ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
09 ապրիլ 2021 թ. |
N 27-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 102-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով և 34-րդ հոդվածի 1-ին մասով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 28-ի «ՀՀՇՆ 20.04- «Երկրաշարժադիմացկուն շինարարություն. Նախագծման նորմեր» շինարարական նորմերը հաստատելու և ՀՀ քաղաքաշինության նախարարի 2006 թվականի փետրվարի 3-ի N 24-Ն Հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 102-Ն Հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) Հրամանի վերնագրում, 1-ին կետում և հավելվածում «ՀՀՇՆ 20.04-» բառերը փոխարինել «ՀՀՇՆ 20.04-2020» բառերով,
2) Հրամանը լրացնել նոր՝ 3-րդ կետով.
«3. Սահմանել, որ սույն Հրամանի պահանջները չեն տարածվում մինչև սույն Հրամանն ուժի մեջ մտնելն սկսված և դեռևս չավարտված քաղաքաշինական ծրագրերի (նախագծային և շինարարական) գնման գործընթացների, ինչպես նաև կնքված և գործող պայմանագրերի վրա:»:
Ա. ՂՈՒԼԱՐՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 ապրիլի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|