Գլխավոր տեղեկություն
Номер
N 38
Տիպ
Քաղվածք
Тип
Ինկորպորացիա (07.10.2013-01.01.2022)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.09.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
07.10.2013
Дата вступления в силу
07.10.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

26 սեպտեմբերի 2013 թվականի N 38

 

25. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ՄԱԿ-Ի ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության և «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի միջև համաֆինանսավորման ծրագրի նախագծին՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. հոկտեմբերի 7

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թ.

սեպտեմբերի 26-ի նիստի N 38

արձանագրային որոշման

 

ՄԱԿ-Ի ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանում իրականացվող ծրագիր

 

Ծրագրի համարը՝

120455

Ծրագրի վերնագիրը՝

Ձեռնարկատիրական աշխատանք Հայաստանի երիտասարդության համար.աջակցություն երիտասարդ ձեռներեցներին

Առնչությունը համապարփակ ծրագրի հետ՝

կիրառելի չէ

Ծրագրի թեմատիկ ոլորտի կոդը՝

PRP

Մեկնարկի ամսաթիվը՝

Մարտ, 2013

Տևողությունը՝

44 ամիս

Ծրագրի անցկացման վայրը՝

Հայաստան

Կառավարության

համակարգող մարմինը՝

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Ծրագրի գործընկերը՝

ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն (ՓՄՁ ԶԱԿ)

Ծրագիրն իրականացնող գործակալությունը՝

ՄԱԱԶԿ

ծրագրի ֆինանսական ներդրումները՝

 

- ՄԱԱԶԿ-ի ներդրումը՝

679,646

- Լրացուցիչ ծախսերը (13%):

88,354

- Գործընկեր գործակալության ներդրումը

 200,000 (շրջանառու ֆոնդի համաֆինանսավորումը)

- Ընդհանուրը

768,000 (գործընկեր կազմակերպության 200,000 ներդրումը ներառված չէ)

 

Համառոտ նկարագիրը.

ՀԶՆ1-ի, «Աղքատության կրճատում արտադրական գործունեության միջոցով» ՄԱԱԶԿ-ի մանդատի և 2010-2013թթ.-ի Միջնաժամկետ ծրագրի շրջանակներում ընդգրկված «Երիտասարդների գործազրկության նվազեցմանն ուղղված միջոցառումները» ծրագրի համաձայն, սույն ծրագրի հիմնական նպատակն է աջակցել երիտասարդության կողմից ղեկավարվող ձեռնարկությունների ստեղծմանն ու ընդլայնմանը՝ դրանով իսկ նպաստելով տեղական մասնավոր հատվածի կայուն զարգացմանը: Ծրագիրը նպատակ ունի ցույց տալու, որ երիտասարդները կարող են լինել վստահելի վարկառուներ և ունակ են վարկը վերածելու շահավետ բիզնեսի:

2010թ.-ին երիտասարդության շրջանում (15-24 տարեկան) գործազրկության մակարդակը հասել է մինչև 38.8%, ինչը նշանակում է, որ երիտասարդների գործազրկության խնդրի լուծումը շարունակում է մնալ լուրջ մարտահրավեր Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման գործում: Հաշվի առնելով Հայասատանի աշխատաշուկայի կլանման սահմանափակ կարողությունները, երիտասարդության շրջանում ձեռնարկատիրության զարգացումը կենսունակ տաբերակ է աշխատատեղերի ստեղծման համար: Հետևաբար, արձագանքելով Կառավարության առաջնահերթություններին և դիտարկելով ՀԶՆ-ին հասնելու արագացված գործընթացի եզրակացություններն ու առաջարկությունները, ծրագիրը կաջակցի երիտասարդ կանանց, տղամարդկանց և ընտանիքներին հիմնելու իրենց սեփական բիզնեսը:

Ծրագիրը կիրառելու է բազմակողմանի մոտեցում՝ ֆինանսական և ոչ ֆինանսական ծառայություններ մատուցելով նաև ծրագրի սկզբնական փուլից հետո, ինչպես նաև ապահովելով բարենպաստ միջավայրի հատկապես երիտասարդների կողմից ղեկավարվող բիզնեսների համար: Հատկապես ուշադրության են արժանանալու նորարարական և աճի հնարավորություն ունեցող բիզնես գաղափարները: Ծրագիրը՝ համագործակցելով ՓՄՁ ԶԱԿ-ի հետ, կստեղծի Երիտասարդների ձեռնարկատիրական զարգացման շրջանառու ֆոնդ, ինչպես նաև կմատուցի ոչ ֆինանսական այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են ձեռնարկատիրական հմտությունների ուսուցումը, խորհրդատվությունները և անհրածեշտ տեխնիկական աջակցությունը:

 

Հաստատված է՝

Ստորագրությունը

Ամսաթիվը

Անունը, ազգանունը, պաշտոնը

ՀՀ կառավարության 
կողմից

_____________

________

________________________

       
ՄԱԱԶԿ-ի կողմից

_____________

__________

___________________________

 

Ա. Համատեքստը

 

Բ. ՄԱԱԶԿ-Ի աջակցության հիմքերը

 

Գ. Ծրագիրը

 

Գ.1 Ծրագրի նպատակը

Գ.2 Թիրախային շահառուները

 

Գ.3 ՄԱԱԶԿ-ի մոտեցումը

Գ.3.1 Մոտեցման ընդհանուր նկարագիրը

Գ.3.2 Ծրագրի յուրահատուկ մոտեցումը

 

Գ.4 RBM և թեմատիկ ոլորտի կոդը

 

Գ.5 Ծրագրի ակնկալվող արդյունքները

 

Գ.6 Ծրագրի մոտակա արդյունքները և գործողությունները

 

Գ.7 Գործողությունների ժամանակացույցը

 

Գ.8 Ռիսկերը

 

Դ. Ներդրումները

 

Դ.1 Գործընկերների ներդրումները

Դ.2 ՄԱԱԶԿ-ի ներդրումները

 

Ե. Բյուջեն

 

Զ. Մոնիտորինգ, հաշվետվությունների ներկայացում և գնահատում

 

Է. Նախնական պարտավորությունները և նախադրյալները

 

Ը. Իրավական հիմքը

1.

Ա. Համատեքստը

 

Հայաստանը համարվում է զարգացող երկիր, որի Մարդկային զարգացման համաթիվը (ՄԶՀ) համարժեք է 0.716-ի, ինչի արդյունքում 187 երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 86-րդ տեղը (ըստ 2011թ.-ի ՄԱԿ-ի տվյալների): 2002թ-ից սկսած Հայաստանը դասակարգվում է որպես ցածր միջին եկամուտ ունեցող երկիր:1 

Ներկայումս Հայաստանը կանգնած է բազմաթիվ բացասական խնդիրների առջև, որի պատճառը համաշխարհային ֆինանսական ճգնաժամն է, ինչպես նաև այն մարտահրավերները, որոնք առաջացել են Հայաստանի տնտեսությունը բաց և առավել մրցունակ շուկայական տնտեսության փոխակերպելու արդյունքում:

Համաշխարհային ֆինանսական ճգնաժամը լրջորեն սասանեց Հայաստանի դեպի կայուն տնտեսական աճ և աղքատության կրճատմանն ուղղված ճանապարհը, ինչը երկրում սկսվել էր 2000թ.-ից: Արդյունքում 2009թ.-ին ՀՆԱ-ն կրճատվեց 14.4%-ով: 2010թ.-ին Հայաստանում գրանցվեց 2.1%-ի բավականին համեստ աճ, որը 20112 թ.-ին այն հասավ 4.6% -ի, իսկ 2012թ.-ի համար նախատեսվում էր 4%-ի աճ: Այնուամենայնիվ, ճգնաժամի պատճառած սոցիալ-տնտեսական կորուստների փոխհատուցումը դեռևս բավարար չէ:

Վերը նկարագրված տնտեսության անկմանը զուգահեռ աճում էր գործազրկությունը (2008թ.-ի 16.4%-ի դիմաց 2009թ.-ին այն հասել էր 18.7%-ի) և աղքատության մակարդակը, որը նշանակալիորեն բարձր էր հատկապես քաղաքաբնակ վայրերում (բնակչության ավելի քան 37%-ը գործազուրկ էր): 2010թ.-ին երիտասարդության շրջանում (15-24 տարեկան) գործազրկությունը հասել էր 38.8%-ի: Այսպիսով, երիտասարդության շրջանում գործազրկության խնդրի լուծումը Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման համար լուրջ մարտահրավեր է մնում: Բնակչության և երիտասարդության զբաղվածության հարաբերակցությունը (ինչը մատնանշում է աշխատատեղեր ստեղծելու տնտեսության հնարավորությունը) շատ ցածր է՝ մոտավորապես 19%:

Աղքատության և գործազրկության աճը վնասակար ազդեցություն է ունեցել Հայաստանի նախորդ տարիների ձեռքբերումների վրա և կրճատել Հազարամյակի զարգացման նպատակներով (ՀԶՆ) սահմանված նպատակների իրականացման հավանականությունը: Այդ պատճառով, ՄԱԶԾ-ն, ՄԱԱԶԿ-ի հետ համատեղ աջակցել է Հայաստանում ՀԶՆ-ին հասնելու արագացված գործընթացի իրականացմանը, որը համաձայն ՀՀ կառավարության առաջարկությամբ կենրոնացել է ՀԶՆ-ի Նպատակ 1-ի Բ1-ով սահմանված՝ ապահովել լրիվ և արդյունավետ զբաղվածություն ու արժանավայել աշխատանք բոլորի համար՝ ներառյալ կանանց և երիտասարդներին՝ նպատակի վրա: ՀԶՆ-ին հասնելու արագացված գործընթացը վերլուծում է ՀԶՆ-ով սահմանված նպատակներին հասնելու խոչընդոտները և առաջարկություններ անում դրան հասնելու ուղիների մասին:3  ՀԶՆ-ի Նպատակ 1-ի Բ1-ով սահմանված Գապահովել լրիվ և արդյունավետ զբաղվածություն ու արժանավայել աշխատանք բոլորի համար՝ ներառյալ կանանց և երիտասարդներինե նպատակի համար սահմանվել է, որ մինչև 2015թ.-ը Հայաստանի երիտասարդության շրջանում գործազրկության ցուցանիշը կլինի 30%-ից պակաս, ինչը նշանակում է, որ այն կիջնի նվազագույնը 9%-ով:

Հաշվի առնելով Հայաստանի հասարակական ոլորտի և աշխատաշուկայի կլանման սահմանափակ կարողությունները, երիտասարդության շրջանում ձեռնարկատիրության զարգացումը գործուն տարբերակ է աշխատատեղերի ստեղծման համար: Ընդհանուր առմամբ ձեռնարկատիրությունը և ինքնակառավարման կայուն բիզնեսները տնտեսական աճ են ապահովում և աշխատատեղեր ստեղծում երիտասարդների և կանանց4  համար, այդպիսով ձեռնարկությունները դառնում են հիմնական աղբյուր տնտեսական աճին, կառուցվածքային փոփոխություններին և նորարարությանն աջակցող տնտեսական գործունեության համար:

Հայաստանում նոր բիզնեսների տեսակարար կշիռը (15-64 տարեկան յուրաքանչյուր հազար հոգուն՝ նոր գրանցված բիզնես) համեմատելի է ԱՊՀ երկրների նույն ցուցանիշի հետ, բայց նշանակալիորեն զիջում է արևելյան Եվրոպայի երկրներին: Միևնույն ժամանակ նոր բիզնեսների գրանցման ցուցանիշը (ընդհանուրի մեջ նոր գրանցվածների %-ը) բավական հետ է մնում միջինից ցածր եկամուտ ունեցող երկրների համեմատ:5  Եվ քանի որ երիտասարդները՝ ելնելով իրենց տարիքային առանձնահատկությունից, հաճախ հենց սկսնակ գործարարներ են, ուստի սկսնակ բիզնեսներին աջակցելն արդեն իսկ արդարացված է:

Հայաստանում ձեռնարկատիրության համար պայմանները հիմնականում բարենպաստ են: Վերջին տարիների ընթացքում Հայաստանի կառավարությունը գործարար միջավայրի մի շարք բարեփոխումներ է իրականացրել, որի արդյունքում ՀԲ-ի «Հեշտացնել բիզնես գործունեությունը» ինդեքսում գրանցվել են բարելավված ցուցանիշներ, ըստ որի 2012թ.-ին Հայաստանը 180 երկրների շարքում գրավում է 32-րդ տեղը, 2011թ.-ի 55-րդ տեղի և 2010թ.-ի 61-րդ տեղի համեմատ:6  Պահպանվել է կայուն մակրոտնտեսական միջավայր, ինֆլյացիան ցածր է եղել, իսկ բանկային համակարգը՝ կայուն: Բնակչության շրջանում թևածում է ազդեցիկ ձեռնարկատիրական ոգի և սփյուռքը ֆինանսական և մարդկային ներուժ է առաջարկում ներդրումներ անելու համար: Բացի այդ, Հայաստանն ազատ առևտրի հնարավարություն ունի ինչպես ԵՄ, այնպես էլ ԱՊՀ երկրների հետ:7 

Այնուամենայնիվ, 2010թ.-ին փոքր և միջին ձեռնարկությունները կազմում էին ՀՆԱ-ի 20%-ը, որոշ մեծ ձեռնարկություններ (հատկապես լեռնահանքային արդյունաբերության ոլորտի) կազմում էին ՀՆԱ-ի մոտավորապես 65%-ը: ՓՄՁ-ները կազմում էին արտահանման 20%-ը:8

Բավական մեծ է տարբերությունները մարզերի միջև: Հայաստանը բաժանված է տասը մարզի և Երևան քաղաքի: Բիզնես գործունեության հիմնական մասը ծավալվում է Երևանում: 2010թ.-ին գրանցված ՓՄՁ-ների գրեթե 50%-ը տեղակայված էր Երևանում: Մարզերում ՓՄՁ-ների գործունեության համար բավարար միջավայր չի ապահովված, քանի որ սահմանափակ է վարկերի և նոր մոտեցումների ու տեխնոլոգիաների հասանելիությունը:9

Այսպիսով, ձեռնարկատիրության և ՓՄՁ զարգացման համար պայմանները դեռևս բավարար չեն երիտասարդության շրջանում ձեռնարկատիրության զարգացման համար: Նոր ձեռնարկատերերի մտահոգոթյունը հիմնականում առնչվում է ճիշտ և արդարացի բիզնես նախաձեռնությունների իրականացմանը10 , ֆինանսական միջոցների մատչելիությանը, բյուրոկրատական և հզոր հարկային համակարգի հաղթահարմանը և հարկային ստուգումներին, անհավասար մրցակցությանը:

Երիտասարդների շրջանում բարեհաջող ձեռնարակատիրական գործունեություն ձևավորելու և այն տարածելու համար հիմնական խոչընդոտ է համարվում ֆինանսական և ոչ ֆինանսական ծառայությունների միջև փոխադարձ կապի բացակայությունը: Ձեռնարկատիրական և տեխնիկական դասընթացներն առանձին վերցրած չեն տալիս այն հիմնական արդյունքը, եթե դրան չեն գումարվում են համապատասխան ֆինանսական ծառայություններ: Ֆինանսական ծառայությունները հաճախ բավարար հասանելի չեն երիտասարդ ձեռնարկատերերի համար, որոնք գրավի, համապատասխան փորձի բացակայության և երիտասարդ տարիքի պատճառով ընկալվում են որպես վարկային ռիսկ պարունակողներ: 2012թ.-ի ապրիլին տեղի ունեցած ԳՀԶՆ-ին հասնելու արագացված գործընթացի իրականացումգ աշխատանքային հանդիպման ժամանակ, մի շարք այլ խնդիրների հետ համատեղ, այս խնդրին նույնպես անդրադարձան` նշելով, որ ձեռնարկատիրական գործունեություն սկսելու և այն տարածելու համար անհրաժեշտ ֆինանսավորման անբավարար հասանելիությունը երիտասարդության շրջանում գործազրկության դեմ պայքարի հիմնական խոչընդոտն է:

 

Նոր և արդեն գոյություն ունեցող ՓՄՁ-ների՝ ներառյալ երիտասարդների կողմից ղեկավարվող բիզնեսների համար, ֆինանսական միջոցների և բիզնեսների զարգացմանն ուղղված ծառայությունների հասանելիության ապահովումը համարվում է կարևոր առաջնահերթություն ՓՄՁ ոլորտի զարգացմանը խթանելու և աշխատատեղերի ստեղծման հարցում: Հայաստանի կառավարությունը համապատասխան միջոցառումներ է ձեռնարկում այս ուղղությամբ՝ հիմնականում ՓՄԶ ԶԱԿ-ի և դոնոր հանրության (օր.՝ ՄԱԶԾ, USAID և այլն) ֆինանսավորմամբ իրականացվող ՓՄՁ աջակցման ծրագրերի միջոցով: Այնուամենայնիվ, աջակցություն ստացած ՓՄՁ-ների և սկսնակ բիզնեսների թիվը բավականին սահմանափակ է, միևնույն ժամանակ բիզնեսի աջակցման սխեմաներից և ոչ մեկը երիտասարդության վրա հատուկ ուղղվածություն չունի: Չնայած խրախուսվում է բիզնեսում կանանց և երիտասարդների մասնակցությունը, այնուամենայնիվ աջակցության առյուծի բաժինը ստանում են այն ՓՄՁ-ներն, ովքեր ունեն պրոֆեսիոնալիզմի համապատասխան մակարդակ, օր. բիզնեսում աշխատելու տարիների պատմություն, շրջանառություն, կառավարման անհրաժեշտ պայմաններ, վարկային պատմություն, ֆինանսական դրություն, գրավի հնարավորություն և այլն: Ուստի երիտասարդների և կանանց կողմից ղեկավարվող ձեռնարկությունների հետագա զարգացումն ու ներգրավումն առանցքային նշանակություն ունի:

Տարածաշրջանների (մարզերի) միջև առկա է զարգացման նշանակալի անհամաչափություն, որին նաև ավելանում է արտագաղթի հիմնախնդիրը: Երկիրն ունի 49 քաղաքային և 866 գյուղական համայնք: Աճող տնտեսական անկման և գործազրկության արդյունքում աշխատանքային արտագաղթը Հայաստանի համար դարձել է առանցքային խնդիր: ՀԶՆ-ին հասնելու արագացված գործընթացի համաձայն աշխատանքի համար արտագաղթողների մեծ մասը կազմում են 18-35 տարեկան երիտասարդները: 2010թ.-ին Հայաստանի բնակչության գրեթե 45%-ը 29-39 տարեկան էր, իսկ 12%-ը՝ 20-24 տարեկան:

ՀԶՆ-ին հասնելու արագացված գործընթացի վերլուծության համաձայն աղքատության մակարդակը հատկապես բարձր է Հայաստանի քաղաքաբնակ շրջաններում, բացառությամբ Երևանից: 2010թ.-ին գյուղական վայրերում աղքատության մակարդակը 28.4% էր, որը համեմատաբար ցածր է քաղաքային շրջանների 37.3%-ից:11 

Աղքատության մակարդակը նաև զգալիորեն տարբեր է ըստ մարզերի: 2010թ.-ին Երևանում աղքատության մակարդակը 27.1% է եղել, իսկ Տավուշում և Սյունիքում համեմատաբար ցածր է եղել. համապատասխանաբար 26.1% և 26.8%, այն դեպքում երբ Շիրակում և Լոռիում այն համապատասխանաբար եղել է 48.3% և 45.9%:

 

Ներմուծեք նկարագրությունը_2427

 

Դիագրամա 1: 2010թ.-ին աղքատության մակարդակը (%-ով) Երևանում և մարզերում: Աղբյուրը՝ «Հայաստան. Աղքատությունը և սոցիալական պատկերը», ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն, 2011թ., ՀԶՆ-ին հասնելու արագացված գործընթացի հաշվետվությունից:

 

Ծրագրի նախապատրաստական աշխատանքների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարզերի փոքր համայնքներից դեպի մարզկենտրոն, այնունետև դեպի Երևան երիտասարդ և տաղանդավոր մարդկային ռեսուրսների հոսքի սովորաբար ընդունված հերթականությունը խախտվում է Շիրակի մարզի դեպքում: Մասնավորապես, Արթիկի, Մարալիկի երիտասարդները շրջանցում են Գյումրին և ուղիղ տեղափոխվում Երևան: Սակայն արտագաղթը Երևանով չի սահմանափակվում, քանի որ նշանակալից թվով աշխատուժի արտագաղթ և ուղեղների արտահոսք է լինում դեպի արտասահման:

Արտագաղթի հիմնախնդրի շրջանակներում առկա է նաև գենդերային տարբերությունների խնդիրը: Աշխատանք գտնելու նպատակով արտագաղթողները գերազանցապես տղամարդիկ են, ինչը բացասական ազդեցություն է ունենում ընտանիքների և հասարակության վրա. հայ ընտանիքների 20%-ը Հայաստանից դուրս աշխատող տղամարդ ունեն12, և 27% տնային տնտեսությունների ղեկավարը կին է: Կանանց այդ խումբը համարվում է խոցելի, քանի որ իր վրա է դրված ինչես տնային տնտեսությունը կառավարելու, այնպես էլ դրանից դուրս կատարվող աշխատանքի բեռը: Ընտանիքները պահելու համար կանայք հաճախ ընդգրկվում են ոչ ֆորմալ աշխատանքի, որտեղ աշխատողների իրավունքները հաճախ չեն պաշտպանվում:

Երիտասարդ կանանց այս ծրագրում ընդգրկելով, ծրագիրը կունենա միջնաժամկետ և երկարատև դրական ազդեցություն Հայաստանում կանանց զբաղվածության ցուցանիշի վրա, որը խիստ ցածր է. 2012թ.-ին կանանց զբաղվածության տոկոսը եղել է 41.1%, մինչդեռ տղամարդկանց շրջանում՝ 60%:

Հայաստանում իրավական դաշտը գենդերային առումով հիմնականում չեզոք է՝ պնդելով, որ երկու սեռերն էլ հավասար են օրենքի առաջ: Հայաստանի Սահմանադրությունը հավաստիացնում է երկու սեռերի հավասարությունը: Ծրագրի նախապատրաստական աշխատանքների ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ օրենսդրությամբ սահմանված գենդերային չեզոքությունը լիարժեք չէ գենդերային հավասարությանը հասնելու արդյունավետ մեխանիզմների և միջոցառումների բացակայության պատճառով (ինչպիսիք են կանանց լիազորությունները, խտրականությունը դրական իմաստով՝ այսինքն սեռից բխող առավելության առկայություն և այլն): Կանայք, եթե նույնիսկ զբաղեցնում են բարձր պաշտոն, նշանակալի դեր չեն խաղում ղեկավարման գործում, նրանց և տղամարդկանց աշխատավարձերի միջև առկա է նաև տարբերություն, իսկ շատ դեպքերում նաև կանայք չունեն սեփականություն, ինչը դժվարություններ է առաջացնում բանկից վարկ վերցնելու դեպքում: Միևնույն ժամանակ Հայաստանի հասարակության և հենց կանանց համար ընդհանուր առմամբ դեռևս անսովոր է կին ձեռնարկատերերին լիովին ընկալելը: Ցանկացած ձեռնարկատիրական նախաձեռնություն առաջին հերթին ասոցացվում է ղեկավարման, մտավոր ունակությունների զարգացման և ռիսկի համար պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամության հետ: Ելնելով ծրարի նախապատրաստական աշխատանքների վերլուծությունից, կանայք բավարար ոգևորություն չեն գզում, չեն կարողանում իրենց դիտարկել որպես ղեկավարներ և ռիսկը ընկալում են որպես անհաջողության, սնանկացման, կորուստի և ընտանիքի աղքատացման գրավական: Հաշվի առնելով այս դիտարկումը, խիստ կարևոր է, որպեսզի ծրագիրը կենտրոնանա սեփական ձենարկատիրական գործունեություն ծավալելու և զարգացնելու հարցում հատկապես երիտասարդ կանանց շահագրգռելու խնդրի վրա:

 

Բ. ՄԱԱԶԿ-ի աջակցության հիմքերը

 

ՄԱԱԶԿ-ը գլխավոր դեր է կատարում մասնավոր հատվածի ամուր և կայուն զարգացումը խթանելու հարցում: Մասնավորապես, ՄԱԱԶԿ-ը կողմնակից է արտադրական գործունեության միջոցով աշխատատեղերի ստեղծմանը և զբաղվածության ապահովմանը՝ այդպիսով ձգտելով աղքատության կրճատմանը և տնտեսական զարգացմանը: ՄԱԱԶԿ-ի երկարատև ռազմավարության տեսլականի շրջանակներում հաստատվել է 2010-2013թթ.-ի միջնաժամկետ ծրագիրը, որը նույնպես ներառում է մի շարք ծրագրային բարեփոխումներ, որոնց թվում է «Միջոցառումներ ուղղված երիտասարդության շրջանում գործազրկության կրճատմանը»(IDB.35/8, պարագրաֆ 5):

ՄԱԱԶԿ-ն մշակել և իրականացնում է համապարփակ մոտեցում, որն աջակցում է երիտասարդ գործարարներին ստեղծելու և ընդլայնելու իրենց սեփական բիզնեսները՝ ֆինանսական և ոչ ֆինանսական ծառայությունների համակցության, սկզբնական փուլից հետո ևս աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև երիտասարդների կողմից ղեկավարվող բիզնեսների համար առավել բարենպաստ միջավայրի ապահովելու միջոցով: Հատկապես ուշադրության են արժանանալու նորարարական և աճի հնարավորություն ունեցող բիզնես գաղափարները: Ներկայիս ծրագիրը կառուցվելու է առկա ինստիտուցիոնալ կարողությունների և կառույցների վրա: Ծրագիրը նպատակ ունի ցույց տալու, որ երիտասարդները կարող են լինել վստահելի վարկառուներ և ունակ են վարկը վերածելու շահավետ բիզնեսի:

Հիմք ընդունելով խոցելի խմբերի համար կայուն կենսամակարդակ ապահովելու և հատկապես երիտասարդների և կանանց համար աշխատանքի հնարավորություն ստեղծելու ՀՀ կառավարության առաջնահերթությունը, ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը դիմեց ՄԱԱԶԿ-ին երիտասարդության զբաղվածության ոլորտում տեխնիկական համագործակցության խնդրանքով՝ հատուկ ուշադրություն դարձնելով մարզերի կայուն զարգացման վրա (տես՝ Հավելվածը): 2012թ.-ի օգոստոս ամսվա ՄԱԱԶԿ-ի ծրագրային առաքելության ժամանակ ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալը մեկ անգամ ևս հավաստիացրեց, որ տվյալ ծրագիրը ՀՀ կառավարության օրակարգի ամենաառաջին խնդիրն է և ծրագրի ձևավորման և իրականացման փուլերում ինքը լիովին պատրաստ է աջակցություն ցուցաբերելու համար:

 

Գ. Ծրագիրը

 

Գ.1. Ծրագրի նպատակները

 

Ծրագրի ամբողջական նպատակը սահմանված է ՀԶՆ 1, նպատակ 1Բ-ով՝ «Ապահովել լրիվ և արդյունավետ աշխատանք բոլորի համար՝ ներառյալ կանանց և երիտասարդներին»:

Ծրագրի նպատակն է աջակցել երիտասարդների ղեկավարությամբ ձեռնարկությունների ստեղծմանն ու ընդլայնմանը՝ այդպիսով խթանելով Հայաստանում մասնավոր ոլորտի կայուն զարգացմանը: Ծրագիրը նպատակ ունի ցույց տալու, որ երիտասարդները կարող են լինել վստահելի վարկառուներ և ունակ են վարկը վերածելու շահավետ բիզնեսի:

 

Գ.2. Թիրախային շահառուները

 

Ծրագրի շահառուներն են երիտասարդ` 18-ից 35 տարեկան սկսնակ ձեռնարկատերերը: Հատուկ ուշադրության են արժանանալու երիտասարդ ընտանիքները և երիտասարդ կանայք:

*Երիտասարդ սկսնակ ձեռնարկատերեր են համարվում 18-ից 35 տարեկան այն անհատները, ովքեր ունեն իրատեսական բիզնես գաղափարներ կամ ում բիզնեսը մինչև մեկ տարվա գրանցում ունի:

 

Գ.3. ՄԱԱԶԿ-ի մոտեցումը

 

Գ.3.1 Մոտեցման ընդհանուր նկարագիրը

 

Հիմնավորումը

 

Հաշվի առնելով Հայաստանի աշխատաշուկայի կլանման սահմանափակ կարողությունները, երիտասարդության շրջանում ձեռնարկատիրության զարգացումը կենսունակ տաբերակ է աշխատատեղերի ստեղծման համար: Երիտասարդների ձեռնարկատիրական գործունեությանը գումարվում է փոքր և միջին տեղական ՓՄՁ-ների զարգացումը, ինչը նպաստում է աղքատության կրճատմանը, քանի որ ՓՄՁ-ները տնտեսական աճին և նորարաությանը նպաստող տնտեսական գործունեության հիմնական ռեսուրսն են: Նրանք ապահովում են զբաղվածություն և եկամուտ գործարարների, այնտեղ աշխատողների, մատակարարների համար, որի արդյունքում կրճատվում են տնտեսական սոցիալական անհավասարությունները: ՓՄՁ-ները նույնպես հարկեր են վճարում, ինչի շնորհիվ նպաստում են սոցիալ-տնտեսական զարգացմանը: Վերջապես կայուն և առողջ մասնավոր ոլորտը ծառայում է ինդիկատոր բիզնես խաղաղ միջավայրի և օտարերկրյա ներդրումներ ստանալու համար, ինչը դրական է ազդում տեխնոլոգիաների փոխանցման, զբաղվածության, էկոլոգիական և սոցիալական պատասխանատվության և ստանդարտների վրա: Միևնույն ժամանակ տեղական ՓՄՁ-ները մատակարար և ենթակապալառու են հանդիսանում երկրից դուրս գտնվող ընկերությունների համար:

Ավելին, շուկայի և Կառավարության ձախողումները, որոնք խանգարում են ՓՄՁ-ներին հասնելու նման դրական արդյունքների, արդարեցնում են ուղղակի միջամտությունների առկայությունը: Շուկայի ձախողումները սահմանափակում են ռեսուրսների հասանելիությունը և բանակցելու հնարավորությունը: Կառավարության ձախողումներն առնչվում են բարենպաստ միջավայրի ապահովմանը՝ ներառյալ արտադրողականությունը և առևտրի ենթակառուցվածքները, կարգավորող և իրավական դաշտը և կայուն ֆինանսական ոլորտը:

 

Բաղադրիչները

 

Այսպիսով ՄԱԱԶԿ-ն մշակել է երիտասարդների ձեռնարկատիրական գործունեությունը խթանելու ամբողջական և ռազմավարական մոտեցում: Այն ռազմավարական է, քանի որ կենտրոնանում է «նորարարական», «աճի հնարավորություն ունեցող մտահղացումների վրա (որոնք կարող են բխել բնակչության ցանկացած խավից՝ ներառյալ աղքատները): «Նորարարական» հատկանիշը լայն իմաստ ունի. այն վերաբերում է բոլոր այն ապրանքներին և ծառայություններին, որոնց միջոցով ձևավորվում են նոր շուկաներ որևէ նոր վայրում կամ էլ նոր թիրախային խմբերի համար: «Աճի հնարավորություն» նշանակում է, որ բիզնեսը նախատեսված չի մնալու որպես մեկ անձի բիզնես և որ դրա մեջ ներդրում է կատարվում կամ սեփական միջոցներից, կամ ու նաև արտաքին կապիտալից: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բարեհաջող բիզնես սկսելու ամենակարևոր գործոնն այն է, որ ձեռնարկատիրը կարողանա հիմնավորել լավ բիզնես գաղափարը շուկայում իրագործելու իր հնարավորությունը: Հետևաբար, ավելի ճիշտ է կենտրոնանալ բիզնես գաղափարների, այլ ոչ թե անհատական հատկանիշների վրա:

Բացի այդ, սկսնակ բիզնեսների կայունությունն ապահովելու և ձախողման ռիսկը նվազեցնելու համար, սկզբնական փուլից հետո էլ երիտասարդ ձեռնարկատերերը կարիք ունեն հետագա աջակցության իրենց ներուժը զարգացնելու հարցում: Սկզբնական փուլում երիտասարդ ձեռնարկությունների զարգացման համար բնորոշ են կրթումը, խորհրդատվությունը և ֆինանսական միջոցների հասանելիությունը

Մոտեցումն ամբողջական է, քանի որ ֆինանսական և ոչ ֆինանսական ծառայությունները փոխկապակցված է ներկայացնում: Սկսնակ բիզնեսներին աջակցելու և դրանք ընդլայնելու համար պահանջվում են ֆինանսական և ոչ ֆինանսական ծառայություններ: Ստորև ներկայացված գծագրում երևում է երիտասարդների ղեկավարությամբ ձեռնարկատիրական գործունեության զարգացմանը և աճին նպաստելու համար անհրաժեշտ ֆինանսական և ոչ ֆինանսական ծառայությունների համադրությունը:

 

Ներմուծեք նկարագրությունը_2428

 

Գծագիր 2: Երիտասրադների ղեկավարությամբ ձեռնարկությունների զարգացմանը նպաստելու նպատակով ֆինանսական և ոչ ֆինանսական ծառայությունների մատուցում

 

Հետևաբար սկզբնական մակարդակում երիտասարդ կանայք և տղամարդիկ աջակցություն կստանան իրենց սեփական բիզնեսը ստեղծելու/զարգացնելու հարցում: Ընտրված նորարար երիտասարդ ներուժը և առկա գործարարները կստանան ոչ ֆինանսական աջակցություն և կունենան ֆինանսական միջոցների հասանելիության հնարավորություն: Կստեղծվի երիտասարդների ձեռնարկատիրական գործունեության շրջանառու ֆոնդ, որին կհետևեն ոչ ֆինանսական ծառայությունները, ինչպիսիք են տեխնիկական հարցերով և ձեռնարկատիրութան վերաբերյալ դասընթացները, խորհրդատվությունը և տեխնիկական աջակցությունը: Տեղական ֆինանսական հաստատության հետ սերտ համագործակցության արդյունքում հնարավոր կլինի նաև պրոֆեսիոնալ կերպով իրականացնել և կառավարել երիտասարդների ձեռնարկատիրական գործունեության համար ստեղծված ֆոնդը, որը վարկեր կտրամադրի երիտասարդ գործարարներին:

Ծրագրի ավարտից հետո ֆինանսական և ոչ ֆինանսական աջակցության կառույցների կայունությունն ապահովելու համար, պետք է ձգտել համագործակցության առկա և փորձնականորեն իրենց հաջողությունն ապացուցած տեղական հաստատությունների հետ, որոնք կշարունակեն ծառայություններ մատուցել երիտասարդ ձեռնարկատերերին նաև ծրագրի ավարտից հետո: Մարած վարկերը նորից կներդրվեն երիտասարդ ձեռնարկատիրությանը նվիրված ֆոնդ, իսկ տոկոսները կծախսվեն ֆոնդի գործունեության, ինչպես նաև ոչ ֆինանսական ծառայությունների մատուցման վրա:

Միջին մակարդակում գործընկեր ֆինանսական և բիզնեսին աջակցություն ցույց տվող հաստատությունները ձեռք կբերեն համապատասխան կարողություններ երիտասարդ ձեռնարկատերերին անհրաժեշտ աջակցություն ցույց տալու համար:

Ամբողջական և ռազմավարական աջակցության վերը նկարագրված հիմնական տարրերը, որոնք կենտրոնացած են «նորարարական» և «աճի հնարավորություն ունեցող» սկսնակ ձեռնարկատիրական գործունեության, բիզնես գաղափարների, հետագա փուլերում էլ աջակցություն տրամադրելու, ֆինանսական և ոչ ֆինանսական ծառայությունների համադրության վրա, երկարատև նշանակություն և ազդեցություն կունենան միայն այն դեպքում, եթե միջին մակարդակում միջավայրը բարենպաստ լինի:

Բարենպաստ բիզնես միջավայրը տնտեսական աճի և աղքատության նվազման նախապայմաններից մեկն է:[13] Հետևաբար, սկսնակ բիզնեսների աջակցության առավել ամբողջական և ռազմավարական մոտեցումը պետք է ապահովի քաղաքական և ինստիտուցիոնալ միջավայր: Այն ենթադրում է, որ քաղաքական որոշում ընդունողների հետ անցկացվելու են խորհրդատվություններ՝ կապված օրինակ ՓՄՁ-ների համար նախատեսված հարկային դաշտի և գրանցման ընթացակարգերի, հուսալի վստահելի իրավական դաշտի, նախաձեռնական հմտությունները զարգացնող հղկող կրթական համակարգի և այլ հարցերի հետ:

 

Գ.3.2 Ծրագրի յուրահատուկ մոտեցումը

 

Հիմք ընդունելով վերը նկարագրված հիմնավորումը և մոտեցումների հիմնական սկզբունքները, ինչպես նաև երկրին բնորոշ խնդիրները և դրանց լուծումները, ուսումնասիրելով ՀԶՆ-ին հասնելու արագացված գործընթացի միջոցառումների և նախապատրաստական աշխատանքների վերլուծությունները և դրանց արդյունքները, ՀՀ կառավարության դիմում-խնդրանքը, ծրագիրը կառաջնորդվի հետևյալ յուրահատուկ մոտեցմամբ:

 

Գ.3.2.1. Հիմնավորումը

 

Ինչպես նշված է «Ա գլխի» «Համատեքստում» Հայաստանի սոցիալ-տնտեսությունը տեղական ՓՄՁ-ների` ներառյալ երիտասարդների կողմից ղեկավարվող ձեռնարկությունների եկամուտից դեռևս այն շահույթը չի ստանում, ինչը որ կստանար ձեռնարկությունների դեպի վերև զարգացման դեպքում: Դեռևս անհրաժեշտ կլինի անդրադառնալ երիտասարդների կողմից ղեկավարվող բիզնեսների համար համապատսախան միջավայր ապահովելու Կառավարության չհաջողված քայլերին, ինչպես նաև շուկայի այնպիսի անհաջողություններին, ինչպիսիք են ֆինանսական և ոչ ֆինանսական միջոցների անբավարար մատչելիությունը:

Հաշվի առնելով ներկայումս Հայաստանի աշխատաշուկայի կլանման սահմանափակ հնարավորությունները և երկրում ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու համար ընդհանուր առմամբ նպաստավոր միջավայրը, ինչպես նաև ներկայումս իրականացվող բիզնես միջավայրի բարեփոխումները, կայուն մակրոտնտեսական միջավայրը, արժեզրկման ցածր մակարդակը, կայուն բանկային համակարգը, բնակչության շրջանում ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու ոգին, ֆինանսական և մարդկային ռեսուրսներ ներդնելու սփյուռքի ջանքերը և ԵՄ-ի ու ԱՀՊ երկրների հետ ազատ առևտրի գոտի ունենալու հնարավորությունը, երիտասարդ ձեռնարկատիրական գործունեությունը իրատեսական հնարավորություն է աշխատատեղեր ստեղծելու համար:

 

Գ.3.2.2 Կապը ՀԶՆ-ին հասնելու արագացված գործընթացի հետ

 

ՀՀ կառավարության առաջնահերթություններին զուգահեռ ՀԶՆ-ին հասնելու արագացված գործընթացի Հայաստանում իրականացման ծրագիրը՝ ՄԱԶԾ/ՄԱԱԶԿ-ի մասնակցությամբ իր 2012թ.-ի ապրիլի 12-ից 13-ը Աղվերանում տեղի ունեցած աշխատանքային հանդիպման ժամանակ, սահմանեց երիտասարդների գործազրկության այն ոլորտները, որոնք միջամտության կարիք ունեն, անհրաժեշտ առաջնային միջոցառումները, խոչընդոտներն ու դրանց հաղթահարման ուղիները: Միջամտության համար սահմանվել է չորս ոլորտ. զբաղվածությանն ուղղված քաղաքականություն, կրթության, բիզնեսի և ներդրումների համար միջավայրի ապահովում, գյուղական վայրերի զարգացում և տարածքային անհամաչափությունների կրճատում:

Կառավարության խնդրանքից և ՄԱԱԶԿ-ի մանդատից ելնելով, ծրագիրը կենտրոնացել է բիզնեսի և ներդրումների համար միջավայրի ապահովման վրա՝ միևնույն ժամանակ անդրադառնալով տարածքային անհամաչափ զարգացման խնդրին՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարության առաջարկով աշխարհագրականորեն հատկապես կենտրոնանալով Շիրակի և Լոռու մարզերի վրա (տես՝ Հավելվածը):

 

Միջամտության ենթակա «բիզնեսի և ներդրումների համար միջավայրի ապահովման» ոլորտի շրջանակներում ծրագիրը նպատակ ունի անդրադառնալու հետևյալ առաջնահերթ միջոցառումներին, խոչընդոտներին և լուծումներին:

 

Միջամտություն 3. Բիզնեսի և ներդրումների համար միջավայրի ապահովում

Երիտասարդների ձեռնարկատիրական նախաձեռնությունները խթանելու և գյուղական վայրերում զբաղվածության հնարավորությունները մեծացնելոււ նպատակով բիզնեսի համար ապահովել բարենպաստ միջավայր:

Առաջնահերթ միջոցառումները

Գլխավոր խոչընդոտները

Լուծումները

6. Նորաստեղծ և գործող ՓՄՁ-ներին (ներառյալ երիտասարդ սկսնակները) տրամադրել վարկային երաշխիքներ, մարկետինգային և կրթական ծառայություններով:

9.ՓՄՁ-ների աջակցման ծրագրերի անբավարար համակարգումը

Բարձրացնել ՓՄՁ-ներին աջակցության ծառայությունների տրամադրման արդյունավետությունը՝ համապատասխան պետական հաստատությունների և դոնորների ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի միջև համակարգումն ավելի լավ իրականացնելու միջոցով:

10.Հայաստանում իրականացվող ՓՄՁ-ների աջակցման ծրագրերի վերաբերյալ իրազեկության պակասը

Խթանել գյուղական վայրերի ձեռնարկությունների հասին հաջողված պատմությունների լուսաբանմանն ուղղված կրթական և տեղեկատվական միջոցառումները:

7.Խթանել ֆինանսական և այլ ծառայությունները հատկապես գյուղական համայնքների կին ձեռնարկատերերին աջակցություն ցուցաբերելու նպատակով:

11.Վարկերի և ֆինանսական ու բիզնես այլ ծառայությունների ցածր մատչելիությունը գյուղական վայրերի կանանց և երիտասարդների համար

Ապահովել նոր մատչելի վարկեր սկսնակ ձեռնարկատերերի, հատկապես երիտասարդների և կանանց համար:

12. Կին ձեռնարկատերերին ոչ բավարար աջակցություն, փորձի փոխանակման և խորհրդատվության համար համապատասխան պայմանների բացակայություն

Կին ձեռներեցների համար ձևավորել փորձի փոխանակման, հաջողված պատմությունների տարածման և բիզնես խորհրդատվության ապահովման համակարգ:

 

Աղյուսակ 1: Քաղվածք ՄԱԶԾ/ՄԱԱԶԿ ՀԶՆ-ին հասնելու արագացված գործընթացի Հայաստանում իրականացման հաշվետվությունից. Աղյուսակն ամփոփում է առաջնահերթ միջոցառումները և խոչընդոտները, ինչպես նաև կարճ ժամկետում կամ միջին ժամկետում դրանց հաղթահարման ուղիները:

 

Միջամտության ենթակա եգյուղական վայրերի զարգացում/տարածքային անհավասարությունների կրճատում» ոլորտի շրջանակներում, որի առաջնահերթ միջոցառումներից է եմարզերում հասարակական ծառայությունների` այդ թվում մատչելի ֆինանսական ծառայությունների, տարածքային շուկաների, համայնքային ենթակառուցվածքների, որակի և հասանելիության բարելավումը», ծրագիրը նպատակ ունի անդրադառնալու մատչելի ֆինանսական ծառայությունների հասանելիությանը:

 

Գ.3.2.3 Կապն այլ ծրագրերի հետ

 

Այս ծրագիրը լրացնում է երիտասարդության զբաղվածության և ձեռնարկատիրության զարգացման ոլորտում ՄԱԱԶԿ-ի կողմից նախկինում իրականացված և ներկայումս ընթացքի մեջ գտնվող ծրագրերը:

«Ապրուստի կայուն եկամուտ սոցիալապես անապահով խմբերի` փախստականների, տեղահանված և բնիկ ընտանիքների համար» ծրագիրը՝ Ճապոնական կառավարության ֆինանսական օգնությամբ և Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր հանձնակատարի (UNHCR) միջոցով, աջակցում է Հայաստանի գյուղական վայրերում ապրող աղքատ և խոցելի տնային տնտեսությունների հզորացմանը՝ խթանելով նրանց մասնակցությունը համայնքի տնտեսական կյանքին: Մասնավորապես 200 սկսնակ ձեռնարկատերեր վերապատրաստվել են ձեռնարկատիրության և բիզնեսի կառավարման ոլորտում: ՄԱԱԶԿ-ն աջակցել է բիզնես պլանների մշակման և վարկային միջոցների մատչելիության հարցում՝ ՓՄՁ աջակցման շրջանառու ֆոնդ հիմնելու միջոցով: Շրջանառու ֆոնդի բարեհաջող իրականացման շնորհիվ, իրականացնող գործընկեր կազմակերպությունը պայմանագրով պարտավորվել է ծրագրի ավարտից հետո (սեպտեմբերի 30, 2012) ևս յոթ տարի շարունակել շրջանառու ֆոնդի գործունեությունը նույն շահառուների համար՝ կիրառելով նույն չափանիշները:

Ավստրիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ ՄԱԱԶԿ-ն ներկայումս «Mano River Union» (MRU) ծրագրով Կոտ՛դԻվուարում հիմնում է «ֆինանսական ինկուբացիոն մոդել»: Երիտասարդ gործարարների աջակցության համար ստեղծված բիզնեսի շրջանառու ֆոնդը ստեղծվել երիտասարդ ձեռնարկատերերին ֆինանսական միջոցների մատչելիություն ապահովելու և ոչ ֆինանսական աջակցության մեխանիզմներ հիմնելու համար: Տեղական միկրոֆինանսական հաստատությունը (MFI), որն ընտրվել է ծրագրի ձևավորման փուլում, սերտորեն համագործակցելով Ֆրանսիական զարգացման ործակալության հետ (AFD), տնօրինում է երիտասարդ գործարարների աջակցման շրջանառու ֆոնդը և մատուցում ֆինանսական ծառայություններ: Ոչ ֆինանսական ծառայությունները տրամադրվում են առևտրի պալատի հետ սերտ համագործակցությամբ: Ընտրությունը կազմակերպում է ՄԱԱԶԿ-ն՝ տեղական միկրոֆինանսական հաստատության և Ծրագիր ղեկավար կոմիտեի հետ համատեղ, որի կազմում ընգրկված են ներկայացուցիչներ Արդյունաբերության նախարարությունից, Երիտասարդության հարցերով զբաղվող նախարարությունից, Առևտրի պալատից և երիտասարդներից: ՄԱԱԶԿ-ն՝ տեղական միկրոֆինանսական հաստատության հետ համատեղ, կատարում է երիտասարդների ղեկավարությամբ իրականացվող բիզնեսների առաջընթացի մոնիտորինգ, իսկ ծրագրի ընդհանուր մոնիտորինգն իրականացվում է ՄԱԱԶԿ-ի կողմից:

Տվյալ երկրի համատեքստում ՄԱԱԶԿ-ի դերն այն է, որպեսզի համապատասխան դերակատարներին համոզի երիտասարդությանը թիրախ դարձնելու համար և համախմբելով բոլոր դերակատարներին, ձևավորի ցանց և համագործակցություն այն բոլոր դերակատարների միջև, որոնք նախկինում չեն ունեցել համագործակցության կապեր և/կամ որոնց համար երիտասարդությունը թիրախ չի եղել: Ոչ ֆինանսական ծառայությունների մատուցման հարցում առկա հաստատությունների հետ համագործակցության արդյունքում կայուն գործունեություն կապահովվի նաև ծրագրի ավարտից հետո, քանի որ աջակցության համար ստեղծված ցանցը կախված չէ ծրագրից:

Սույն ծրագիրը կրիկնելու է պոտենցիալ և գործող երիտասարդ ձեռներեցներին ֆինանսական և ոչ ֆինանսական ծառայություններ մատուցելու մոտեցումը, որը հարմարեցված է Հայաստանում ՄԱԶԾ/ՄԱԱԶԿ-ի հետ համատեղ իրականացված ՀԶՆ-ի արագացված գործընթացների և ծրագրի նախապատրաստական աշխատանքների արդյունքներին և առաջարկություններին:

Ծրագիրը նաև կանդրադառնա ՄԱԱԶԿ-ի տեխնիկական փորձառությանը կապված այնպիսի հատուկ ոլորտներին հետ, ինչպիսիք են ագրոն և ՏՏ-ը, մաքուր արտադրությունը, ինչպես նաև որակի և ապահովության պահանջները՝ օր. ստանդարտները, չափագիտությունը, փորձարկումը և հավատարմագրումը:

Միևնույն ժամանակ այս ծրագիրը համահունչ է ներկայումս ՄԱԱԶԾ-ի կողմից իրականացվող ծրագրերին, մասնավորապես ՓՄՁ ԶԱԿ-ի հետ համատեղ իրականացվող ՓՄՁ-ների աջակցման ծրագրին, որը կոնկրետ չի կենտրոնացած հենց երիտասարդության վրա, աշխարհագրականորեն այլ տարածքներում է իրականացվում, օր՝ Գեղարքունիքի և Տավուշի մարզերում: Հայաստանում ՓՄՁ-ների աջակցման ՓՄՁ ԶԱԿ/ՄԱԶԾ-ի համատեղ ծրագիրը 2010թ.-ին գնահատվեց14  որպես բարեհաջող իրականացված:

Խիստ կարևոր է աջակցել մարզերում փոքր և միջին ձեռնարկությունների ստեղծմանն ու աճին, ինչը եկամուտ ստանալու և նոր աշխատատեղեր ստեղծելու հնարավորություն կստեղծի տնտեսապես վատ վիճակում գտնվող մարզերի համար՝ այդպիսով նպաստելով մարզերից արտագաղթի նվազմանը: Ծրագրի արդյունքում 2006-2010թթ.-ի ընթացքում ստեղծվել է 212 ՓՄՁ և 2010թ.-ին 103-ը դեռևս զբաղված էր բիզնես գործունեությամբ, որոնք ստեղծել են 284 աշխատատեղ և ունեցել են մոտավորապես 2.5մլն շրջանառություն: Վարկերի տոկոսադրույքը եղել է ընդունելի, որոնք 100%-ով մարվել են: Ստեղծված շրջանառու ֆոնդը կայուն է և սկսած 2010թ.-ից մեծացել է վարկերի թիվը և չափը: Հիմնականում շրջանառու ֆոնդը գնահատվել է խիստ կարևոր, քանի որ այն օգնում է լուծել փոքր ձեռնարկությունների համար վարկային միջոցների հասանելիության խնդիրը: Համաձայն 2010թ.-ի գնահատման, բոլոր հարցված շահագրգիռ կողմերը շրջանառու ֆոնդը համարել են կենսականորեն կարևոր, իսկ մի մասն այն համարել են ՄԱԶԾ-ի կողմից ՓՄՁ ոլորտում կատարած ամենակարևոր ներդնումը: Ավելին շրջանառու ֆոնդը ոչ միայն օգնում է միջին ձեռնարկություններին, այլ նաև նպաստում է տնտեսական ոլորտում կոմերցիոն նպատակով վարկեր ստանալու համակարգի ստեղծմանը, որը մինչ օրս բանկերի կողմից լավ չի գործում:

 

Գ.3.2.4 Աշխարհագրական ընդգրկվածությունը

 

Աշխարհագրորեն Ծրագրում ընդգրկվելու է 2 մարզ՝ Շիրակը և Լոռին, որտեղ աղքատության ցուցանիշը շատ բարձր է և մյուս մարզերի համեմատ դոնորների կողմից շատ ավելի քիչ ծրագրեր են իրականանում: Ավելին, երկու մարզն էլ ունեն մեծ թվով քաղաքային համայնքներ, որոնք, նախկինում լինելով արդյունաբերական կենտրոններ, վերածննդի համար բավական լավ ներուժ և ակտիվ քաղաքացիական հասարակություն ունեն: Պոտենցիալ ոլորտներ են համարվում յուղմթերքների վերամշակումը, կաթնամթերքների արտադրությունը, մշակույթի վրա հիմնված արդյունաբերությունը և ՏՏ-ն: Ավելին, վստահելի ներուժ գոյություն ունի Վրաստանի սահմանամերձ համայնքների հետ համագործակցության համար: Միևնույն ժամանակ այս ուսումնասիրությունը ապացուցեց, որ այն սկսնակ ձեռնարկատիրությունն է ավելի լավ գործունեություն ծավալում, երկար գոյատևում, տարեկան մեծ եկամուտ և դրամական հոսքեր ստանում, որը տեղակայված է այն տարածքներում, որտեղ երկար ապրել են դրանց հիմնադիրները:15  Այսպիսով կենտրոնանալով առանձին մարզերի վրա, ոչ միայն վեր կհանվեն տարածքային անհավասարության և արտագաղթի խնդիրները, այլ նաև կնվազի ռիսկի գործոնը:

 

Գ.3.2.5 Բաղադրիչները

 

Գ.3.2.5.1 Ոչ ֆինանսական և Ֆինանսական ծառայությունները

 

Ոչ ֆինանսական և Ֆինանսական ծառայությունները երիտասարդ ձեռներեցների համար կտրամադրվեն ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) միջոցով, որն ընտրվել է իր մանդատի, գործունեության և կարողությունների շնորհիվ:

ՓՄՁ ԶԱԿ-ը ստեղծվել է 2002թ.-ին ՀՀ կառավարության կողմից ՓՄՁ քաղաքականություն իրականացնելու համար: Ներկայումս այն հանդես է գալիս որպես անկախ հաստատություն, որն իրավասու է ապահովելու պետական աջակցություն ՓՄՁ-ներին և այդ ուղղությամբ նախաձեռնություններ իրականացնելիս ղեկավարվում է Կառավարության առաջնահերթություններով: ՄՓՁ ԶԱԿ-ը ղեկավարվում է Հոգաբարձուների խորհուրդի կողմից, որի նախագահը ՀՀ էկոնոմիկայի նախարարն է, իսկ մնացած 11 անդամը Կառավարության և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ են:16  ՓՄՁ ԶԱԿ-ը իր գործունեությունը ծավալում է բոլոր մարզերում գտնվող իր մասնաճյուղերի կամ ներկայացուցչական գրասենյակների միջոցով, որոնց գործունեությունը համակարգում է Երևանում գտնվող գլխավոր գրասենյակը:

ՓՄՁ ԶԱԿ-ի ֆինանսական միջոցներից 1.6 բիլիոն ՀՀ դրամը (ԱՄՆ 3,931,200) տրամադրվել է ՀՀ պետական բյուջեից 2002-2008թթ.-ի պետական աջակցության ծրագրերն իրականացնելու համար, որի ժամանակ մոտավորապես 20 000 սկսնակ և գործող ՓՄՁ-ներ աջակցություն ստացան: Բյուջետային հատկացումները կատարվում էին ըստ տարիների17:

Չնայած այն հանգամանքին, որ 2010-2012թթ.-ին ՀՀ պետական բյուջեից ՓՄՁ-ներին հատկացվող գումարը կրճատվել է՝ դառնալով 150մլն ՀՀ դրամ, այնուամենայնիվ ծրագրի նախապատրաստական աշխատանքների ժամանակ Կառավարությունը ՓՄՁ ոլորտի զարգացումը մատնանշել է որպես ազգային քաղաքականության առաջնայնություն: Միևնույն ժամանակ, չնայած այն հանգամանքին, որ զանազան դոնորներ աջակցություն են ցուցաբերել ՓՄՁ ԶԱԿ-ին վերջինիս ինստիտուցիոնալիզացման և մարզերում տարածման համար, այնուամենայնիվ, մարզերում երիտասարդությանն ուղղված հատուկ ծրագրեր մեկնարկելու և նախագծելու գործում իր կարողությունները բարձրացնելու համար պահանջվում են լրացուցիչ ռեսուրսներ: Ծրագրի նախապատրաստական աշխատանքների ժամանակ որպես իրականացնող գործընկեր առաջարկվել է ՓՄՁ ԶԱԿ-ը, քանի որ վերջինս արդեն իսկ մայրաքաղաքում գործող կառույց է, որն ունի իր մասնաճյուղերը մարզերում և հավելյալ ռեսուրսների ու երիտասարդությանն ուղղված ավելի շատ ծրագրերի կարիք ունի: Հաշվի է առնվել նաև ծրագրի շրջանակներում աշխատանելու և համագործակցելու ՓՄՁ ԶԱԿ-ի պատրաստակամությունը և ֆինանսավորում գտնելու իր կարողությունը, քանի որ իր հիմնադրումից ի վեր նա ստացել է դոնորների աջակցությունը (համատեղ ծրագրեր են իրականացվել UNDP-ի, UK DFID-ի, JICA-ի, և OSCE-ի հետ) և հանդես է եկել որպես դոնորական ֆոնդերի իրականացնող գործընկեր և սույն ծրագրի համար նա ունի ինչպես ֆինանսավորում գտնող, այնպես էլ ներդնող կարողություններ:

 ՓՄՁ ԶԱԿ-ը չի սահմանափակվում զուտ ֆինանսական ուղղվածությամբ, այլ նաև ունի զարգացման բաղադրիչ որն ապահովում է ոչ ֆինանսական ծառայություններ: Բացի այդ, ՓՄՁ ԶԱԿ-ը համագործակցում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ/UNDP), Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ/JICA), ԵԱՀԿ-ի, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) և Միավորված Թագավորության միջազգային զարգացման վարչության (DFID) հետ, ինչպես նաև Ձեռնարկությունների եվրոպական ցանցի18  և Սևծովյան ավազանի առևտրային ցանց ծրագրի անդամ է: ՓՄՁ ԶԱԿ-ն իր մասնաճյուղերն ունի են բոլոր շրջաններում՝ այդ թվում նաև թիրախային մարզերի մարզկենտրոններում (Գյումրի` Շիրակ և Լոռի Վանաձոր):

ՓՄՁ-ների գործունեությունը սկսելու և այն ընդլայնելու նպատակով ՓՄՁ ԶԱԿ-ն արդեն իսկ ՓՄՁ-ներին տրամադրում է ոչ ֆինանսական և ֆինանսական աջակցություն՝ ինչպիսիք են վարկային երաշխիքները, նախնական կապիտալի և բաժնետոմսերի ապահովումը: ՓՄՁ-ների պետական աջակցության ծրագրերի շրջանակներում ՓՄՁ ԶԱԿ-ի «Սկսնակ գործարարներին աջակցություն» ծրագիրն օգնում է սկսնակ ձեռներեցներին իրակագործել իրենց բիզնես գաղափարները: Ծրագիրն ընդգրկում է այնպիսի բաղադրիչներ, ինչպիսիք են վերապատրաստումը, մասնագիտական խորհրդատվությունն ու տեղեկատվական և ֆինանսական աջակցության ապահովումը: Մասնակցելով տվյալ ծրագրին, սկսնակ ձեռներեցները կստանան համապատասխան ձեռնարկատիրական հմտություններ այնպիսի փորձառուների կողմից, ովքեր մասնագիտացված են բիզնես պլանավորման, մարկետինգի, մենեջմենթի, արտադրական և ֆինանսական պլանավորման բնագավառում: Ծրագիրը նպատակ ունի հիմնելու մարզերում նոր կենսունակ ՓՄՁ-ներ՝ ստեղծելով նոր աշխատատեղեր: Այն ուղղված է բարձրացնելու ձեռնարկատիրական գիտելիքների մակարդակը, զարգացնելու գործարար հմտությունները և կարողությունները, աջակցելու նոր գաղափարների բացահայտմանը և իրականացմանը, տրամադրելու բազմակողմանի աջակցություն նորաստեղծ ձեռնարկություններին, և ապահովելու ֆինանսական աջակցություն: ՓՄՁ ԶԱԿ-ի «Սկսնակ գործարարներին աջակցություն» ծրագրի ընթացակարգով նախատեսվում են հետևյալ քայլերը. 1) մասնակիցների ընտրություն, 2) վերապատրաստում և խորհրդատվություն, 3) բիզնես-պլանների ներկայացում, 4) ֆինանսական աջակցություն, 5) խմբակային քննարկումներ/քոուչինգ:

Ձեռնարկատերերի համար անվճար տրամադրվում են ոչ ֆինանսական ծառայություններ, ինչպիսիք են ձեռնարկատիրական հմտությունների ուղղությամբ վերապատրաստումները, քոուչինգը և խորհրդատվությունները: Այդ ամենն ապահովում են «Գիտելիքահեն տնտեսություն ձեռնարկությունների ձևավորման միջոցով» (CEFE) սերտիֆիկատ ստացած դասընթացավարները: CEFE-ի մեթոդաբանությունը19  ճանաչվել է որպես արդյունավետ միջոց ձեռնարկատիրական գործունեության այնպիսի հարցերին նվիրված վերապատրաստման դասընթացների կազմակերպման համար, ինչպիսիք են բիզնես պլանի մշակումը և բիզնեսը վարելու համար անհրաժեշտ հիմնարար գիտելիքների զարգացումը և դրանց համակցումը բիզնես մտածելակերպի և վարքագծային սկզբունքների մշակման հետ: CEFE-ն ճկուն մեթոդ է, որն արդեն իսկ կիրառվել է ամբողջ աշխարհում մի շարք բավականին տարբեր խմբերի համար: Ավելին, այն հատկապես արդյունավետ է սկսնակների համար: Հայաստանում հատուկ ուշադրության է արժանանում շուկայամետ մտածելակերպը, քանի որ այն համեմատաբար թույլ է զարգացած: Ձեռնարկատերերի մեծ մասը համարում է, որ պետությունն է այն մարմինը, որը պետք է իրենց համար շուկա գտնի կամ տրամադրի:

 Նախատեսված է անցկացնել տարեկան ութ դասընթաց: Յուրաքանչյուր դասընթացից առաջ կարվի հայտարարություն (ԶԼՄ-ներով, թերթերում, ՓՄՁ ԶԱԿ-ի կայքում, և այլն): Դիմորդներից մոտավորապես 20-ը ընտրվում են վերապատրաստման համար՝ ելնելով իրենց գրավոր դիմումներից և հարցազրույցներից: Փորձը ցույց է տալիս, որ վերապատրաստման վերջում նշված 20 հոգուց մոտավորապես 5-ից 6-ն են ունենում բավարար որակավորում ֆինանսավորում ստանալու համար: Երեք տարվա ընթացքում կանցկացվեն 24-25 դասընթաց, որին կմասնակցեն 300 հոգի և կֆինանսավորվի մոտավորապես 80 բիզնես պլան:

ՓՄՁ ԶԱԿ-ի «Սկսնակ գործարարների աջակցություն» ծրագրի համաձայն ֆինանսական ծառայությունները կտրամադրվեն գործընկեր ֆինանսական հաստատությունների միջոցով (կոմերցիոն բանկերի), որոնց կտրվեն 100%-անոց վարկային երաշխիքներ ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից: Սկսնակ ձեռներեցների վարկավորման հեռանկարներն ընդարձակելու և վարկային պայմանները բարելավելու նպատակով «Սկսնակ գործարարների աջակցություն» ծրագրի շրջանակներում, ՄԱԶԾ-ի աջակցությամբ 2006թ.-ի նոյեմբերին ստեղծվել է շրջանառու ֆոնդը, որը հետագայում ընդլայնվել է պետական բյուջե կատարած մուտքերի հաշվին:

ՓՄՁ ԶԱԿ-ի «Սկսնակ գործարարների աջակցություն» ծրագրի նպատակները, ձեռնարկած քայլերը և մեթոդոլոgիան բավականին համահունչ են վերը նկարաgրված ՄԱԱԶԿ-ի մոտեցումներին:

Բացի այդ ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից ամբողջ երկրով կիրականացվի քարտեզագրում և համայնքների արտադրողականության ու արտահանման ներուժի ճշգրիտ գնահատում, որպեսզի բացահայտվեն մրցունակները, ինչը նույնպես ձեռնտու կլինի նախագծի համար թիրախային ոլորտներն ընտրելու համար:

2012թ-ի օգոստոսին` ՄԱԱԶԿ-ի ծրագրային առաքելության ժամանակ, ՓՄՁ ԶԱԿ-ի հետ քննարկվել է երիտասարդների ձեռնարկատիրական գործունեության շրջանառու ֆոնդը՝ անդրադառնալով հետևյալ կետերի վրա. համապատասխանեցնել ՄԱԱԶԿ-ի միջոցները շրջանառու ֆոնդին, կենտրոնանալ երիտասարդների կողմից ղեկավարվող նորարարական բիզնես ծրագրերի վրա, առավելագույն տարեկան տոկոսադրույքը պետք է կազմի 10%, առանց գրավի, վարկի առավելագույն չափը՝ 3 միլիոն ՀՀ դրամ (մոտ. 7,400 ԱՄՆ դոլլար/6,000 եվրո) կամ բացառիկ դեպքերում մինչև 5 միլիոն ՀՀ դրամ (մոտ. 12,300 ԱՄՆ դոլլար/10,000 եվրո), ինչպես նաև կարելի է դիտարկել վարկերի մարման այլ արտոնյալ ժամկետների և մի քանի փուլով վարկերի մարման հնարավորությունը սկսնակ գործարարներին չծանրաբեռնելու նպատակով: ՄԱԱԶԿ-ի նախորդ՝ 2012թ.-ի ապրիլին, կատարած առաքելության ընթացքում քննարկվել է բացառապես սկսնակ երիտասարդների կողմից ղեկավարվող բիզնեսի վարման և ընդարձակման համար ծրագրի ավարտից հետո ևս 7-10 տարի ֆինանսական միջոցներն օգտագործելու հնարավորության հարցը, ինչը հաստատվել է ավելի ուշ՝ 2012թ-ի օգոստոսին կատարած առաքելության ընթացքում:

Ծրագրի իրականացման սկզբնական փուլում վարկերի տրամադրման մանրամասները, ընտրության չափանիշները վերջնականորեն կճշգրտվեն:

Շրջանառու ֆոնդի ընդհանուր գումարից, որը համարժեք է 400,000 եվրոյին, միջին վարկի չափով (մոտավորապես 2.6 միլիոն ՀՀ դրամ/ 5,000 եվրո) կարելի է ֆինանսավորել մոտավորապես 80 բիզնեսի: Փորձը ցույց է տալիս, որ CEFE մեթոդաբանությամբ վերապատրաստվածներից մոտավորապես 25-ից 30%-ը է հավակնում իրենց բիզնես պլանների ֆինանսավորմանը, հետևաբար վերապատրաստում պետք է անցնեն 300 առնվազն պոտենցիալ ձեռներեցներ: ՓՄՁ ԶԱԿ-ի «Սկսնակ գործարարներին աջակցություն» ծրագրի համաձայն սկսնակ բիզնեսի հաջողության ցուցանիշը կազմում է 67.6%: Չնայած ՓՄՁ ԶԱԿ-ի «Սկսնակ գործարարներին աջակցություն» ծրագրի շահառուները սովորաբար առավել փորձված են, սույն ծրագրից նույնպես ակնկալվում է նմանատիպ հաջողության ցուցանիշ` ոչ ֆինանսական ծառայությունների՝ վերապատրաստման դասընթացների, քոուչինգի և տեխնիկական աջակցության շնորհիվ:

 

Գ.3.2.5.Ընտրության ընթացակարգը

 

Երիտասարդ ձեռներեցները կընտրվեն թափանցիկ ընտրական կարգով: Ընտրության չափանիշները հետևյալն են. երիտասարդ սկսնակ ձեռնարկատերեր (18-35 տարեկան անհատներ, որոնք մեկ տարի է ինչ գրանցված են որպես ձեռներեցներ), որոնք ունեն իրատեսական և հստակ բիզնես գաղափարներ, որը պետք է լինի նորարարական, կայուն շահութաբեր և ունենա աճի հնարավորություն: «Նորարական» հատկանիշը լայն իմաստ ունի. այն վերաբերում է բոլոր այն ապրանքներին և ծառայություններին, որոնց միջոցով ձևավորվում են նոր շուկաներ որևէ նոր վայրում կամ էլ նոր թիրախային խմբերի համար: Այլ կերպ ասած, նոր ձեռնարկությունները չպետք է մուտք գործեն արդեն իսկ հագեցած շուկա ավանդական բիզնես գաղափարներով, քանի որ այն կարող է բացասական ազդեցություններ ունենալ, ինչպես օրինակ՝ դուրս մղել շուկայի մյուս մասնակիցներին և/կամ նպաստել բոլոր մատակարարների եկամուտների կրճատմանը: «Աճի հնարավորություն» նշանակում է, որ դրանք նախատեսված չեն լինելու կամ մնալու մեկ անձի բիզնես և որ դրա մեջ ներդրում է կատարվում սեփական և/կամ արտաքին կապիտալից: Առաջարկների առաջին հայտի ժամանակ կստեղծվի ընտրող հանձնաժողով, որի կազմում ընդգրկվելու են մեկական ներկայացուցիչներ ՄԱԱԶԿ-ի գլխամասային գրասենյակից, ՄԱԱԶԿ-ի հայաստանյան գրասենյակից, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, ՀՀ տարածքային կառավարման նախարարությունից, ՓՄԶ ԶԱԿ-ից, Առևտրաարդյունաբերական պալատից, ինչպես նաև երիտասարդության կողմից մեկ ներկայացուցիչ:

 

Գ.3.2.5.3 Տեխնիկական աջակցություն

 

Ելնելով ընտրված շահառուների կարիքներից և ոլորտներից՝ տեխնիկական աջակցություն կտրամադրվի ՄԱԱԶԿ-ի համապատասխան մասնաճյուղերի և բաժինների հետ սերտ համագործակցությամբ և ծրագրի տեղական աշխատակազմի միջոցով: Հաշվի առնելով ծրագրի թիրախային մարզերը՝ Շիրակը և Լոռին, պոտենցիալ ոլորտներ են համարվում գյուղմթերքների վերամշակումը, մասնավորապես կաթնամթերքների արտադրությունը, մշակույթի վրա հիմնված արդյունաբերությունը և ՏՏ-ն: ՄԱԱԶԿ-ի փորձը և գիտելիքները էկոլոգիապես մաքուր արտադրության ոլորտում, ինչպես նաև որակի և անվտանգության պահանջների ապահովման ասպարեզում, ինչպիսիք են օրինակ ստանդարտների ապահովումը, չափագիտությունը, փորձարկումներն ու հավատարմագրությունը, նույնպես թույլ կտան շահառուներին օգուտ քաղելու տվյալ ծրագրից:

 

Գ.3.2.5.4 Բարենպաստ բիզնես միջավայր

 

Բարենպաստ բիզնես միջավայրի խնդրին բարձր մակարդակում անդրադառնալու համար հարկավոր է խորհրդատվություն տալ այն անձանց, ովքեր հանրապետական և տարածաշրջանային/մարզային մակարդակում բարենպաստ բիզնես միջավայր ստեղծելու մասին քաղաքական որոշումներ են ընդունում: Հայաստանում բարենպաստ բիզնես միջավայրի հետագա բարելավման նպատակով իրականացվելու է ուսումնասիրություն՝ հատուկ ուշադրություն դարձնելով քաղաքային և գյուղական վայրերի այն ձեռնարկություններին, որոնց ղեկավարները երիտասարդներ են: Այս ուսումնասիրությունը հիմք կհանդիսանա փորձագետների խմբի հանդիպման համար՝ նպատակ ունենալով բարձրացնելու իրազեկության մակարդակը և Հայաստանում հանրապետական և մարզային մակարդակներում քաղաքական որոշումներ ընդունողներին ներկայացնելու կոնկրետ առաջարկություններ և միջոցառումների պլան առկա խնդիրների և հնարավոր լուծումների մասին: Նախատեսված Փորձագետների խմբի հանդիպման մասնակիցները Հայաստանից հանրապետական և տարածաշրջանային/մարզային մակարդակում քաղաքական որոշումներ ընդունողներն են, ինչպես նաև այլ երկրներից ըստ դիրքի և պաշտոնի հավասար կոլեգաներ, որոնք քաղաքական որոշումներ ընդունելու լավագույն փորձ ունեն: Այսպիսով, Փորձագետների խմբի հանդիպման մասնակիցները ազգային և միջազգային փորձագետներ են, ծրագրի գործընկերներ:

Ուսումնասիրությունների ժամանակ և Փորձագետների խմբի հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվելու հետևյալ թեմաներին. կարգավորող իրավական դաշտը և օրենսդրությունը, ոչ ֆինանսական և ֆինանսական ծառայությունների կապը, պետության՝ որպես բիզնեսին խթանող մարմնի դերը, կրթական համակարգում ձեռնարկատիրությանը և աշխատունակությանն առնչվող ասպեկտները, կաշառակերության և խարդախության/շորթման դեմ պայքարը, գենդերային այնպիսի խնդիրները, ինչպիսիք են ձեռնարկատիրական նախաձեռնությունների ու ընտանեկան կյանքի համատեղելիությանն ուղղված օրենսդրական և ինստիտուցիոնալ գործիքները, հակաստերեոտիպային արշավները, ընտանեկան բիզնեսի խթանումը և այլն:

Ուսումնասիրությունները և Փորձագետների խմբի հանդիպումները տեղի կունենան ծրագրի սկզբում, ուստի առաջարկներն ու եզրակացությունները քաղաքական որոշումներ ընդունողների կողմից կարող են դիտարկվել ծրագրի իրականացման ընթացքում: Ակնհայտ է, որ գոյություն ունի քաղաքական կամք բիզնես միջավայրը հետագա բարելավման համար, քանի որ ՀՀ նախագահի նախընտրական ծրագրում այն արժանացել էր հատուկ ուշադրության: Ստեղծել բիզնեսի և ներդրումների համար բարենպաստ միջավայր՝ երաշխավորելով մրցակցային հավասար պայմաններ, նվազեցնել ռիսկերը, աջակցել ձևավորվող ձեռնարկություններին, զարգացնել բարձրարժեք ծառայությունները, մեկնարկել մշակման ու վերամշակման շուկայական շղթաները, ավելի մատչելի և հասանելի դարձնել ֆինանսական ծառայությունները և այլն:

 

Գ.3.2.5.5 Իրազեկության բարձրացում

 

Տեղեկատվական արշավներ կիրականացվեն ձեռնարկատիրական գործունեության հաջողված պատմությունները լուսաբանելու համար՝ նպատակ ունենալով բարձրացնելու երիտասարդների ձեռնարկատիրական գործունեության մասին իրազեկվածության մակարդակը՝ այն ներկայացնելով որպես աշխատատեղերի ստեղծման հնարավոր տարբերակ, կանխելու մասնավորապես կանանց շրջանում առկա ակնհայտ զգուշությունը՝ կապված ռիսկերի համար պատասխանատվությունն իր վրա վերցնելու և շահույթ ստանալու հետ, ինչպես նաև ցույց տալու ձեռնարկատիրության դրական ազդեցությունները անհատի, համայնքի և սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակի վրա: Մասնավորապես կլուսաբանվի հաջողակ կին գործարարների փորձը՝ այդպիսով խրախուսելով երիտասարդ կանանց զբաղվելու բիզնես գործունեությամբ: Տեղեկատվական արշավը նախատեսվում է իրականացնել 3 փուլից. մեկը մինչև առաջարկների առաջին խմբի հավաքագրումը, մյուսը երկրորդ խումբ առաջարկները հավաքագրելուց առաջ, իսկ երրորդը՝ ծրագրի ավարտին՝ ներկայացնելով հաջողված պատմությունները և ցույց տալու, որ երիտասարդներն ունակ են վարկը վերածելու շահութաբեր բիզնեսի:

Կմշակվի ծրագրի լուսաբանման ռազմավարություն, կստեղվի համագործակցություն շահագրգիռ կողմերի, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, համայնքների, ՀԿ-ների, գործարար կազմակերպությունների և կլաստերների, ինչպես նաև այլ գործընկերների հետ՝ երիտասարդների ու կանանց ղեկավարությամբ բիզնեսների և սկսնակ բիզնեսների համար բարենպաստ միջավայր ապահովելու նպատակով: Երիտասարդների ու կանանց ղեկավարությամբ բիզնեսների մասին որոշում ընդունողների շրջանում իրազեկության մակարդակը բարձրացնելու նպատակով կմշակվեն քարոզչական նյութեր և ծրագրի կայքը:

 

Գ.3.2.6 Ծրագիր ղեկավար կոմիտե

 

Երիտասարդ գործարարներին ընտրելուց հետո ստեղծվելու է Ծրագիր ղեկավար կոմիտե, որի կազմում ընդգրկվելու են մեկական ներկայացուցիչներ ՄԱԱԶԿ-ից, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, ՓՄԶ ԶԱԿ-ից, ՀՀ տարածքային կառավարման նախարարությունից, ինչպես նաև երիտասարդության կողմից: Ծրագիր ղեկավար կոմիտեն ծառայելու է որպես գործընկեր հաստատությունները համախմբող ֆորում: Այն կաջակցի ծրագրի անխափան իրականացմանը, ինչպես նաև կկատարի առաջընթացի քաղված դասերի գնահատումը՝ ծրագրի իրականացման ընթացքում ծագած հնարավոր խնդիրները լուծելու համար:

 

Գ.3.2.7 Ծրագրի կայունությունը և ելքային ռազմավարությունը

 

Երիտասարդների կողմից ղեկավարվող բիզնեսների կայունությունն ապահովելու նախապայմաններից է բիզնես առաջարկների մանրակրկիտ ընտրությունը, որը պետք է հիմնված լինի նրանց շահութաբերության և կենսունակության վրա, համապատասխան կրթական ծառայությունների մատուցումը և սկզբնական փուլում և իրականացման ընթացքում ծրագրի վերահսկողությունը:

Ծրագրի ղեկավար կոմիտեում մարզերի իշխանություններին ներգրավելու, ինչպես նաև մարզային և հանրապետական մակարդակում բիզնես միջավայր ապահովելու շնորհիվ ապագայում բիզնես գործունեության համար կապահովվի առավել բարենպաստ միջավայր, որը կխթանի նոր բիզնեսներ սկսելուն և տարածելուն:

Սկզբնական փուլում կորոշվի, թե արդյոք տվյալ ծրագրի շրջանակներում ՓՄՁ ԶԱԿ-ը կստեղծի երիտասարդների ձեռնարկատիրական գործունեության առանձին ֆոնդ, որը կունենա շրջանառու ֆոնդի սեփականության իրավունք, թե այն կգործի որպես առկա «Սկսնակ գործարարներին աջակցություն» ծրագրի շրջանառու ֆոնդը մի մաս: Ծրագրի իրականացման ընթացքում ՄԱԱԶԿ-ն՝ լինելով ընտրական հանձնաժողովի և Ծրագրի ղեկավար կոմիտեի անդամ, վերահսկելու է շրջանառու ֆոնդի իրականացման ընթացքը՝ ըստ համաձայնեցված Տեխնիկական առաջադրանքի:

Ծրագրի ավարտից հետո նախատեսվում է փոխանցել շրջանառու ֆոնդը ՓՄՁ ԶԱԿ-ին, որպեսզի այն գործի ևս յոթ տարի՝ նույն չափանիշներով և նույն շահառուների համար, այսինքն 18-35 տարեկան երիտասարդների համար՝ հատուկ ուշադրություն դարձնելով և երիտասարդ ընտանիքներին և կանանց: Հաշվի առնելով ՓՄՁ ԶԱԿ-ի մանդատը և առկա նվաճումները սկսնակ ձեռնարկատերերի աջակցության ծրագրերի՝ ներառյալ շրջանառու ֆոնդերի հարցում, նախատեսվում է, որ ՓՄՁ ԶԱԿ-ը կշարունակի աջակցել ինչպես գործող, այնպես էլ նոր բիզնեսներին ինչպես ֆինանսական, այնպես էլ ոչ ֆինանսական ծառայությունների միջոցով:

 

Գ.4 RBM և թեմատիկ ոլորտի կոդը20 

 

PRP

EC1 Աղքատության կրճատում

EC14 Կանանց և երիտասարդության կողմից ղեկավարվող ձեռնարկատիրական գործունեության զարգացում

 

Գ.5 Ծրագրի ակնկալվող արդյունքները

 

Ընտրված երիտասարդ ձեռնարկատերերը հաջող կերպով ստեղծելու և/կամ ընդլայնելու են բիզնեսները և ի վիճակի են լինելու մարել իրենց վարկերը:

 

Գ.6 Ծրագրի մոտակա արդյունքները և գործողությունները

 

Մոտակա արդյունք 1. Ոչ ֆինանսական և ֆինանսական ծառայությունների մատուցում երիտասարդ ձեռնարկատերերին (իրատեսական բիզնես գաղափարներ կամ մինչև մեկ տարի պետական գրանցում ունեցող 18-35 տարեկան ֆիզիկական անձանցհատուկ ուշադրություն դարձնելով երիտասարդ կանանց և երիտասարդ ընտանիքներին:

Ընտրված երիտասարդ սկսնակ ձեռներեցներին (իրատեսական բիզնես գաղափարներ կամ մինչև մեկ տարի պետական գրանցում ունեցող 18-35 տարեկան ֆիզիկական անձանց) տրամադրել ձեռնարկատիրական հմտությունները ձևավորող ուսուցողական դասընթացներ, ՓՄՁ ԶԱԿ-ի հետ սերտ համագործակցությամբ անցկացնել խորհրդատվություններ բիզնեսի ձևավորման սկզբնական և ընդլայնման փուլում, ինչպես նաև ապահովել անհրաժեշտ տեխնիկական աջակցություն իրենց բիզնեսը հաջողությամբ ստեղծելու և զարգացնելո հարցում: Տվյալ ոչ ֆինանսական ծառայությունները նպաստում են ռիսկերի մեղմացմանը և աջակցում ընտրված երիտասարդ ձեռներեցներին իրենց սեփական բիզնեսը հիմնելու կամ ընդլայնելու, ինչպես նաև զարգացնելու գործում:

ՓՄՁ ԶԱԿ-ի հետ սերտ համագործակցությամբ ստեղծել Հայաստանի երիտասարդների ձեռնարկատիրական գործունեության շրջանառու ֆոնդ, որը երիտասարդ սկսնակ ձեռներեցներին (իրատեսական բիզնես գաղափարներ ունեցող, մինչև մեկ տարի պետական գրանցում ունեցող 18-35 տարեկան ֆիզիկական անձանց) հասանելի կդարձնի այն ֆինանսական սխեմաները, որոնք անհրաժեշտ են իրենց բիզնես գաղափարները հաջողությամբ իրագործելու համար: Այս շրջանառու ֆոնդը կտրամադրի վարկեր ընտրված երիտասարդ ձեռներեցներին, որպեսզի վերջիններս կարողանան իրենց գաղափարները վերածել շահավետ բիզնեսի:

Գործողությունները

Պատասխանատու կողմը

1.1 ՓՄՁ ԶԱԿ-ի հետ ենթակապալի պայմանագրի ստորագրումն ու բանակցությունները

PTC/BIT/ITU

PTC/FLD/EUR/ARM

1.2 Ընտրական հանձնաժողովի կազմավորումը (Կառավարության ներկայացուցիչ, երիտասարդության ներկայացուցիչ, ՄԱԱԶԿ, ՓՄՁ ԶԱԿ)

PTC/BIT/ITU

PTC/FLD/EUR/ARM

1.3 Առաջարկ-հայտերի հավաքագրումն ու շահառուների ընտրությունը

PTC/BIT/ITU

PTC/FLD/EUR/ARM

ՓՄՁ ԶԱԿ

1.4 Սկսնակ և ընդլայնման շրջանում գտնվող երիտասարդ ձեռներեցների բիզնես գործունեության վերապատրաստման, քոուչինգի, խորհրդատվության և մոնիտորինգի իրականացում

ՓՄՁ ԶԱԿ

1.5 Վարկերի տրամադրում և մարում

ՓՄՁ ԶԱԿ

1.6 Կանոնավոր այցելություններ տեղանք, գործընկերների ամփոփիչ հանդիպումներ և բիզնես ծրագրերի գնահատումներ

ՓՄՁ ԶԱԿ

1.7 Ֆինանսական գործարքների վերահսկում և վարկերի մարման մոնիտորինգ

ՓՄՁ ԶԱԿ

1.8 Տեխնիկական վերապատրաստումներ և խորհրդատվություն

ՄԱԱԶԿ-ի համապատասխան բաժինները

1.9 ԶԼՄ-ների միջոցով ձեռնարկատիրական, այդ թվում գործարար կանանց գործունեության հաջողված պատմությունները լուսաբանող տեղեկատվական արշավներ

PTC/BIT/ITU

PTC/FLD/EUR/ARM

1.10 Խթանող և քարոզչական միջոցառումներ, ինտերնետային կայք

PTC/BIT/ITU

PTC/FLD/EUR/ARM

Մոտակա արդյունք 2: Մասնավորապես երիտասարդ ձեռնարկատերերի, այդ թվում նաև երիտասարդ կանանց և ընտանիքների համար բարենպաստ գործարար միջավայր ստեղծելու նպատակով մարզային և հանրապետական մակարդակներում քաղաքական որոշումներ ընդունողների համար խորհրդատվությունների տրամադրում:

Ի լրումն բարենպաստ բիզնես միջավայրի ստեղծմանն ուղղված ընթացիկ նախաձեռնություններին:

Գործողությունները

Պատասխանատու կողմը

2.1 Կատարվելու են Հայաստանում բարենպաստ բիզնես միջավայրի հետագա բարելավմանն ուղղված ուսումնասիրություններ քաղաքային կենտրոններում և գյուղական վայրերում բնակվող մասնավորապես երիտասարդ ձեռնարկատերերի, այդ թվում նաև երիտասարդ կանանց և ընտանիքների համար:

PTC/BIT/ITU

2.2 Տեխնիկական հարցերի քննարկման համար մարզային մակարդակում (Շիրակում և Լոռում) հանդիպումների կազմակերպում

PTC/BIT/ITU

PTC/FLD/EUR/ARM

2.3 Մարզային և հանրապետական մակարդակներում փորձագետների խմբի հանդիպումների (EGM) կազմակերպում, որոնց արդյունքում առաջանում են Հայաստանում բարենպաստ բիզնես միջավայրի հետագա բարելավմանն ուղղված կոնկրետ առաջարկներ ու գործողությունների պլան քաղաքային կենտրոններում և գյուղական վայրերում բնակվող մասնավորապես երիտասարդ ձեռնարկատերերի, այդ թվում նաև երիտասարդ կանանց և ընտանիքների համար

PTC/BIT/ITU

PTC/FLD/EUR/ARM

Մոտակա արդյունք 3. Ծրագրի կառավարումը, մոնիտորինգը և գնահատումը

Գործողությունները

Պատասխանատու կողմը

3.1 Ծրագրի կառավարումը և մոնիտորինգը

PTC/BIT/ITU

PTC/FLD/EUR/ARM

3.2 Ղեկավարող կոմիտեի հանդիպումները

PTC/BIT/ITU

PTC/FLD/EUR/ARM

3.3 Ծրագրի միջնաժամկետ գնահատումը

PTC/BIT/ITU

PTC/FLD/EUR/ARM

Մոտակա արդյունք 4. Ծրագրի գնահատման ավարտը

4.1 Ծրագրի գնահատման ավարտը

PTC/BIT/ITU

PTC/FLD/EUR/ARM

 

Գ.7 Գործողությունների ժամանակացույցը

Ամիսը/

Գործողությունները

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31

32

33

34

35

36

37

38

39

40

41

42

43

44

Սկզբնական փուլը

1.1 ՓՄՁ ԶԱԿ-ի հետ ենթակապալի պայմանագրի ստորագրումն ու բանակցությունները

                                                                                       

Հիմնական փուլը

1.2 Ընտրական հանձնաժողովի կազմավորումը (Կառավարության ներկայացուցիչ, երիտասարդության ներկայացուցիչ, ՄԱԱԶԿ, ՓՄՁ ԶԱԿ)

                                                                                       

1.3 Առաջարկ- հայտերի հավաքագրումն ու շահառուների ընտրությունը

                                                                                       

1.4 Սկսնակ և ընդլայնման շրջանում գտնվող երիտասարդ ձեռներեցների վերապատրաստում, քոուչինգ, խորհրդատվություն և մոնիտորինգ

                                                                                       

1.5 Վարկերի տրամադրում և մարում

                                                                                       

1.6 Կանոնավոր այցելություններ տեղանքի, գործընկերների ամփոփիչ հանդիպումներ և բիզնես ծրագրերի գնահատումներ

                                                                                       

1.7 Ֆինանսական գործարքների վերահսկում և վարկերի մարման մոնիտորինգ

                                                                                       

1.8 Տեխնիկական վերապատրաստումներ և խորհրդատվություն

                                                                                       

1.9 ԶԼՄ-ների միջոցով ձեռնարկատիրական, այդ թվում գործարար կանանց գործունեության հաջողված պատմությունները լուսաբանող տեղեկատվական արշավներ

                                                                                       

1.10 Խթանող և քարոզչական միջոցառումներ, ինտերնետային կայք

                                                                                       

2.1 Հայաստանում բարենպաստ բիզնես միջավայրի հետագա բարելավմանն ուղղված ուսումնասիրություններ շրջկենտրոններում և գյուղական վայրերում բնակվող մասնավորապես երիտասարդ ձեռնարկատերերի, այդ թվում նաև երիտասարդ կանանց և ընտանիքների համար:

                                                                                       

2.2 Տեխնիկական հարցերի քննարկման համար մարզային մակարդակում (Շիրակում և Լոռում) հանդիպումների կազմակերպում

                                                                                       

2.3 Մարզային և հանրապետական մակարդակներում փորձագետների խմբի հանդիպումների (EGM) կազմակերպում, որոնց արդյունքում առաջանում են Հայաստանում բարենպաստ բիզնես միջավայրի հետագա բարելավմանն ուղղված կոնկրետ առաջարկներ ու գործողությունների պլան քաղաքային կենտրոններում և գյուղական վայրերում բնակվող մասնավորապես երիտասարդ ձեռնարկատերերի, այդ թվում նաև երիտասարդ կանանց և ընտանիքների համար

                                                                                       

3.1 Ծրագրի կառավարումը և մոնիտորինգը

                                                                                       

3.2 Ղեկավարող կոմիտեի հանդիպումները

                                                                                       

3.3 Ծրագրի միջնաժամկետ գնահատումը

                                                                                       

Ավարտական փուլը

4.1 Ծրագրի գնահատման ավարտը

                                                                                       

Գ.8. Ռիսկերը

 

Տեղական հաստատությունների/իրականացնող գործընկերների կարողությունների ներուժի պակասը, ընդհանուր առմամբ ռիսկի գործոն է: Ընտրելով ՓՄՁ ԶԱԿ-ին որպես իրականացնող գործընկեր, որն ունի ծրագրերի իրականացման մեծ փորձ, տվյալ ռիսկը մեղմանում է:

Մեկ այլ պոտենցիալ ռիսկ է համարվում այն հանգամանքը, որ ներկայացվելու են միայն սահմանափակ քանակությամբ լավ բիզնես գաղափարներ-առաջարկներ ՝ քանի որ մարզերի բնակչության բազան թույլ է (երկրի բնակչության մոտավորապես 9%-ն ապրում է թիրախային մարզերից յուրաքանչյուրում): Հետևաբար, նախատեսվում է հավաքագրել ութ հայտ: Բացի այդ նախատեսվում է մեկնարկել տեղեկատվական արշավներ ուղղված իրազեկության բարձրացմանը, ինչպես նաև ընդհանուր առմամբ ձեռնարկատիրության գաղափարը և, հատկապես, երիտասարդների տվյալ ձեռնարկատիրության սխեման խրախուսելու նպատակով:

 Պոտենցիալ ռիսկի գործոն է նաև հենց իրենց՝ երիտասարդ շահառուների, բիզնեսը: Նրանց վարած գործարքները կարող են ձախողվել, իսկ երիտասարդ ձեռներեցներն ի վիճակի չեն լինի մարելու իրենց վարկերը: Այս ռիսկի գործոնը հնարավոր է մեղմել կատարելով բիզնես առաջարկների մանրակրկիտ ընտրություն՝ ելնելով դրանց շահութաբերությունից և կենսունակությունից: Երիտասարդների վարած բիզնեսների համար ներուժ ապահովելու նպատակով, բիզնես ծրագրերի ձևավորման և իրագործման ընթացքում ձեռներեցների համար իրականացվում են համապատասխան դասընթացներ և մանրակրկիտ մոնիթորինգ, այնպես որ հնարավոր խնդիրները կբացահայտվեն և կլուծվեն դեռևս վաղ փուլում: Ելնելով նախկինում առկա փորձի տվյալներից (տե՛ս ՄԱԶԾ-ի/ՓՄՁ ԶԱԿ-ի սկսնակների համար նախատեսված ծրագրի նկարագրությունը)՝ նախատեսվում է, որ կենսունակ գործակիցը կլինի 67%, իսկ մարման գործակիցը՝ 99%:

 Գործարար միջավայրը կարող է բավարար բարենպաստ չլինել երիտասարդների կողմից ղեկավարվող բիզնեսների համար: Այնուամենայնիվ, վերջին շրջանում կատարվել են բարեփոխումներ, և հետագա կատարելագործման հարցը դեռևս Կառավարության օրակարգի առաջնահերթ խնդիրներից է: Ի լրումն դրան, ծրագիրը մարզային և հանրապետական մակարդակներում մասնավորապես երիտասարդ ձեռներեցների համար բարենպաստ բիզնես միջավայրի ստեղծման ուղղությամբ քաղաքական որոշումներ ընդունողներին տրամադրում է իրազեկման և խորհրդակցական ծառայություններ:

 Եթե շրջանառու ֆոնդի սեփականության հարցը հստակ չսահմանվի, ապա սպառնում է նրա «վերանալու» ռիսկի գործոնը: Տվյալ շրջանառու ֆոնդի սեփականության իրավունքն ակնհայտորեն պատկանում է ՓՄՁ ԶԱԿ-ին, և ակնկալվում է, որ այն` որպես Կառավարության կողմից ՓՄՁ քաղաքականության հիմնական իրականացնող, ծրագրի ավարտից հետո ևս տասնհինգ կամ քսան տարի կկարողանա իրականացնել երիտասարդների համար նախատեսված ձեռնարկատիրական սխեման: Շրջանառու ֆոնդի հետ կապված մեկ այլ ռիսկ է ներկայացնում մարման ցածր տոկոսադրույքը, ինչը կարող է խափանել ֆոնդի շրջանառու բնույթը: Համաձայն սկսնակների համար նախատեսված ՄԱԶԾ/ՓՄՁ ԶԱԿ-ի ծրագրի, գրանցվել է 100% մարման տոկոսադրույք և 2010թ.-ին կատարված գնահատումը այդ ցուցանիշը վերագրել է սկսնակ փուլում բիզնես գաղափարների որակի, ինչպես նաև հետագայում դրանց արդյունավետ զտման գործընթացի վրա: Շահագրգիռ կողմերի արձագանքները նաև վկայում են վարկառուների և իրենց համայնքների բարձր պատասխանատվության մասին: Նույնն ակնկալվում է սույն ծրագրի շրջանակներում:

 

Դ. Ներդրումները

 

Դ.1. Գործընկերների ներդրումները

 

ՓՄՁ ԶԱԿ-ի ներդրումները

 

ՓՄՁ ԶԱԿ-ի բնաիրային ներդրումը իր մեջ ներառում է ֆիզիկական ենթակառուցվածքների, ինչպես նաև մասնաճյուղերի և կենտրոնական գրասենյակներում մարդկային ռեսուրսների ապահովում, որոնք կօգնեն համակարգելու ծրագրի իրականացումը: Առնվազն 10-15 փորձագետ մասնաճյուղերի և 5 փորձագետ կենտրոնական գրասենյակից կզբաղվեն ծրագրով նախատեսված գործողությունների կազմակերպման և իրականացման հարցերով: Բացի այդ, դասընթացների ավարտից հետո մասնաճյուղերի փորձագետները սկսնակների հետ հետագայում անցկացնելու են խորհրդատվություններ և քոուչինգներ: ՓՄՁ ԶԱԿ-ի մասնաճյուղային գրասենյակները ծրագրի տրամադրության տակ են լինելու՝ առանց վարձավճարի: ՓՄՁ ԶԱԿ-ի բնաիրային ներդրման գումարային արժեքը կկազմի ամսական մոտավորապես 1,500,000-1,700,000 ՀՀ դրամ (3,685 ԱՄՆ դոլարից/2,870 եվրոյից մինչև 4,180 ԱՄՆ դոլար/3,250 եվրո)՝ ներառյալ ներգրավված աշխատակազմի աշխատավարձի մասը, ինչպես նաև նախատեսված նյութական պաշարները (նյութերը, տարածքները և այլն):

Մասնավորապես ՓՄՁ ԶԱԿ-ը կտրամադրի հետևյալ ծառայությունները.

 

 Ֆինանսական ծառայություններ

- Համապատասխանեցնել ՄԱԱԶԿ-ի կողմից կատարվող կապիտալ ներդրումը (նախատեսված 200.000 եվրոն) շրջանառու ֆոնդի հետ:

- Ստանձնել Հայաստանի երիտասարդների ձեռնարկատիրական գործունեության համար նախատեսված ֆոնդի վարման և շահագործման պատասխանատվությունը և ըստ այդմ պատասխանատու լինել հետևյալ գործողությունների համար.

- գնահատել վարկեր ստանալու համար ներկայացրած դիմում-հայտերը,

- վարկերը տրամադրել տեղական գործընկեր բանկերի միջոցով,

- վերահսկել վարկի օգտագործումը,

- կառավարել փաթեթը՝ այդ թվում ժամկետանց վարկերը, ,

- կառավարել վարկերի մարման գործընթացը,

- կազմել կանոնավոր ֆինանսական հաշվետվություններ, ինչպես նաև հաշվի քաղվածքներ և տոկոսների հաշիվներ:

 Ոչ ֆինանսական ծառայություններ

- ՓՄՁ ԶԱԿ-ը շահառուների համար կտրամադրի համապատասխան ոչ ֆինանսական ծառայություններ, ինչպիսիք են ուսուցողական դասընթացները, քոուչինգը և խորհրդատվությունները, որոնք երիտասարդ ձեռներեցների համար կանցկացվեն անվճար:

- ՓՄՁ ԶԱԿ-ն իրականացնելու է տվյալ ծառայությունները «Գիտելիքահեն տնտեսություն ձեռնարկությունների ձևավորման ճանապարհով» (CEFE) սերտիֆիկատ ստացած դասընթացավարների միջոցով՝ ՓՄՁ ԶԱԿ-ի մասնաճյուղերի փորձագետների աջակցությամբ:

- ՓՄՁ ԶԱԿ-ը կանոնավոր կերպով կազմակերպում է ամփոփման փորձագիտական հանդիպումներ:

 ՓՄՁ ԶԱԿ-ը պատասխանատվություն է կրելու իր սեփական աշխատակիցների, ինչպես նաև տարբեր ծառայություններ (աջակցություն, փոստային ծառայություններ, կաբելային լարերի և փոխադրամիջոցների ապահովում) մատուցելու համար:

 Նշանակել սույն ծրագրի համար պատասխանատու մեկ աշխատակից:

 Նշանակել մեկ աշխատակից ընտրական հանձնաժողովի համար և մեկ աշխատակից ծրագրի Ղեկավար կոմիտեի համար:

 

Դ.2. ՄԱԱԶԿ-ի ներդրումները

 

Միջազգային աշխատակազմը

 

 Ֆինանսների, մասնավորապես շրջանառու ֆոնդերի մասնագիտացված միջազգային փորձագետը կաջակցի ֆինանսական ծառայությունների համար նախատեսված տեխնիկական առաջադրանքի մշակման հարցում՝ ներառյալ վարկերի տրամադրման առանձնահատկությունները և բիզնես առաջարկների ընտրության չափանիշները:

 Երիտասարդների զբաղվածության գծով մասնագիտացած միջազգային փորձագետը օժանդակություն կցուցաբերի ծրագրի մոնիթորինգի իրականացման, երիտասարդ ձեռներեցների ընտրության, հայտ-առաջարկների ձևերի մշակման, ներկայացման և հսկողության, Հայաստանում բարենպաստ գործարար միջավայրի ստեղծման համար փորձագետների խմբերի հանդիպումների կազմակերպման, ընթացիկ հաշվետվությունների կազմման հարցում, ինչպես նաև կաջակցի նախագծելու և կազմակերպելու ծրագրի ավարտման գնահատումը:

 Գնահատման միջազգային մասնագետը կիրականացնի ծրագրի միջնաժամկետ և ավարտական անկախ գնահատում:

 

Տեղական աշխատակազմը

 

 Ոչ ֆինանսական և ֆինանսական ծառայությունների համար կընտրվի մեկական տեղական փորձագետ, որը կկազմի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից տրամադրվող ֆինանսական և ոչ ֆինանսական ծառայությունների տեխնիկական առաջադրանքը ծրագրի ղեկավարի և PSM/OSS/PRS հաստատմանը ներկայացնելու համար, կքննարկի տեխնիկական առաջադրանքը ՓՄՁ ԶԱԿ-ի հետ, ինչպես նաև կանցկացնի ֆինանսական և ոչ ֆինանսական ծառայությունների իրականացման մոնիթորինգ:

 Տեղական փորձագետը կկատարի ուսումնասիրություններ մարզային և հանրապետական մակարդակներում բարենպաստ գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ` շեշտը դնելով շրջկենտրոններում և գյուղական վայրերում երիտասարդների կողմից ղեկավարվող ձեռնարկությունների վրա, ինչպես նաև կօժանդակի Փորձագետների խմբերի հանդիպմանը, ինչպես նաև տեղեկատու փաստաթղթերի (ուսումնասիրությունների հիման վրա) և Փորձագետների խմբերի հանդիպման հաշվետվության պատրաստմանը:

 Հասարակայնության հետ կապերի և իրազեկման բարձրացման գծով տեղական փորձագետը կմշակի ծրագրի լուսաբանման և հանրայնացման ռազմավարությունը, և կաջակցի ծրագրի թիմին բարձրացնելու ծրագրի մասին իրազեկվածության մակարդակը և որոշում ընդունողների պատասխանատվությունը երիտասարդների և կանանց կողմից ղեկավարվող բիզնեսների նկատմամբ, ինչպես նաև կմշակի գովազդային նյութերը և ծրագրի կայքը և կկազմակերպի տեղեկատվական երեք արշավ երիտասարդ ձեռնարկատիրության, հատկապես ձեռնարկատեր կանանց վերաբերյալ հաջող պատմությունները լուսաբանելու նպատակով:

 Տեղական տեխնիկական փորձագետները՝ ՄԱԱԶԿ-ի համապատասխան մասնաճյուղերի հետ սերտ համագործակցությամբ, երիտասարդ գործարարներին կտրամադրեն անհրաժեշտ տեխնիկական փորձագիտական ծառայություններ (օր.՝ գյուղարդյունաբերության, էկոլոգիապես ավելի մաքուր արտադրության, էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտներում, ինչպես նաև որակի և անվտանգության պահանջների ապահովման ասպարեզում):

 Գնահատման տեղական մասնագետը կօժանդակի ծրագրի միջնաժամկետ և ավարտական անկախ գնահատումն իրականացնելու հարցում:

 

Ենթակապալառուի պայմանագրերը

 

ՄԱԱԶԿ-ն կստորագրի ենթակապալառուի պայմանագիր ՓՄՁ ԶԱԿ-ի հետ ոչ ֆինանսական և ֆինանսական ծառայությունների իրականացման համար: Ենթակապալառուի պայմանագիրը կներառի ՄԱԱԶԿ-ի կողմից 200,000 եվրոյի չափով նախատեսված կապիտալի ներդրում, ինչպես նաև 97,500 եվրոյի չափով (դեռևս ենթակա է բանակցության) ՄԱԱԶԿ-ի ներդրումը ոչ ֆինանսական ծառայությունների տրամադրման համար, այսինքն՝ CEFE-ի մեթոդաբանությամբ 25 դասընթացի իրականացում, յուրաքանչյուրը՝ 3,900 եվրո արժողությամբ:

 

Ե. Բյուջեն եվրոյով

 

  

Արդյունքները 

BL

Հոդվածները

1) Ոչ ֆինանսական և ֆինանսական ծառայությունների մատուցում

2) Բարենպաստ բիզնես միջավայրի ապահովման ուղղությամբ քաղաքական որոշում ընդունողներին խորհրդատվության տրամադրում

3) Ծրագրի կառավարումը և մոնիթորինգը

4)Ծրագրի

գնահատման ավարտը

Ամբողջն ըստ

BL-ի

11-00

Միջազգային փորձագետները

16,000

0

90,000

8,000

114,000

 

Ֆինանսների միջազգային փորձագետ (2շաբաթ/ամիս*8,000)

16,000

       
 

Երիտասարդների զբաղվածության գծով մասնագիտացած միջազգային փորձագետ (30շաբաթ/ամիս *3,000)

   

90,000

 

90,000

 

Միջազգային գնահատող (2 շաբաթ/ամիս*4000)

     

8,000

8,000

15-00

Ծրագրի գործուղման ծախսերը

0

0

 

2,000

2,000

 

Ծրագրի ավարտը գնահատող պատվիրակության գործուղման ծախսերը

     

2,000

2,000

16-00

Աշխատակազմի գործուղման ծախսերը

0

0

8,000

 

8,000

 

ՄԱԱԶԿ-ի կենտրոնակայանի անձնակազմի գործուղման ծախսերը

   

8,000

 

8,000

17-00

Տեղական փորձագետները

51,000

3,000

114,400

3,000

171,400

 

ԶԼՄ-ների միջոցով տեղեկատվական արշավների կազմակերպման և հանրային իրազեկման բարձրացման գծով տեղական խորհրդատու (15 շաբաթ/ամիս *800)

12,000

     

12,000

 

Բարենպաստ բիզնես միջավայրի ապահովման ուղղությամբ ազգային խորհրդատու (2w/m*1,500)

 

3,000

   

3,000

 

Ոչ ֆինանսական ծառայությունների մատուցման ազգային խորհրդատու (7շաբաթ/ամիս*1,500)

10,500

     

10,500

 

Ֆինանսական ծառայությունների մատուցման ազգային խորհրդատու (7 շաբաթ/ամիս*1,500)

10,500

     

10,500

 

Ծրագրի վարորդ (44 շաբաթ/ամիս*900)

   

39,600

 

39,600

 

Ծրագրի օգնական ARM Հայաստանյան գրասենյակ (50%, 44շաբաթ/ամիս*500)

   

22,000

 

22,000

 

Տեխնիկական մասնագետ (12 շաբաթ/ամիս*1,500)

18,000

     

18,000

 

Գնահատման գծով ազգային խորհրդատու (2 շաբաթ/ամիս* 1,500)

     

3,000

 
 

Ադմինիստրատիվ աջակցություն կենտրոնակայանից (50%, 44 շաբաթ/ամիս*1,200)

   

52,800

 

52,800

21-00

Պայմանագրային ծառայություններ

297,500

0

0

 

297,500

 

Ոչ ֆինանսական ծառայությունների մատուցման համար ենթակապալառուի պայմանագիր (ՓՄՁ ԶԱԿ)

97,500

     

97,500

 

Շրջանառու ֆոնդի կապիտալի ներդնման համար նախատեսված ենթակապալառուի պայմանագիր (ՓՄՁ ԶԱԿ)

200,000

     

200,000

30-00

Դասընթացներ, կրթաթոշակներ, ուսուցողական և ճանաչողական ուղևորություններ

0

20,000

1,000

 

21,000

 

Փորձագետների խմբերի հանդիպումներ, սեմինարներ, Ղեկավար կոմիտեի հանդիպումներ

 

20,000

1,000

 

21,000

45-00

Սարքավորումներ

0

0

40,000

 

40,000

 

Ծրագրի մեքենա

   

40,000

   

51-00

Այլ անմիջական ծախսեր

15,000

2,000

8,746

 

25,746

 

Այլ (լրատվամիջոցների քարոզարշավ մամուլով և ռադիոյով հայտարարությունների միջոցով, վառելիքը և սպասարկումը, և այլն)

15,000

2,000

8,746

 

25,746

 

Ընդհանուրը յուրաքանչյուր արդյունքի համար

379,500

25,000

262,146

13,000

 
 

Ընդհանուրը

679,646

 
 

Անուղղակի ծախսերը (13%)

88,354

 
 

Ընդհանուր դրամաշնորհը

768,000

 

 

Զ. Մոնիտորինգ, հաշվետվությունների ներկայացում և գնահատում

 

ՓՄՁ ԶԱԿ-ն կանոնավոր այցելություններ է իրականացնելու ծրագրի իրականացման վայրեր՝ ընտրված բիզնեսների ընթացքը վերահսկելու և Ղեկավար կոմիտեին կանոնավոր ընթացիկ հաշվետվություններ ներկայացնելու նպատակով: ՓՄՁ ԶԱԿ-ը Ղեկավար կոմիտեին պետք է ներկայացնի կանոնավոր հաշվետվություններ՝ կապված ծրագրի իրականացման ընթացքի հետ: Այնուհետև, ՓՄՁ ԶԱԿ-ը ՄԱԱԶԿ-ին հիմնական ընթացիկ հաշվետվության հետ միասին պետք է ներկայացնի ծախսերի հաշվետվություն՝ եռամսյակային կտրվածքով:

Ոչ ֆինանսական և ֆինանսական ծառայությունների համար ընտրված մեկական տեղական փորձագետը հսկելու են ծառայությունների իրականացման ընթացքը և կանոնավոր կերպով հաշվետվություններ են ներկայացնելու ծրագրի աջակցության համար պատասխանատու անձին և Ղեկավար կոմիտեին:

Թե´ տեղական, և թե´ միջազգային անկախ գնահատողները կանցկացնեն ծրագրի միջնաժամկետ գնահատումներ, ինչպես նաև ծրագրի ավարտին կիրականացնեն համապարփակ գնահատում: Երկու գնահատողներն էլ ծրագրի գնահատումները կկատարեն միջազգայնորեն համաձայնեցված Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Զարգացման աջակցության կոմիտեի գնահատման չափանիշներով սահմանված հրատապության, արդյունավետության և ազդեցության աստիճանի: Ծրագրի իրականացման փուլերից ելնելով, միջնաժամկետ գնահատումները կկրեն ավելի ձևավորվող բնույթ, իսկ ծրագրի ավարտական գնահատումը՝ ավելի ամփոփիչ բնույթ՝ շեշտը դնելով ավելի շատ արդյունավետության և հնարավորինս նաև ազդեցության վրա: Երկու գնահատողներն էլ կհամադրեն քանակական և որակական տվյալները: Ելակետային տվյալներ հավաքագրելու նպատակով վերապատրաստման դասընթացների սկզբին շահառուներին կտրամադրվի հարցաթերթիկներ՝ լրացնելու նպատակով: Իրենց առաջընթացի մասին տվյալները հասանելի կդառնան մոնիթորինգի միջոցով: Մանրամասն տեխնիկական առաջադրանքները կմշակվեն Գլխավոր տնօրենի գրասենյակի գնահատման խմբի (ODG/EVA) հետ սերտ համագործակցությամբ:

 

Է. Նախնական պարտավորությունները և նախադրյալները

 

Ազգային գործընկերները և շահագրգիռ կողմերը իրենց պարտավորությունները կատարում են ծրագրային փաստաթղթի և ենթակապալառուի տեխնիկական առաջադրանք հանդիսացող պայմանագրերի համաձայն:

 

ՓՄՁ ԶԱԿ-ը

 

Համապատասխանեցնել ֆոնդի հիմնային կապիտալը ինչպես նախատեսված է ծրագրային փաստաթղթում և տեխնիկական առաջադրանքում:

Վարկային գիծը ծրագրի թիրախային շահառուների նույն խմբի համար ևս 10-20 տարով գործողության մեջ դնելու մասին համաձայնություն:

ՓՄՁ ԶԱԿ-ից մեկ աշխատակից պատասխանատու է սույն ծրագրի համար. մասնակցություն ընտրական և ղեկավար կոմիտեներում:

Նպաստել բարենպաստ բիզնես միջավայրի ապահովմանը մարզային մակարդակում:

Մյուս մարզերում ընդլայնվելու հնարավորություն՝ ելնելով միջնաժամկետ գնահատումների արդյունքներից:

 

ՀՀ կառավարությունը հանրապետական մակարդակում

Շարունակել օժանդակություն ՓՄՁ ԶԱԿ-ին, որպեսզի այն իր հերթին կարողանա շարունակական աջակցություն ցուցաբերել վարկային գծի շրջանակում գտնվող բիզնեսներին ծրագրի ավարտից հետո ևս 10-20 տարի:

Պետական առանցքային դերակատարների արդյունավետ ներգրավվածություն: Իշխանությունները պետք է ներգրավվեն տնտեսական զարգացման և բարենպաստ բիզնես միջավայր ապահովելու գործընթացներում, ինչպես նաև պատրաստ լինեն աշխատելու այլ դերակատարների հետ արդյունավետ, թափանցիկ և համագործակցային եղանակով՝ միևնույն ժամանակ հետևելով ծրագրի համաձայնեցված կառավարման մեթոդները և որոշում ընդունելու կառույցները:

 

ՀՀ կառավարությունը մարզային մակարդակում

Մարզերի և առանցքային դերակատարների արդյունավետ ներգրավվածությունը: Իշխանությունները պետք է ցուցաբերեն իրական ներգրավվածություն տեղական տնտեսական զարգացման և բարենպաստ բիզնես միջավայրի ապահովման ուղղությամբ, ինչպես նաև պատրաստ լինեն աշխատելու այլ դերակատարների հետ արդյունավետ, թափանցիկ և համագործակցային եղանակով՝ միևնույն ժամանակ հիմք ընդունելով ծրագրի համաձայնեցված կառավարման մեթոդները և որոշում ընդունելու համար պատասխանատու կառույցները:

 

Ը. Իրավական հիմքը

 

ՀՀ կառավարությունը համաձայնվում է սույն ծրագրում կիրառել ՄԱԶԾ-ի և ՀՀ կառավարության կողմից 1995թ.-ի մարտի 8-ին ստորագրված և 2000թ.-ի հունիսի 8-ից ուժի մեջ գտնվող Հիմնական աջակցության մասին ստանդարտ պայմանագիրը՝ կատարելով համապատասխան փոփոխություններ:

 

________________________________________________________

1 Համաշխարհային բանկ. Համշխարհային բանկի վերլուծական դասակարգումներ. հttp://data.wօrldbank.օrg/abօսt/cօսntry-classificatiօns/a-sհօrt-հistօry.

2 CIA համաշխարհային փաստերի գիրք հttps://www.cia.gov/library/publications/the-wօrld-factbook/geos/am.html.

3 ՄԱԶԾ/ՄԱԱԶԿ: Հայաստանում ՀԶՆ-ին հասնելու արագացված գործընթաց. ՀԶՆ1 նպատակի իրականացում. Երևան, 2012.

4 ՀԲ-ի աշխատատեղերի մասին 2013թ.-ի Համաշխարհային զարգացման զեկույցը նշում է, որ աշխատատեղերի հիմնական մասը ստեղծվում է մասնավոր հատվածում, որոնք հիմնականում տնտեսական աճի շարժիչ ուժն են, այլ ոչ թե դրա արդյունքը:

5 http://www.tradingeconomics.com/armenia/new-businesses-registered-number-wb-data.html

6 Բիզնես գործունեություն սկսելու և գրանցվելու գործընթացը պարզեցվել է: Սահմանված ժամկետը՝ 20 օր, կրճատվել է 2 օրով, կիրառվում է «մեկ պատուհան» սկզբունքը, բավականին կրճատվել են լիցենզավորման համար անհրաժեշտ քայլերը, կրճատվել է հարկային վճարների հաճախականությունը, շահութահարկը, որը վճարվում էր յուրաքանչյուր ամիս, ներկայումս վճարվում է եռամսյակը մեկ, կիրառվում է հաշվետվությունների համացանցով ներկայացնելու և ստանալու համակարգը, կրճատվել և պարզեցվել է շինարարության թույլտվություն ստանալու գործընթացը, կրճատվել են արտահանման ընթացակարգը և համապատասխանաբար անհրաժեշտ փաստաթղթերը և այլն:

7 Հայաստանում միջազգային արժույթի հիմնադրամի ներկայացուցիչ Գիլերմո Տոլոսայի բացառիկ հարցազրույցը, http://arka.am/en/news/interview/imf_forecasts_4_percent_gdp_growth_for_armenia_in_2012_but_says_there_is_growth_potential/

8 «Աջակցություն ՓՄՁ-ների զարգացմանը Հայաստանում» ՓՄԶ ԶԱԿ/ՄԱԶԾ համատեղ ծրագրի գնահատում, Աքերման Ռոդերիկ (Գնահատում, 2010):

9 Տես՝ նույն աղբյուրը:

10 Տես՝ նույն աղբյուրը:

11 Աղքատության մակարդակի հաշվարկման մեթոդոլոգիան 2010թ.-ին փոխվել է: Համաձայն նոր մեթոդոլոգիայի աղքատության մակարդակը 2009 և 2010թթ.-ին համապատասխանաբար եղել է 34.1% և 35.8%: Տեքստում ներկայացված աղքատության թվերը հաշվարկվել են հին մեթոդոլոգիայով:

12 Առաջընաց սոցիալ-տեխնոլոգիաների կենտրոն. Ուսումնասիրություն գաղթացների 2002-2008թթ.-ին Հայաստան վերադառնալու մասին:

13 http://www.enterprise-development.org/page/WhyBER

14 Աքերման Ռոդերիք, (Գնահատում, 2010): «Հայաստանում ՓՄՁ-ների աջակցման ծրագիր» ՓՄՁ ԶԱԿ/ՄԱԶԾ համատեղ ծրագրի գնահատում:

15 Դահ/Սորենսոն (2012): «Home Sweet Hօme: Entrepreneurs' Location Choices and the Performance of Their Ventures». Հունիս 2012, հատոր 58, N 6

16 Էկոնոմիկային նախարարի առաջին տեղակալը, ֆինանսների փոխնախարարը, Գյուղատնտեսության փոխնախարարը, ՀՀ ձեռնարկատերերի միության նախագահ/Ազգային Ժողովի նախագահի տեղակալը, ՀՀ նախագահի աշխատակազմի փորձագիտական-վերլուծական վարչության պետը, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահը, «Հայկական գործարարություն» փոքր և միջին գործարարության միության նախագահը, Գործարարությանն աջակից կազմակերպությունների միության գործադիր տնօրենը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահը, Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրենը, «Հայաստանի վաճառականներ» ՀԿ-ի նախագահը, Հայաստանի ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրենը

17 2002թ.-ին ՝ 20մլն ՀՀ դրամ,2003թ.-ին՝ 250մլն ՀՀ դրամ, 2004թ.-ին՝ 234մլն դրամ, 2005թ.-ին՝ 300մլն դրամ, 2006թ.-ին՝ 350մլն դրամ, 2007թ.-ին՝ 400մլն ՀՀ դրամ,2008թ.-ին՝ 450մլն դրամ, 2009թ.-ին՝ 573.5մլն դրամ

18 Ձեռնարկությունների եվրոպական ցանցը ՓՄՁ-ների համար ծառայում է «մեկ պատուհան»՝ տրամադրելով անվճար տեղեկատվություն և խոհրդատվություն շուկայի հնարավորությունների, ոլորտին առնչվող եվրոպական օրենսդրության և քաղաքականության մասին: Ձեռնարկությունների եվրոպական ցանցը նաև օգնում է ՓՄՁ-ներին գտնելու կայուն գործընկերներ:

19 Տնտեսական համագործակցության Գերմանիայի ֆեդերալ նախարարության կողմից ձեռնարկած պաշտոնական գնահատման արդյունքում պարզվեց, որ մասնակիցները CEFE-ն գնահատել են որպես արդյունավետ կամ շատ արդյունավետ իրենց ձեռնարկատիրական գիտելիքները 91%-ով զարգացնելու, 93-%-ով անհատական զարգացման, 86%-ով սեփական բիզնեսը զարգացնելու համար: 1-2աշխատողներ ունեցող ձեռնարկատերերից 98%-ը և 6-10 աշխատողներ ունեցող ձեռնարկատերերից 100%-ը նշել են, որ CEFE ծրագրին մասնակցելուց հետո առնվազն 30%-ով ավելացել է իրենց եկամուտը և շրջանառությունը: CEFE յուրաքանչյուր ծրագրի արդյունքում յուրաքանչյուր 4 մասնակից կունենա նոր աշխատանք:

20 Թեմատիկ կոդերն են: EAE, PRP and TCB

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան