Գլխավոր տեղեկություն
Номер
N 2293-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (16.07.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2020.07.27-2020.08.09 Պաշտոնական հրապարակման օրը 07.08.2020
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
15.07.2020
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
15.07.2020
Дата вступления в силу
16.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

15 հուլիսի 2020 թ.

N 2293-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-ԻՆ ՏՐՎԱԾ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Կ-XX-001268 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, «ԱԼՖԱ-ՖԱՐՄ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի կողմից 2020 թվականի հուլիսի 9-ին ներկայացված դիմումը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Ուժը կորցրած ճանաչել 2009 թվականի օգոստոսի 20-ին «ԱԼՖԱ-ՖԱՐՄ» փակ բաժնետիրական ընկերությանը տրված դեղատնային գործունեության իրականացման թիվ Կ-XX-001268 լիցենզիան:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) «ԱԼՖԱ-ՖԱՐՄ» փակ բաժնետիրական ընկերության լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անհատական գործին,

3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանին:

5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով` Առողջապահության նախարարություն կամ ՀՀ վարչական դատարան` վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

 

Ա. Թորոսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 օգոստոսի 2020 թվական: