ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
28 ապրիլի 2021 թ. |
N 1492-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԱՐՖԱ-ՄԵԴ ԼՍՈՂԱԿԱՆ ԱՊԱՐԱՏՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-XX-000786 ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասը, 23.1-ին հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, 32-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, «Արֆա-Մեդ Լսողական Ապարատների Կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի կողմից 2021 թվականի ապրիլի 23-ին ներկայացված հայտը
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Վերաձևակերպել «Արֆա-Մեդ Լսողական Ապարատների Կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2006թ. հունիսի 13-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-XX-000786 լիցենզիան` իրավաբանական անձի գտնվելու վայրը սահմանելով Հայաստան, Երևան, Կենտրոն, Ալեք Մանուկյան Փ. / 7 շ. / 16 գրասենյակ հասցե:
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`
1) ապահովել լիցենզիաների վերաձևակերպման մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`
1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանին:
5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Արֆա-Մեդ Լսողական Ապարատների Կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն իրազեկելուն հաջորդող օրվանից:
6. Սույն հրամանը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով` Առողջապահության նախարարություն կամ ՀՀ վարչական դատարան` վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ` |
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 մայիսի 2021 թվական: