎ ԲԱՐՁՐ ՏԱՐԻՔԻ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ) ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՊԱՀԱՆՋՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՎԻՃԱԿՆԵՐԻ

 

1. Վերակենդանացման միջոցառումներ և ինտենսիվ թերապիա պահանջող հիվանդություններ և վիճակներ`

1) շոկային վիճակներ՝ 2-րդ և ավելի աստիճանի,

2) կոմատոզ վիճակներ,

3) դիաբետիկ հիպոգլիկեմիկ կոմա (1 օրվա գնով),

4) սուր շնչական անբավարարություն 2-րդ աստիճանի և բարձր (զարկերակային արյան թթվածնի պարցիալ ճնշման (PаO2) իջեցում 60 միլիմետր սնդիկի սյուն ու պակաս և զարկերակային արյան ածխաթթու գազի պարցիալ ճնշման (PаCO2) բարձրացում 50 միլիմետր սնդիկի սյուն ու ավելի),

5) սրտի փորոքների ֆիբրիլյացիա և թրթռոց /տախիսիստոլիկ ձև/, սրտի կանգ,

6) էկզոգեն թունավորումներ (ալկոհոլային` 1 օրվա գնով, կենդանիների խայթոցից, դեղորայքային և քիմիական նյութերով թունավորումներ),

7) էպիլեպտիկ ստատուս, գիտակցության կորստով,

8) ծանր աստիճանի պրեէկլամպսիա և էկլամպսիա,

9) տարբեր տեսակի էմբոլիաներ,

10) HELLP-համախտանիշ (հեմոլիզ, լյարդի ֆերմենտների բարձրացում, թրոմբոցիտների քանակի իջեցում),

11) սրտամկանի սուր ինֆարկտ,

12) ինսուլտ (հեմոռագիկ, իշեմիկ),

13) պոլիտրավմա (խոշոր ոսկրերի և/կամ ներքին օրգանների համակցված վնասվածքներ),

14) ցրտահարություն՝ 3-րդ աստիճանի,

15) մարմնի արտաքին ծածկույթի այրվածքներ՝ 1-ին աստիճանի՝ մարմնի 50 տոկոսից ավել մակերեսով, 2-րդ աստիճանի՝ մարմնի 10 տոկոսից ավելի մակերեսով, 3-րդ, 4-րդ աստիճանների այրվածքներ՝ մարմնի 1 տոկոս և ավելի մակերեսով։

2. Այլ հիվանդություններ և վիճակներ`

1) հոգեշարժական գրգռված վիճակներ,

2) ցնորազառանցանքային սուր վիճակներ,

3) սուր աֆեկտիվ վիճակներ, փսիխոզներ,

4) քրոնիկ հոգեկան հիվանդների խնամք,

5) օնկոհեմատոլոգիական հիվանդություններ (արյունաստեղծ հյուսվածքների չարորակ նորագոյացություններ),

6) հեմոֆիլիա,

7) ապլաստիկ անեմիա,

8) միելոդիսպլաստիկ համախտանիշ,

9) օրգան համակարգերի ախտորոշված չարորակ նորագոյացությունների վիրահատական բուժում,

10) օրգան համակարգերի ախտորոշված չարորակ նորագոյացությունների ճառագայթային բուժում (բացառությամբ 15 և ավելի MeV (մեգաէլեկտրոնվոլտ) հզորություն ունեցող բժշկական գծային արագացուցիչով իրականացվող ճառագայթային բուժում),

11) սրտամկանի սուր ինֆարկտ՝ սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրի շրջանակներում (ստենտի տեղադրում),

12) իշեմիկ ինսուլտ՝ գլխուղեղի սուր կամ ենթասուր իշեմիկ ինսուլտի բուժման ծրագրի շրջանակներում,

13) սիֆիլիսի բոլոր ձևերը։

3. Վարակիչ հիվանդություններ`

1) ժանտախտ,

2) տուլարեմիա,

3) սիբիրյան խոց,

4) դիֆթերիա,

5) կապույտ հազ և հարկապույտ հազ,

6) փայտացում,

7) սուր պոլիոմիելիտ, սուր թորշոմած կաթվածահարություն,

8) կատաղություն,

9) բծավոր տիֆ (էպիդեմիկ),

10) մալարիա,

11) մարդու իմունային անբավարարության վիրուս/ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ (ՄԻԱՎ/ ՁԻԱՀ),

12) թռչնագրիպ,

13) վիրուսի նոր լոգոտիպով հարուցված գրիպ,

14) հպավարանցիկ հեմոռագիկ տենդեր,

15) բոտուլիզմ,

16) քութեշ (բարդացած ձևերը),

17) մենինգոկոկային վարակ,

18) առաջնային սուր մենինգիտներ,

19) այլ բակտերիային հիվանդություններ,

20) ջրծաղիկ (բարդացած ձևերը),

21) կարմրուկ (բարդացած ձևերը),

22) կարմրախտ (բարդացած ձևերը),

23) սուր վիրուսային հեպատիտներ,

24) համաճարակային պարոտիտ (բարդացած ձևերը),

25) վարակային մոնոնուկլեոզ,

26) առաջնակի սուր բրուցելյոզ,

27) գրիպ (Առողջապահության նախարարության կողմից համաճարակի հայտարարման կամ բռնկումների դեպքում),

28) խոլերա,

29) որովայնային տիֆ և պարատիֆ,

30) այլ սալմոնելոզային վարակներ,

31) շիգելյոզ,

32) չճշտված ծագումնաբանությամբ և այլ բակտերիալ ու վիրուսային սուր աղիքային հիվանդություններ,

33) տուբերկուլոզի բոլոր ձևերը,

34) լեպտոսպիրոզ,

35) լեպրա (բոր),

36) լեգիոներների հիվանդություն,

37) Կու տենդ, Բրիլլի հիվանդություն,

38) բնական ծաղիկ,

39) լեյշմանիոզ,

40) ատիպիկ թոքաբորբ,

41) սոդոկու, ստրեպտոբացիլյոզ, ֆելինոզ,

42) խլնախտ, մելիոիդոզ,

43) նոր կորոնավիրուսային վարակ (2019n-CoV),

44) համաճարակաբանական ներուժ ունեցող նոր առաջ եկող կամ վերադարձող այլ ախտածիններով պայմանավորված վարակներ:

(հավելվածը խմբ. 13.04.21 N 20-Ն)

 

 

Հավելված N 2

ՀՀ առողջապահության նախարարի

2013 թվականի հոկտեմբերի 18-ի

N 65-Ն հրամանի

 

Ց Ա Ն Կ

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ (ՄԻՆՉԵՎ 18 ՏԱՐԵԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ) ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՊԱՀԱՆՋՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՎԻՃԱԿՆԵՐԻ

 

1. Վերակենդանացման միջոցառումներ և ինտենսիվ թերապիա պահանջող հիվանդություններ և վիճակներ`

1) շոկային վիճակներ 2-րդ և ավելի աստիճանի,

2) կոմատոզ վիճակներ,

3) սուր շնչառական անբավարարություն 2-րդ աստիճանի և բարձր (թթվածնի ճնշում 60 միլիմետր սնդիկի սյուն և պակաս, կամ Hb-ի թթվածնով հագեցվածությունը պուլս օքսիմետրիայով 89 տոկոս և պակաս),

4) ասֆիքսիա,

5) սրտի կանգ,

6) ցնցումային համախտանիշ գիտակցության կորստով,

7) անուրիա,

8) շնչառության կանգ,

9) էկզոգեն թունավորումներ (կենդանիների խայթոց, դեղորայքային և քիմիական նյութերով թունավորումներ),

10) պոլիտրավմա (խոշոր ոսկրերի և/կամ ներքին օրգանների համակցված վնասվածքներ)։

(1-ին կետը խմբ. 14.05.19 N 28-Ն)

 

2. Անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող վիճակներ և հիվանդություններ`

1) սուր սրտային և/կամ անոթային անբավարարություն,

2) սուր երիկամային անբավարարություն,

3) շնչական անբավարարություն 1-ին և 2-րդ աստիճանի,

4) հիպերտոնիկ կրիզ,

5) ցնցումային համախտանիշ,

6) ասթմատիկ վիճակ,

7) կվինկեի այտուց,

8) սրտի ռիթմի խորը խանգարումներ (սպառնացող բրադիկարդիա, պարոքսիզմալ տախիկարդիա, սպառնացող առիթմիաներ),

9) սրտի սուր բորբոքային հիվանդություններ (միոկարդիտ, պերիկարդիտ, էնդոկարդիտ),

10) սրտի կապույտ բնածին արատ, խոր հիպոքսեմիայով (80 տոկոս և ցածր),

11) շարակցական հյուսվածքի դիֆուզ հիվանդություններ (կոլագենոզներ) ակտիվ փուլում,

12) սուր արթրիտներ և խրոնիկական արթրիտների սրացում,

13) սուր հեմոլիտիկ կրիզներ, սակավարյունություն (հեմոգլոբին 60 գրամ/լիտր և ցածր կամ էրիթրոցիտների քանակը=1.7x 1012/լիտր և պակաս),

14) սուր մենինգիտներ, էնցեֆալիտներ, միելիտներ,

15) Գիյեն-Բարեի սուր պոլինեյրոպաթիա` կաթվածի զարգացումով,

16) սուր պարապրոկտիտ,

17) երիկամային խիթ,

18) սուր փոշտ (ամորձու ոլորում, ամորձու հավելման ոլորում, էպիդիդիմօրխիտ ամորձու հավելման հիդատիդի մեռուկացում),

19) պրեկոմատոզ և կրիզային վիճակներ (պայմանավորված հորմոնալ անբավարարությամբ),

20) սուր գլոմերուլոնեֆրիտ, պիելոնեֆրիտ,

21) ցանցաթաղանթի անոթների սուր անանցանելիություն, ներակնային արյունազեղումներ,

22) ակնագնդի և հավելվածների վնասվածքներ, ակնագնդի ամբողջականությունը խախտող վիճակներ, գլաուկոմայի սուր նոպա (ներակնային ճնշումը 40 միլիմետր սնդիկի սյուն և ավելի),

23) ներակնակապիճային բարդություններ (ցելյուլիտ),

24) սուր մաստոիդիտ, անտրիտ,

25) կոխլեար – վեստիբուլյար ֆունկցիայի սուր խանգարում,

26) սուր մեդիաստենիտ,

27) շնչափողի, կերակրափողի սուր ստենոզներ,

28) թրոմբոզներ, էմբոլիաներ,

29) մեխանիկական դեղնուկ,

30) օտար մարմին՝ տարբեր տեղակայման,

31) ոսկրերի կոտրվածքներ՝ բեկորների տեղաշարժով,

32) վերջույթների և դրանց սեգմենտների, առանձին օրգանների լրիվ և ոչ լրիվ ամպուտացիաներ,

33) արտաքին և ներքին (երակային և զարկերակային) արյունահոսություններ, տարածուն հեմատոմաներ, ներանոթային տարածուն մակարդման (ԴՎՍ) համախտանիշ,

34) երկարատև ճնշման (կրաշ) համախտանիշ,

35) հրազենային և թափածակող վնասվածքներ,

36) նյարդերի, ջլերի և հոդերի բաց վնասվածքներ,

37) գանգուղեղային (ուղեղի ցնցում, սալջարդ) և ողնաշարի (ողնուղեղի) վնասվածքներ,

38) օրգանի կամ հյուսվածքի գանգրենա,

39) ներքին օրգանների աբսցեսներ,

40) խոռոչավոր օրգանների թափածակում,

41) էխինոկոկոզ՝ բարդացած աբսցեսով կամ պատռվածքով,

42) սուր որովայն` սուր պանկրեատիտ, սուր ապենդիցիտ, պերիտոնիտ,

43) աղիների սուր անանցանելիություն,

44) օղակված ճողվածք,

45) լորձաթաղանթի ջերմային և քիմիական այրվածքներ,

46) մարմնի արտաքին ծածկույթի այրվածքներ`

ա. 1-ին աստիճան՝ մարմնի 20 տոկոս մակերեսով և ավելի,

բ. 2-րդ աստիճան՝ մարմնի 5 տոկոս մակերեսով և ավելի,

գ. 3-րդ, 4-րդ աստիճաններ՝ մարմնի 0.5 տոկոս մակերեսով և ավելի,

47) ցրտահարություն՝ 1-ին, 2-րդ, 3-րդ աստիճանների,

48) պարբերական հիվանդության նոպա,

49) սուր սեպտիկ վիճակներ,

50) հետպատվաստումային անբարեհաջող դեպքեր (ռեակցիաներ և բարդություններ),

51) թոքաբորբ, առաջացած գրիպի վարակի հետևանքով (գործում է մինչև առողջապահության բնագավառի լիազոր մարմնի կողմից յուրաքանչյուր տարի ընդունվող հրամանով սահմանված ժամկետը),

52) պատանեկան արյունահոսություններ,

53) ձվարանի ապոպլեքսիա,

54) բշտիկային զանգված, խորիոնէպիթելիոմա,

55) արգանդային արյունահոսություններ տարբեր էթիոլոգիաների (արգանդի միոմա, պոլիպ, պոլիպոզ, արտաքին սեռական օրգանների և հեշտոցի պատերի վնասվածքներ),

56) միոմատոզ հանգույցի, ձվարանի ուռուցքների, ուռուցքանման և թարախային գոյացությունների տոտիկի ոլորում, պատյանի պատռում, հանգույցի նեկրոզ, ծնվող ենթալորձային միոմատոզ հանգույց,

57) վերջույթների և դրանց սեգմենտների, առանձին օրգանների լրիվ և ոչ լրիվ անդամահատումներ։

 

3. Այլ հիվանդություններ և վիճակներ`

1) հոգեշարժական գրգռված վիճակներ,

2) ցնորազառանցանքային սուր վիճակներ,

3) սուր աֆեկտիվ վիճակներ, փսիխոզներ,

4) քրոնիկ հոգեկան հիվանդների խնամք,

5) օրգան համակարգերի ախտորոշված չարորակ նորագոյացություններ

6) օնկոհեմատոլոգիական հիվանդություններ (արյունաստեղծ հյուսվածքների չարորակ նորագոյացություններ),

7) հեմոֆիլիա,

8) ապլաստիկ անեմիա,

9) միելոդիսպլաստիկ համախտանիշ։

 

4. Վարակիչ հիվանդություններ`

1) ժանտախտ,

2) տուլարեմիա,

3) սիբիրախտ,

4) դիֆթերիա,

5) կապույտ հազ և հարկապույտ հազ,

6) փայտացում,

7) սուր պոլիոմիելիտ, սուր թորշոմած կաթվածահարություններ,

8) կատաղություն,

9) բծավոր տիֆ (էպիդեմիկ),

10) մալարիա,

11) Մարդու իմունային անբավարարության վիրուս/Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ (ՄԻԱՎ/ ՁԻԱՀ),

12) թռչնագրիպ,

13) վիրուսի նոր լոգոտիպով հարուցված գրիպ,

14) հպավարանցիկ հեմոռագիկ տենդեր,

15) բոտուլիզմ,

16) քութեշ (բարդացած ձևերը),

17) մենինգոկոկային վարակ,

18) առաջնային սուր մենինգիտներ,

19) այլ բակտերիային հիվանդություններ,

20) ջրծաղիկ (բարդացած ձևերը),

21) կարմրուկ (բարդացած ձևերը),

22) կարմրախտ (բարդացած ձևերը),

23) սուր վիրուսային հեպատիտներ,

24) համաճարակային պարոտիտ (բարդացած ձևերը),

25) վարակային մոնոնուկլեոզ,

26) առաջնակի սուր բրուցելոզ,

27) գրիպ (Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից համաճարակի հայտարարման կամ բռնկումների դեպքում),

28) խոլերա,

29) որովայնային տիֆ և պարատիֆ,

30) այլ սալմոնելոզային վարակներ,

31) շիգելյոզ,

32) չճշտված ծագումնաբանությամբ և այլ բակտերիալ ու վիրուսային սուր աղիքային հիվանդություններ,

33) տուբերկուլոզի բոլոր ձևերը, այդ թվում` հիվանդ և կոնտակտավոր երեխաների առողջարանային բուժում:

 

5. Սեռական ճանապարհով փոխանցվող և մաշկային հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ՝

1) սիֆիլիսի բոլոր ձևերը,

2) միկրոսպորիա և տրիխոֆիթիա,

3) պսորիատիկ էրիթրոդերմիա և արթրոպատիա,

4) բշտային մաշկախտեր։

(հավելվածը խմբ. 14.05.19 N 28-Ն)