ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
08 ապրիլի 2021 թ. ք. Երևան |
N 113-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի N 121-Ն որոշման հավելվածի 18-րդ կետով, ինչպես նաև վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 745-Լ որոշման հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզավորող» հանձնաժողովի 2021 թվականի ապրիլի 5-ի N 8 եզրակացությունը՝ շրջակա միջավայրի նախարարության կողմից «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել.
1) Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզիա (այսուհետ՝ Լիցենզիա),
2) Լիցենզիայի ներդիր վտանգավոր թափոնների (հարստացուցիչ ֆաբրիկաների շլամներ և պոչանքներ) Արծվանիկի պոչամբարում պահում գործունեության տեսակի համար,
3) Լիցենզիայի ներդիր վտանգավոր թափոնների (հարստացուցիչ ֆաբրիկաների շլամներ և պոչանքներ) Արծվանիկի պոչամբարում տեղադրում գործունեության տեսակի համար։
Նախարար |
Ռ. Պետրոսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 մայիսի 2021 թվական: