Գլխավոր տեղեկություն
Номер
N 971-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (01.01.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2020.10.19-2020.11.01 Պաշտոնական հրապարակման օրը 20.10.2020
Принят
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата принятия
13.10.2020
Подписан
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата подписания
13.10.2020
Дата вступления в силу
01.01.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

13 հոկտեմբերի 2020 թ.

N 971-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի N 220-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը և «Սնանկության մասին» օրենքի 39-րդ հոդվածի 5-րդ մասի «ա» կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2017 թվականի հուլիսի 13-ի «Սնանկության վարույթի ընթացքում հարկերի և (կամ) վճարների գծով լրացուցիչ առաջացած պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվության ձևը սահմանելու մասին» N 220-Ն հրամանի՝

1) 1-ին կետով սահմանված հավելվածն ուժը կորցրած ճանաչել,

2) 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝

«1. Սահմանել, որ`

1) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 44-րդ հոդվածի 8-րդ մասին և «Սնանկության մասին» օրենքի 39-րդ հոդվածի 5-րդ մասի «ա» կետին համապատասխան` սնանկության վարույթի ընթացքում հարկերի և (կամ) վճարների գծով լրացուցիչ առաջացած պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվությունը պարտապանի անունից հարկային մարմին է ներկայացվում սնանկության կառավարչի կողմից` յուրաքանչյուր հարկի և (կամ) վճարի համար սահմանված հարկային հաշվարկի ձևով,

2) սնանկության գործերով կառավարչի կողմից պարտապանի անունից տեղեկատվությունը ներկայացվում է բացառապես պարտապանի գործունեության կասեցման ժամանակահատվածում՝ յուրաքանչյուր հարկի և (կամ) վճարի մասով լրացուցիչ հարկային պարտավորության առաջացման հաշվետու ժամանակաշրջանի համար` տվյալ հաշվետու ժամանակաշրջանի հաշվարկների ներկայացման համար Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված ժամկետում, ընդ որում՝ պարտապանի գործունեության կասեցման ժամանակահատվածում կառավարիչը ներկայացնում է նաև կասեցման ժամանակահատվածին նախորդող հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացման ենթակա, սակայն չներկայացված հաշվարկները,

3) սնանկության վարույթի ընթացքում հարկերի և (կամ) վճարների գծով լրացուցիչ առաջացած պարտավորությունների վերաբերյալ հարկային հաշվարկները սնանկության կառավարիչը ներկայացնում է պարտապանի կողմից սնանկության կառավարչին «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում» որպես օգտվող գրանցելու և հարկային հաշվարկներ ներկայացնելու լիազորություն շնորհելու միջոցով:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից և տարածվում է 2021 թվականի հունվարի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող տեղեկությունների վրա:

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող՝ սնանկության գործերով կառավարչի կողմից չներկայացված տեղեկատվությունը կարող է ներկայացվել սույն հրամանով սահմանված ձևով:

 

 

Է. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 հոկտեմբերի 2020 թվական: