Գլխավոր տեղեկություն
Номер
N 42-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (02.11.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2020.11.02-2020.11.15 Պաշտոնական հրապարակման օրը 02.11.2020
Принят
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Дата принятия
29.10.2020
Подписан
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Дата подписания
29.10.2020
Дата вступления в силу
02.11.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

29 հոկտեմբերի 2020 թ.

N 42-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի N 25-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կրթության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջով և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ 2020 թվականի օգոստոսի 31-ի «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները հաստատելու մասին» N 25-Ն հրամանի՝

1) հավելված 1-ի և 2-ի համապատասխանաբար 4-րդ կետերում և հավելված 3-ի 10-րդ կետում «հունիսի 4-ին» բառերից հետո լրացնել «12-րդ դասարանների համար և հունիսի 18-ին 1-11-րդ դասարանների համար» բառերով:

2) հավելված 1-ի և 2-ի համապատասխանաբար 13-րդ կետերում և հավելված 3-ի 21-րդ կետում «3-12-րդ» թվերը փոխարինել «3-11-րդ» թվերով:

3) հավելված 1-ի 13-րդ, 14-րդ, 15-րդ և 41-րդ կետերում, հավելված 2-ի 13-րդ, 14-րդ և 15-րդ կետերում, հավելված 3-ի 21-րդ, 22-րդ և 23-րդ կետերում «29-ը» թիվը փոխարինել «նոյեմբերի 12-ը» բառով և թվով:

4) հավելված 1-ի և 2-ի համապատասխանաբար 13-րդ կետերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.1-ին կետերով.

«13.1 Ուսումնական պարապմունքների ընթացքում 12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ` աշնանային՝ 2020թ. հոկտեմբերի 15-ից հոկտեմբերի 28-ը ներառյալ, ձմեռային՝ 2020թ. դեկտեմբերի 28-ից 2021թ. հունվարի 10-ը ներառյալ, գարնանային արձակուրդ չի նախատեսվում:».

5) հավելված 1-ի 41-րդ կետում «10-12-րդ» թվերը փոխարինել «10-11-րդ» թվերով:

6) հավելված 1-ի 41-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 41.1-ին կետով.

«41.1 Ուսումնական պարապմունքների ընթացքում 12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ` աշնանային՝ 2020թ. հոկտեմբերի 15-ից հոկտեմբերի 28-ը ներառյալ, ձմեռային՝ 2020թ. դեկտեմբերի 28-ից 2021թ. հունվարի 10-ը ներառյալ, գարնանային արձակուրդ չի նախատեսվում:».

7) հավելված 3-ի 21-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 21.1-ին կետով.

«21.1 Ուսումնական պարապմունքների ընթացքում 12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ` աշնանային՝ 2020թ. հոկտեմբերի 15-ից հոկտեմբերի 28-ը ներառյալ, ձմեռային՝ 2020թ. դեկտեմբերի 28-ից 2021թ. հունվարի 10-ը ներառյալ, գարնանային արձակուրդ չի նախատեսվում»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հետո՝ անմիջապես:

 

Նախարար

Ա. Հարությունյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 նոյեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան